ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ոչ քաղաքական խոսույթի բումերանգը

Արտաքին ազդեցության բոլոր «խողովակներն» անցնում են Բաքվով։ Եվ դա Ալիևի «գերհզորությունից» ու Փաշինյանի «Արցախից ձեռքերը լվանալուց» կամ Արայիկ Հարությունյանի «թուլությունից» չէ։ Միջազգային հարաբերությունների գրված և չգրված «օրենքներից» է։ Միշտ է այդպես եղել։ Այլապես, «Մադրիդյան սկզբունքները» կիրականացվեին, և պատերազմ չէր լինի։

2022թ․ դեկտեմբերի 2-ին ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար Վոլկովը ուղիղ եթերում (Բաքվի կազմակերպած) ադրբեջանցի «էկոակտիվիստներին» ասել է, որ Լաչինի միջանցքում «կստեղծվի մինի-մաքսակետ»։ Այսպես է սկսվել շրջափակումը։ Գրեթե համոզված եմ՝ գեներալ Վոլկովը նույն միտքը նույն տոնայնությամբ ասել է նաև պաշտոնական Ստեփանակերտին։ (Ամենայն հավանականությամբ նույնը Մոսկվայից ավելի բարձր կամ բարձրագույն մակարդակով ասվել է Հայաստանի իշխանություններին)։ 
Ի՞նչ պետք է արվեր։ Միայն մի բան՝ բանակցել ադրբեջանական կողմի և ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ՝ գտնելու համեմատաբար ոչ շատ ցավոտ մի կարգավորում։ Ի՞նչ է արվել կուլիսներից անդին՝ գիտի, ամենայն հավանականությամբ,  իշխանությունը, կիմանան Արցախի ԱԽ նիստերին մշտապես հրավիրված՝ արցախյան  կուսակցությունների առաջնորդները, բայց հրապարակային սահմանվել է «անցակետը կարմիր գիծ է» քարոզչություն։ Ժողովրդին կերակրել են «վաղը չէ մյուս օրը ճանապարհը կբացվի»՝ պերմանենտ թարմացվող «լավատեսությամբ»՝ գործնականում իմանալով, որ ճանապարհը չի բացվելու։ Համենայն դեպս՝ մինչ այդ գործած ռեժիմով։
Նախագահ Արայիկ Հարությունյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ անկեղծ է եղել և խորհրդարանական կուսակցությունների կամ խմբակցությունների ղեկավարներին ներկայացրել է անցյալ ամռանը ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ ամբողջ պաշտոնական գրագրությունը։ Համոզված եմ, որ նույնը վերաբերում է նաև Լաչինի միջանցքի հարցին։ Որպես կանոն՝ կոնֆիդենցիալ համարվող ինֆորմացիան «արտահոսքի է տրվում» այն ժամանակ, երբ առաջանում է հանրայնացնելու  անհրաժեշտություն։ 
Իսկ ի՞նչ են արել կուսակցությունները։ Ընտրել են «սուրբ անտեղյակի» կեցվածք։ Ինչու՞։ Որովհետև մի նպատակ են ունեցել՝ թող ոչ ականջահաճո ճշմարտությունը նախագահն ինքը ասի։ Տարբերակ էր, որ, սակայն, կաշխատեր մի դեպքում․ եթե ԱԺ երեք խմբակցությունները գոնե «լռության ուխտը» պահեին և իշխանությանը «դավաճան Նիկոլի կամակատար» չհռչակեին։ Նախագահը կարո՞ղ էր ավելի վաղ բացահայտել, որ այդ մարդիկ իրական գործընթացին ոչ միայն լավատեղյակ, այլև քաղաքական առումով մասնակից  են։ Կարող էր։ 
Չի արվել։ Մի բան էլ ավելի՝ ով խոսել է Բաքվի հետ բանակցության գրեթե անայլընտրանքայնությունից՝ քաղաքական գրեթե բոլոր ուժերի և իշխանության որոշ «պասիոնար» ներկայացուցիչների կողմից հռչակվել է «նիկոլական ազգադավ, որ Երևանից գործուղվել է՝ Արցախն Ադրբեջանին ինտեգրելու ծրագիրն իրականացնելու համար»։ Ի՞նչ ունենք։ «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում» և «անցակետը կարմիր գիծ է» կեցվածքից իջել ենք «մեր երեխաների կյանքը կարմիր գիծ է» կարգախոսի և «դիմումագրության»։ Արցախի «Դիմումը» մի հասցեատեր ունի՝ Իլհամ Ալիև։ Այդ «Դիմումը» պետք է ձևակերպի և հրապարակի Արցախի Ազգային ժողովը՝ որպես ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմին։ Հակիրճ և հստակ․ «Պատրաստ ենք առկա վիճելի հարցերի շուրջ սուբստանտիվ քննարկումների, եթե․
- վերականգնվում է Հայաստանից Արցախ պարենային և այլ անհրաժեշտ ապրանքների, գազի և էլեկտրականության մատակարարումը, ապահովվում մարդկանց անխոչընդոտ և անվտանգ տեղաշարժը երկու ուղղությամբ
- տեղի է ունենում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի արմատական ապառազմականացում՝ համաչափության և փոխադարձության սկզբունքով
- Իլհամ Ալիևը ադրբեջանական կողմից բանակցող է նշանակում առնվազն Ադրբեջանի փոխվարչապետին։
Այս դիմումն արդեն կարելի է վերահղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, ԵԱՀԿ Գործող նախագահին, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ բոլոր պետություններին, ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի, Իրանի իսլամական հանրապետության նախագահին և Վրաստանի վարչապետին։ 
Արտաքին ազդեցության բոլոր «խողովակներն» անցնում են Բաքվով։ Եվ դա Ալիևի «գերհզորությունից» ու Փաշինյանի «Արցախից ձեռքերը լվանալուց» կամ Արայիկ Հարությունյանի «թուլությունից» չէ։ Միջազգային հարաբերությունների գրված և չգրված «օրենքներից» է։ Միշտ է այդպես եղել։ Այլապես, «Մադրիդյան սկզբունքները» կիրականացվեին, և պատերազմ չէր լինի։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
արցախի,կորուստը,քաղաքական,տհասության,գավառական,մտածելակերպի,պետական,կառավարման,տապալման,հետևանք,է , Արցախի կորուստը քաղաքական տհասության, գավառական մտածելակերպի, պետական կառավարման տապալման հետևանք է
Արցախի կորուստը քաղաքական տհասության, գավառական մտածելակերպի, պետական կառավարման տապալման հետևանք է
ԱՀ տարածքային ու ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
սիւնիքը,հայաստանի.,աշխարհաքաղաքական,շահերու,«հանգոյց» , Սիւնիքը Հայաստանի. Աշխարհաքաղաքական շահերու «հանգոյց»
Սիւնիքը Հայաստանի. Աշխարհաքաղաքական շահերու «հանգոյց»
10 Փաստ, որ պէտք է իմանաք Հայաստանի Սիւնիքի մարզի մասին, որպէսզի հասկնաք, թէ ինչու Ատրպէյճանն ու Թուրքիան ամէն ինչ կ'ընեն այս շրջանը գրաւելու համար։
լեռնային,ղարաբաղի,ճգնաժամը,արևմուտքին,ստիպում,է,վերանայել,ադրբեջանի,հետ,հարաբերությունները.,the,guardian , Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը Արևմուտքին ստիպում է վերանայել Ադրբեջանի հետ հարաբերությունները. The Guardian
Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը Արևմուտքին ստիպում է վերանայել Ադրբեջանի հետ հարաբերությունները. The Guardian
Բաքուն տարիներ շարունակ իրեն որպես անվտանգության հուսալի գործընկեր և կարևոր տրանսպորտային հանգույց ջատագովելուց հետո, առաջացրել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի զայրույթը, գրում է The Guardian-ը։
հհ-ում,ամն,դեսպանն,այցելել,է,եռաբլուր,զինվորական,պանթեոն , ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն
Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն իր հարգանքի տուրքը մատուցեց Հայաստանի և Ադրբեջանի միջև տասնամյակներ տևող հակամարտության ընթացքում իրենց կյանքը զոհածներին։
նախագահ,բայդենն,ինձ,իմ,պատվիրակությանը,գործուղել,է,այստեղ՝,ընդգծելու,ամն-ի,խորը,նվիրվածությունը,հայաստանի,սուվերենության,տարածքային,ամբողջականության,և,ժողովրդավարության,հանդեպ.,սամանթա,փաուերը՝,փաշինյանին , Նախագահ Բայդենն ինձ գործուղել է այստեղ՝ ընդգծելու ԱՄՆ-ի խորը նվիրվածությունը Հայաստանի սուվերենության, տարածքային ամբողջականության և ժողովրդավարության հանդեպ. Սամանթա Փաուեր
Նախագահ Բայդենն ինձ գործուղել է այստեղ՝ ընդգծելու ԱՄՆ-ի խորը նվիրվածությունը Հայաստանի սուվերենության, տարածքային ամբողջականության և ժողովրդավարության հանդեպ. Սամանթա Փաուեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում է եղել ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը:
ռուսաստանի,և,արևմուտքի,փափուկ,ուժը,հայաստանում , Ռուսաստանի և Արևմուտքի փափուկ ուժը Հայաստանում
Ռուսաստանի և Արևմուտքի փափուկ ուժը Հայաստանում
Ռուսաստանի վարկանիշի վրա ազդեցության առումով առավել մեծ խնդիր է ռուսաստանյան պետական և հասարակական կազմակերպությունների ու հիմնադրամների գործունեությունն ու գործելաոճը, որոնք գրավչության և արդյունավետության առումով զգալիորեն զիջում են արևմտյանին։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: