ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հաղթելու չարենցյան ճանապարհը «Դոֆին նաիրական»-ում. Լիլիկ Ղազարյան

Խանջյանի մահից ամիսներ անց, իսկ ավելի ստույգ՝ թաղումից ուղիղ չորս ամիս անց՝ նոյեմբերի 11-ին, նա կգրի «Իմաստություն» վերնագրով մի բանաստեղծություն` ոչ մեկ տարբերակով*: Ու այս երկու տարբերակներում «մահով հաղթելն» ու «ապրելով հաղթելը» դեռ երկար կվիճեն Չարենց հանճարի հոգում. սրանցից ո՞րը կընտրի «քառուղիներ հարթող վաղվա հաջորդը…որ պիտի գա» ….. Այսպիսին է Չարենցի անմեկնելի հանճարը՝ առկախ, չվերջացող, միշտ փնտող ու փնտրվող:

Որպես նախաբան
 
Աղասի՛, մի՛ գնա…
Սա Եղիշե Չարենցի խնդրանքն էր, հորդորն ու պահանջը՝ ուղղված Աղասի Խանջյանին:
1936 թվականի հուլիսի 8-ին՝ Թբիլիսի մեկնելուց առաջ, Խանջյանը մեծ բանաստեղծի տանն էր:
Կիմ Աղաբեկյանի «Աղասի Խանջյանը Չարենցի կյանքում» [1] հոդվածում կարդում ենք. «…այդ տարաբախտ մարդը իր եղերական վախճանից առաջ, Չարենցի այրու՝ Իզաբելայի վկայությամբ եղել է մեծ բանաստեղծի մոտ: Երկար զրուցել են, մտորել: Կողքի սենյակից անընդհատ լսվում էր Չարենցի ձայնը… Բայց Աղասին չգնալ չէր կարող»:
Հուլիսի 9-ին Խանջյանն ու Բերիան վերջինիս աշխատասենյակում էին…
Իսկ մինչ այդ….
 
1931 թվականի հոկտեմբերի 31-ին Աղասի Խանջյանն ու մի քանի քաղաքական այլ գործիչներ դեմ են եղել Լավրենտի Բերիայի նշանակմանը Անդրկովկասի մարզկոմի առաջին քարտուղարի պաշտոնին: Այդ մասին մանրամասն ներկայացված է Ռուբեն Գյուլմիսարյանի «Մի սպանության պատմություն»[2] հոդվածում: Ահա թե ինչ ենք կադում այնտեղ. «Առաջնային պատճառներից մեկը, թե ինչու Աղասի Խանջյանը հայտնվեց անհուսալի մարդկանց ցուցակում, նրա պահվածքն էր 1931 թվականի Մոսակվայի Կենտկոմի պլենումում: Այդ օրը Ստալինը առաջարկեց Լավրենտի Քարտվելիշվիլիին ընտրել որպես Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն (ԱԽՖՍՀ) առաջին քարտուղար, իսկ Բերիային`երկրորդ քարտուղար: Քարթիշվիլին վրդովված էր և ասաց, որ «ինքը չի պատրաստվում աշխատել այդ շառլատանի հետ»: Եվ ԱԽՖՍՀ – ի Ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Օրախելաշվիլին նորից հարցրեց. «Կոբա, այն, ինչ դու ասացիր, ճիշտ է, արդյո՞ք ես ճիշտ լսեցի»: Եվ անգամ ամենալուռ անդամներից մեկը՝ Հայաստանի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Սահակ Տեր-Գաբրիելյանը վճռականորեն ասաց, որ անհնար է հանրապետական կոմունիստական կուսակցություններին դնել «նման հանկարծակի որոշման» առջև: Ո՛չ Բունիաթզադեն, ո՛չ Դեդարիանը, ո՛չ Մուսաբեկովը, ո՛չ էլ Խանջյանը չեն աջակցել Ստալինին: Առաջնորդը ստիպված էր կամային որոշում կայացնել միայնակ»:
Սա, իհարկե, չէր մոռանալու Լավրետնի Բերիան, և 1936-ին երբ Խանջյանը կմեկներ Թբիլիսի, կնոջը պիտի տեղեկացներ, որ դնելու է իր հրաժարականի հարցը Բերիայի կողմից ճնշումների պատճառով:
Չարաբաստիկ օր էր 36-ի հուլիսի ինը:
Անդրկովկասի մարզկոմի գումարած նիստին ելույթ են ունենում շատերը, բայց ո՛չ Աղասի Խանջյանը:
Ելույթներում հնչել են Հայաստանում ձևավորված տրոցկիստական խմբերի հայտնաբերման և հատկապես Հայաստանի կրթության հարցերով կոմիսար Ներսիկ Ստեփանյանի ձերբակալության մասին: Իսկ վերջինս Խանջյանի մտերիմներից էր:
Ելույթները քննադատական էին, մեղադրող և անբարո:
Հնչում են կոշտ ցուցումներ Բերիայի կողմից, իսկ երեկոյան նա հրավիրում է Խանջյանին իր աշխատասենյակ….
Պաշտոնական վարկածում կասվի, որ Խանջյանը ինքնասպանություն է գործել՝ սեփական քաղաքական սխալներից ճնշված: Իսկ Չարենցը ոչ պաշտոնական գրառում կանի. «Խանջյանը մեր վերջին հերոսն էր, որին սպանեց Բերիան»: [3]
Մահվան ամսաթիվը հուլիսի 9-ն էր:
Վերնագրերն այդ անբառ, անանուն…
Ե.Չ
 
Այդ օրվանից Չարենցի բանաստեղծությունները այլ շունչ կստանան.
վերնագրերի փոխարեն՝ «չոր թվականներ»:
 
…Իմ գրած ամեն մի ոտանավոր…
Մի չոր թվական սկսեց կրել… [4]
Տառապալից ապրումներով ծնվում էին «Դոֆին նաիրական» շարքի սոնետները:
Դոֆինը, որին տեսնում ենք դագաղում պառկած, ո՞վ էր կամ ի՞նչն էր:
Այդպիսի պատկերով էլ բացվում է շարքը՝ ՍՈՆԵՏ ԱՌԱՋԻՆ «Դոֆին նաիրական» բանաստեղծությամբ՝ թվագրված 11.VII.1936 [5]:
Նա պառկած էր նախկին սեղանատան միգում,
Հին սեղանի վրա երկայնքն իր վար դրած
Իր դագաղում փայտյա…
 
Դագաղը, մանավանդ հարազատ մարդու դագաղը, զարհուրելի բան է…. Զարմանալի ու հետաքրքրական մի բան է նկատվում Չարենցի գործերում: Դագաղն իր այդ զարհուրանքով ուղեկցել է Չարենցին ստեղծագործելու տարբեր ժամանակներում: «Փողոցի մեջտեղով գնում էր բավականին տարիքոտ, միջահասակ մի մարդ… և գլխի վրա դրած՝ տանում էր-երևակայո՞ւմ եք- դեղնավուն մի դագաղ»: [6] Հատվածը «Երկիր Նաիրի» վեպից է:

Ու եթե այստեղ 24-ամյա Չարենցը պատկերել է երևակայական, դատարկ մի դագաղ, որ մարդը մեն-մենակ, լարված ուժերով, գերագույն տառապանքով տանում էր, որպեսզի հողին հանձներ մահացած մորը կամ կնոջը կամ հարազատ որդուն, 15 տարի անց՝ կյանքի և ստեղծագործության մայրամուտին, 40-ամյա Չարենցի տողերում վերստին դագաղ կա, բայց արդեն իրական դագաղ՝ հարազատ մեռելով:
Աղասի Խանջյանն է, որին մի օր նա անվանել էր «Նաիրական դոֆին»:[7]
 
…Ի՞նչ պատասխան ես տամ իմ հանցապարտ ոգուն,
Որ անմոռաց մի օր՝ կարոտով հին՝
Քեզ անվանեց, հիշո՞ւմ ես- «Նաիրական դոֆին»…
Երկուսում էլ նույն տառապալից ապրումներն են. «Երկիր Նաիրիում» նա ինքն իրեն հարց է տալիս. «Ո՞ւր եմ գնում, ինչո՞ւ եմ հպել-բայց ոչ թե ողնաշարիս, այլ գանգիս ուղեղին դագաղանման այս բեռը և ուզում եմ տեղ հասցնեմ»:[8]
«Դոֆին նաիրականում», թեկուզ և կամքին հակառակ, տեղ է հասցրել «նվիրական, սիրելի մեռելը»՝ Երկիր Նաիրին՝ Խանջյանի դեմքով:
Սարսափելի ապրումներ են. սա հայրենիքի՛ կորուստ է՝ հարազատ մարդու դեմքով ու անունով:
 
Որպես ջրհորն ընկած աստեղային մի ջահ՝
Ընկավ, սուզվեց հանկարծ եղերական միգում
Թե դոֆինյան քո դեմքը, թե անունըդ՝ «Խանջյան»… [9]
 
Սոնետներից երրորդը վերնագրված է «Մայրը»:
Զավակին կորցրած մոր ճանկռտող ողբն է նկարագրված սոնետում, բայց վերջին տողերում վերափոխվում են նրանք. զավակը՝ արդեն որպես քարե մի հուշարձան, որին ուխտի է գալիս մայրը՝ որպես մի գաղթական կին.
 
Այսպես ողբում էր մայրն իր զավակին,
Որը թվում էր արդեն մի հուշարձան քարե,
Որին ո՜ւխտ էր եկել մի գաղթական կին…[10]
 
Այս պահից սկսած՝ Աղասի Խանջյան մարդու մեռած մարմնից զատվում է հոգևոր մասնիկը՝ որպես իր «սև խաչափայտը տանող մի տառապյալ հոգի»: [11] Ու այդ հոգին դուրս է գալիս պայքարի…. «որպես հնում՝ Արան»: [12]
Սա Նաիրին է, Հայաստանն է, հայրենիքը՝ նաիվ հավատով… Տառապագին հարցեր է հղում բանաստեղծը հավատացողին.
 
Ա՜խ, ի՞նչ անտառ, Հոգի՛ս, -ի՞նչ զբոսանք հիմա, –
Ո՞վ էր տենչում արդյոք քո տուղտերին բերած…
Չկա՞ր արդյոք ուրիշ հրապուրիչ երազ.-
Եվ ի՜նչ նայիվ հավատ՝ դեպի անտառն հիմա…[13]
 
Բայց և սա այն հայրենիքն է՝ գանգրահեր Արան, իր սերը Նաիրուհուն ընդմիշտ ուխտած Արան:
Հրապուրանքն այլևս դեր չունի. Արան անգիր գիտի «մշտունայն լեգենդը». նրա «ահռելի սերը կընտրի մահու ճամփան» [14]  Նա կմեռնի, իսկ մենք «խե՜ղճ, գողունի երթով կթաղենք եղերական իր դին», [15] կթաղենք մե՜ծ, դարերի մեր այն անխախտ հավատով, որ նա հառնելու է իր հզոր պարտությամբ…
Դարերի մեր անխախտ հավատ, դարերի մեր սո՛ւտ, փո՛ւչ հավատ՝ առ հզոր պարտություն, առ «մշտունայն լեգենդ»:
 
ՍՈՆԵՏ ՎԵՑԵՐՈՐԴ

«Մահ լեգենդին»
Հրամանի պես հնչող վերնագրով այս սոնետում Չարենցի Նաիրյան ոգին է՝ աղերսողից մինչև հեգնող, քամահրող, սպառնացող ու հաղթող:
Եվ նայելով անկիրք շրթունքներին նրա`
Իմ նայիրյան ոգին աղերսակոծ ոռնա՜ց, –
«Քանիերորդ անգամն է, որ պարտությամբ հառնած՝
Գերեզմա՜ն ես իջնում, մանո՛ւկ Արա. [16]
Նա տառապում է, նա չի՛ ընդունում, նա հեգնում է.
Քանի՞երորդ անգամ, օ՜, Շամիրամ,
Զոհվի արքան մանուկ, որ դո՜ւ զրույց դառնաս… [16-1]
Հանուն զրույցի՝ զոհվե՞լ…Հազար անգամ ո՛չ.նա իսպառ բացառում է «զրույցը», նա քամահրում է «մահո՛վ հաղթելը»:
Նա հրամայում է.
Լավ է նաշից քո էլ չբարձրանա՛ս… [16-2]
Եվ նա հաղթելու ճանապարհն է ցույց տալիս, որն այնքա՜ն չարենցյան է…
Եվ պայքարի ելնեն առաջնորդներ պարթև,
Որ մեռնելով պարտվե՛ն, կամ ապրելով հաղթե՛ն… [16-3]
Սա իրատեսական ու իրական հաղթանակն է, չարենցյան ևս մեկ «պատգամը»:
 
Եզրահանգում առկախ
 
Խանջյանի մահից ամիսներ անց, իսկ ավելի ստույգ՝ թաղումից ուղիղ չորս ամիս անց՝ նոյեմբերի 11-ին, նա կգրի «Իմաստություն» վերնագրով մի բանաստեղծություն` ոչ մեկ տարբերակով*: Ու այս երկու տարբերակներում «մահով հաղթելն» ու «ապրելով հաղթելը» դեռ երկար կվիճեն Չարենց հանճարի հոգում. սրանցից ո՞րը կընտրի «քառուղիներ հարթող վաղվա հաջորդը…որ պիտի գա» [17] …..
Այսպիսին է Չարենցի անմեկնելի հանճարը՝ առկախ, չվերջացող, միշտ փնտող ու փնտրվող:
 
Հ.Գ.

Վերևում նշված «Մայրը» սոնետում , որտեղ կորսված հայրենիքին ուխտի էր եկել գաղթական կինը, ներկա էր նաև երրորդ մեկը՝ որպես հավերժական ունկնդիր.
 
Եվ, բիբերում պահած անհաշվելի դարեր,
Քարե Չարենցն էր լուռ լսում նրան՝
Խոսքի վերջի՜ն Դոֆի՛նը նայիրյան։[18]
14.06.2020թ.
 
Օգտագործված գրականություն՝
 
[1] Կիմ Աղաբեկյան-»Հոդվածներ»Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2016 («Աղասի Խանջյանը Չարենցի կյանքում» էջ 35)
Նաև հետևյալ հղումով:
[2]Рубен Гюльмисарян,  История одного убийства,Журнал «Ереван» N10.2010 նաև այս հղումով:
[3]Կիմ Աղաբեկյան, «Հոդվածներ»Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2016 («Աղասի Խանջյանը Չարենցի կյանքում» էջ 38)
[4]Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու 4 հատորով, Երևան «Սովետական գրող», 1987, էջ 407 «9.VII.1936»:
[5] Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու 4 հատորով, Երևան «Սովետական գրող», 1987, էջ 408:
[6] Ե.Չարենց, «Երկիր Նաիրի», «Սովետական գրող հրտրկչ. Երևան 1977»էջ 49:
[7] Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու 4 հատորով, Երևան «Սովետական գրող», 1987, էջ 409:
[8] Ե.Չարենց-»Երկիր Նաիրի», «Սովետական գրող հրտրկչ. Երևան 1977»էջ 50:
[9] Եղիշե Չարենց.Երկերի ժողովածու 4 հատորով, Երևան «Սովետական գրող», 1987, էջ 409
[10] Եղիշե Չարենց | Դոֆինը նաիրական ՍՈՆԵՏ ԵՐՐՈՐԴ, «Մայրը»:
[11] Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու 4 հատորով, Երևան «Սովետական գրող», 1987, էջ 411, Բ.-ՍՈՆԵՏ ԱՆԿՇՌԵԼԻ:
[12] ՍՈՆԵՏ ՉՈՐՐՈՐԴ-«Շրթունքները»: 
[13] Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու 4 հատորով, Երևան «Սովետական գրող», 1987, էջ 410, Ա-ՍՈՆԵՏ ՔՍՏՄՆԵԼԻ:
[14] ՍՈՆԵՏ ՉՈՐՐՈՐԴ-«Շրթունքները»
[15] ՍՈՆԵՏ ՀԻՆԳԵՐՈՐԴ-«Լեգենդը»
[16] ՍՈՆԵՏ ՎԵՑԵՐՈՐԴ, «Մահ լեգենդին»
[16-1] նույն տեղում
[16-2]նույն տեղում
[16-3] նույն տեղում
*-Տարբերակներից մեկը կարդա՝ Եղիշե Չարենց,Երկերի ժողովածու 4 հատորով, Երևան «Սովետական գրող», 1987, էջ 412 «Իմաստություն», մյուսը՝ ՍՈՆԵՏ ՅՈԹԵՐՈՐԴ ԵՎ ՎԵՐՋԻՆ «Իմաստություն»
[17] Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու 4 հատորով, Երևան «Սովետական գրող», 1987, էջ 412 «Իմաստություն»
[18]  ՍՈՆԵՏ ԵՐՐՈՐԴ «Մայրը»
 
 
Աղբյուր՝ granish.org


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: