Իրանական ժամանակակից բանաստեղծություն

Թարգմանությունը պարսկերենից՝ Էմիկ Ալեքսանդրիի
Ո՞րն է հաճույքը թռիչքի,
Երբ բանվոր մեղու ես
Եվ չես կարող սիրահարվել թագուհուն:
Երբ բանվոր մեղու ես
Եվ չես կարող սիրահարվել թագուհուն:
***
Առավոտյան հրեշտակ եմ,
Կեսօրին՝ մարդ,
Գիշերը՝ սատանա:
Ների՛ր ինձ, Աստվա՛ծ՝
Քո հագուստը չունեմ, որ կրեմ:
Առավոտյան հրեշտակ եմ,
Կեսօրին՝ մարդ,
Գիշերը՝ սատանա:
Ների՛ր ինձ, Աստվա՛ծ՝
Քո հագուստը չունեմ, որ կրեմ:
***
Սրտիս ուռկանով քեզ կքաշեմ,
Գետի հուշերից քեզ կպոկեմ
Հե՜յ, զուլալ ջրերի ձո՛ւկ, սե՛ր,
Պղտոր ջրերից քեզ կբռնեմ:
Սրտիս ուռկանով քեզ կքաշեմ,
Գետի հուշերից քեզ կպոկեմ
Հե՜յ, զուլալ ջրերի ձո՛ւկ, սե՛ր,
Պղտոր ջրերից քեզ կբռնեմ:
Ջալիլ Սաֆարբեյգի
***
Ճիշտ վերջին պահին,
Երբ ուզում եք
Ձեր երազանքները
Հանձնել հողին,
Մի լավ լուր կգա:
Ճիշտ վերջին պահին,
Երբ ուզում եք
Ձեր երազանքները
Հանձնել հողին,
Մի լավ լուր կգա:
***
Սխալվում են ոմանք,
Որ չեն սխալվում,
Պետք է ճամփա ընկնել
Գետերի պես, որոնցից՝
Մի մասը հասնում են ծովին,
Մի մասը չեն հասնում ծովին:
Գնալը ոչ մի կապ չունի հասնելուն:
Սխալվում են ոմանք,
Որ չեն սխալվում,
Պետք է ճամփա ընկնել
Գետերի պես, որոնցից՝
Մի մասը հասնում են ծովին,
Մի մասը չեն հասնում ծովին:
Գնալը ոչ մի կապ չունի հասնելուն:
***
Սիրում եմ իմ մեղքերը
Իմ արած լավ գործերից առավել,
Գիտե՞ս ինչու,
Դրանք իմ ամենաիսկական ընտրությունն են:
Սիրում եմ իմ մեղքերը
Իմ արած լավ գործերից առավել,
Գիտե՞ս ինչու,
Դրանք իմ ամենաիսկական ընտրությունն են:
Սեյեդ Ալի Սալեհի
***
Գայլը կերել է սևուկ ուլիկին
Գայլը պատառոտել է սիրուն բալիկին…
Վեր կաց, տղա՛ս,
Այս հեքիաթը չքնելու համար է:
Գայլը կերել է սևուկ ուլիկին
Գայլը պատառոտել է սիրուն բալիկին…
Վեր կաց, տղա՛ս,
Այս հեքիաթը չքնելու համար է:
***
Սուտը պատ է,
Որի աղյուսները շարում ես ամեն առավոտ:
Իմ մտացրիվ որմնադի՛ր,
Դուռն ես մոռացել:
Սուտը պատ է,
Որի աղյուսները շարում ես ամեն առավոտ:
Իմ մտացրիվ որմնադի՛ր,
Դուռն ես մոռացել:
Գարուս Աբդոլմալեքյան
***
Քեզ մի՛ երևակայիր, պատուհանի ապակի՛
Մաքրում են քեզ,
Որ լեռը տեսնեն առանց բծերի:
Շատ մի՛ երևակայիր, ապակի՛,
Մաքրում են,
Որ դու չերևաս…
Մաքրում են քեզ,
Որ լեռը տեսնեն առանց բծերի:
Շատ մի՛ երևակայիր, ապակի՛,
Մաքրում են,
Որ դու չերևաս…
Ալիռեզա Ռոշան
Ծանր ձյուն նստեց.
Գեղեցկացավ մի ծառ,
Մի ծառ կոտրվեց:
Գեղեցկացավ մի ծառ,
Մի ծառ կոտրվեց:
Շահաբ Մողարեբին
***
Կգաս,
Չես գա,
Կգաս,
Չես գա,
Կգաս,
Չես գա…
Չե՛ս գա:
Առաջվա թզբեխներն ուրիշ էին, էլի՜ …
Կգաս,
Չես գա,
Կգաս,
Չես գա,
Կգաս,
Չես գա…
Չե՛ս գա:
Առաջվա թզբեխներն ուրիշ էին, էլի՜ …
Նասեր Համեդի
***
Ասացիր՝ կգաս,
Եվ ես հիշեցի եղանակի տեսությունը,
Որ ի չիք է դարձնում անակնկալ անձրևների հաճույքը:
Ասացիր կգաս,
Եվ ես հիշեցի բոլոր այն օրերը,
Որ զուր տեղը անձրևանոց էի վերցրել:
Եվ ես հիշեցի եղանակի տեսությունը,
Որ ի չիք է դարձնում անակնկալ անձրևների հաճույքը:
Ասացիր կգաս,
Եվ ես հիշեցի բոլոր այն օրերը,
Որ զուր տեղը անձրևանոց էի վերցրել:
***
Ճամփեզրի ծառերի համար ոչ մի տարբերություն՝
Գնում է ճամփորդը, թե գալիս,
Բայց ինձ համար շատ են տարբերվում՝
Ինձ քեզանից հեռացնող ճանապարհի ծառերը
Եվ ինձ քեզ մոտեցնող ճանապարհի ծառերը:
Ճամփեզրի ծառերի համար ոչ մի տարբերություն՝
Գնում է ճամփորդը, թե գալիս,
Բայց ինձ համար շատ են տարբերվում՝
Ինձ քեզանից հեռացնող ճանապարհի ծառերը
Եվ ինձ քեզ մոտեցնող ճանապարհի ծառերը:
Լեյլա Քորդբաչչե
***
Այս քաղաքը
Տատիկի հեքիաթների քաղաքը չէ, որը
Գեղեցիկ է և խաղաղ:
Երբևէ կապույտ չեմ տեսել
Երկինքը նրա:
Ես կգնամ այստեղից,
Եվ փույթ չէ՝
Փարոս կունենամ, թե ոչ.
Նա, ով փախչում է
Կորչելուց չի վախենում….
Տատիկի հեքիաթների քաղաքը չէ, որը
Գեղեցիկ է և խաղաղ:
Երբևէ կապույտ չեմ տեսել
Երկինքը նրա:
Ես կգնամ այստեղից,
Եվ փույթ չէ՝
Փարոս կունենամ, թե ոչ.
Նա, ով փախչում է
Կորչելուց չի վախենում….
Ռասուլ Յունան
Ի պատիվ միասին կերած աղուհացի՝
Հացը դու վերցրու.
Ճամփադ երկար է, համբերությունդ՝ կարճ:
Աղը թող ինձ մնա,
Ուզում եմ այս վերքը
Միշտ թարմ մնա:
Հացը դու վերցրու.
Ճամփադ երկար է, համբերությունդ՝ կարճ:
Աղը թող ինձ մնա,
Ուզում եմ այս վերքը
Միշտ թարմ մնա:
Շամս Լանգարուդի
«Փղային»
Երբ մենք եկանք,
Եղելությունը եղել էր:
Հիմա
Ամեն մեկն
Ըստ իր ճաշակի՝ մի բան է պատմում
Եվ մթան մեջ կորչում:
Երբ մենք եկանք,
Եղելությունը եղել էր:
Հիմա
Ամեն մեկն
Ըստ իր ճաշակի՝ մի բան է պատմում
Եվ մթան մեջ կորչում:
Հոսեյն Փանահի
***
Ինձ ասացիր. «Սիրտդ ծո՜վ արա՛, ընկե՛ր,
Ծովը ծայրեծայր մեզնով արա՛, ընկե՛ր»:
Սիրտս ծով դարձավ, քո ձեռքն անցավ,
Մի՛ արյունոտիր ծովը, ահ արա՛ ընկեր….
Ծովը ծայրեծայր մեզնով արա՛, ընկե՛ր»:
Սիրտս ծով դարձավ, քո ձեռքն անցավ,
Մի՛ արյունոտիր ծովը, ահ արա՛ ընկեր….
***
Մյուս անգամ, թե որ նայեմ մի ծառի
Կամ թե գնամ դեպ պուրակներ ու այգի,
Աչքս չի զննի ծառի բարձուղեշ հասակը,
Աչքս չի փնտրի գարնան նախշն ու զարդը,
Աչքս տերևին չի լինի,
Աչքս բողբոջին, ծաղկին ու շյուղի կանաչին չի լինի,
Աչքս ճյուղաշատ սաղարթին չի լինի:
Այս անգամ աչքս բներին կլինի,
Որտեղ նորածին կյանքի սիրտն է բաբախում,
Որին հուժկու մրրիկներն են գրոհում
Կարկտագնդի, շանթատեգի թիրախում
Փորձանքների տարափում:
Աչքս բների վրա է սևեռվում.
Հե՜յ, փոթորկի սրտից ելած ճտե՛ր,
Աչքս ձեզ է հետևում:
Մյուս անգամ, թե որ նայեմ մի ծառի
Կամ թե գնամ դեպ պուրակներ ու այգի,
Աչքս չի զննի ծառի բարձուղեշ հասակը,
Աչքս չի փնտրի գարնան նախշն ու զարդը,
Աչքս տերևին չի լինի,
Աչքս բողբոջին, ծաղկին ու շյուղի կանաչին չի լինի,
Աչքս ճյուղաշատ սաղարթին չի լինի:
Այս անգամ աչքս բներին կլինի,
Որտեղ նորածին կյանքի սիրտն է բաբախում,
Որին հուժկու մրրիկներն են գրոհում
Կարկտագնդի, շանթատեգի թիրախում
Փորձանքների տարափում:
Աչքս բների վրա է սևեռվում.
Հե՜յ, փոթորկի սրտից ելած ճտե՛ր,
Աչքս ձեզ է հետևում:
Սիավոշ Քասրայի
Թարգմանությունը պարսկերենից՝ Էմիկ Ալեքսանդրիի
Աղբյուր՝ granish.org
Նմանատիպ Լուրեր

Ժոզե Սարամագո | Նոբելյան բանախոսություն
Այն մասին, թե հերոսներն ինչպես են արհեստ սովորեցնում հեղինակին

Դերենիկ Դեմիրճյանն ու կատուները
Իր «Վարդանանք» պատմավեպով հռչակված Դերենիկ Դեմիրճյանը հետաքրքրված է եղել կենդանիներով։ Նա մշտապես հոգ է տարել կենդանիների հանդեպ, հիացել բնության այս զարմանահրաշ արարածներով։

ԼՂ պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերն ու հնատիպ գրքերը տեղափոխվել են Մատենադարան
44-օրյա պատերազմի ժամանակ Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում ցուցադրվող ձեռագրերի կրկնօրինակները, Արցախի պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերն ու հնատիպ գրքերը տեղափոխվել են Մաշտոցյան Մատենադարան:

Հայկական քոչարին ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացած Մշակութային ժառանգության օրերին
ՅՈՒՆԵՍԿՕ-ն սեպտեմբերի 16-ին և 17-ին իր հարկի տակ տոնել է Մշակութային ժառանգության օրերը, որոնք այս տարի նվիրված էին «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003թ. կոնվենցիայի 20-ամյակին։

Էդվարդ Ջրբաշյան
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1965), պրոֆեսոր (1967), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1982), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1956), Հայաստանի պետական մրցանակի կրկնակի դափնեկիր (1974, 1980) Էդվարդ Մկրտչի Ջրբաշյանը կդառնար 100 տարեկան։

ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստում քննարկվել է ԼՂ- ի մշակույթի և պատմության հուշարձանների հարցը
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում սեպտեմբերի 10-25-ն անցկացվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 45-րդ ընդլայնված նիստը: