(1) ՊԱՐՍԿԱՀԱՅԵՐԻ 1828 Թ. ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄՐ ՌՈՒՍԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

Հայ-ռուսական հարաբերություններր դարերի պատմություն ունեն: Սկզբնական շրջանում դրանք կրել են առեւտրատնտեսական եւ կրոնական, իսկ ժԸ. դարի սկզբից (Իսրայել Օրու գործունեությամբ) նաեւ դիվանագիտական բնույթ:
Ռուսաստանր Հայաստանն ազատագրելու կեղծ խոստումներով
ցանկացել է հայերին օգտագործել Անդրկովկասում իր նվաճողական քաղաքականությունն իրականացնելու
համար, իսկ հայերր' Ռուսաստանի աջակցությամբ ազատագրելու Հայաստանր: Ռուսաստանի ցարերի
հորդորներով հայերի այդ գաղափարր ժԸ. դարի 2-րդ կեսին վերածվեց քաղաքական ծրագրերի
(տե՜ս Հայաստանի ազատագրման հնդկահայ եւ ռուսահայ ծրագրերր): Այդ ծրագրերր տարածվել
են թե՜ հայկական գաղթօջախներում, թե՜ պարսկահայ ու թուրքահայ շրջանակներում' առաջացնելով
ազգային ոգեւորություն:

Ռուսաստանի աջակցությամբ Հայաստանի ազատագրման հույսերն
ու հուզավառությունն էլ հանդիսացել են պարսկահայերի ու թուրքահայերի' Ռուսաստանին անցած
հայկական տարածքներում վերաբնակվելու ցանկության հոգեբանական ազդակր: Վերաբնակեցման
համար կարեւոր էին նաեւ տնտեսական, րնկերային, կրոնական ազդակներր եւ հատկապես' պարսկական
ու թուրքական իշխանությունների վրեժխնդրության վտանգր: Հայությանր թվում էր, որ բավական
է սկսվեն ռուս-պարսկական եւ ռուս-թուրքական պատերազմներր, եւ Հայաստանր Ռուսաստանի
հովանու ներքո կհռչակվի ազատ եւ անկախ:
ժԹ . դարի
սկզբին տեղի ունեցան ռուս-պարսկական եւ ռուս թուրքական սպասված պատերազմներր, որոնց
արդյունքում Պարսկաստանից եւ Թուրքիայից զգալի հայկական տարածքներ անցան Ռուսաստանին:
Մասնավորապես, խնդրո առարկային առնչվող Թուրքմենչայի պայմանագրով (1828 թ.) Ռուսաստանին
անցան Նախիջեւանի եւ Երեւանի խանություններն ու Օրդուբադի գավառր: Կարծես բոլոր պայմաններն
առկա էին Արեւելյան Հայաստանր, եթե ոչ անկախ, ապա ինքնավար հայտարարելու համար, առավել
եւս, որ լուծվում է ժողովրդագրական հարցր' Թուրքմենչայի պայմանագրի 15-րդ հոդվածով
արտոնվում էր պարսկահայերի տեղափոխվելր Ռուսաստանին անցած հայկական տարածքներ:

Ռուսական արքունիքում ծառայող մի շարք բարձրաստիճան
հայեր մշակեցին եւ ռուսական արքունիքին ներկայացրին Հայաստանի ինքնավարության շատ համեստ
մի ծրագիր, բայց ցարր մերժեց: Պարզվեց, որ ռուսական դիվանագիտական ոչ մի ծրագրով նախատեսված
չի եղել Հայաստանի ո՜չ անկախությունր, եւ ո՜չ էլ ինքնավարությունր: Պարզապես ցար Նիկոլայ
1-ինր հայերին ոգեւորելու եւ, հատկապես հետագայում ռուսական ռազմաքաղաքական շահերր
նկատի ունենալով, ինչպես նաեւ պարսկահայերի վերաբնակեցումր հաջողությամբ իրականացնելու նպատակով,
կարգադրեց վերը թվարկած տարածքներից ստեղծել Հայկական մարզ եւ այն մտցնել ռուսական
տիտղոսացանկ: Այսպիսով' Նիկոլայ 1-ինը համարվելու էր նաեւ Հայաստանի թագավոր:

Թուրքմենչայի
պայմանագրի հիշյալ հոդվածով պարսկահայերը հնարավորություն ստացան տեղափոխվելու ռուսական
տարածքներ: Միաժամանակ ներում էր շնորհվում նրանց, ովքեր պատերազմի ժամանակ կարծիք
էին արտահայտել կամ այլ վարք դրսեւորել: Հարկ ենք համարում մեջ բերել նշված հոդվածի
երկու հանգամանքները. «Ատրպատական կոչվող մարզի բոլոր բնակիչներին եւ աստիճանավորներին
շնորհվում է բացարձակ եւ կատարյալ ներում... Բացի դրանից, այդ աստիճնավորներին եւ բնակիչներին
կտրվի, այսօրվանից հաշված, միամյա ժամանակամիջոց, որպեսզի նրանք իրենց ընտանիքներով
հանդերձ կարողանան պարսկական մարզից ազատ անցնել ռուսական մարզերը, որպեսզի կարողանան
դուրս կրել եւ վաճառել (իրենց) շարժական գույքը, առանց հանդիպելու Կառավարության կամ
տեղական իշխանությունների կողմից հարուցված որեւէ արգելքի: Այդ անձանց կողմից վաճառվող
կամ դուրս տարվող գույքն ու իրերը չպետք է ենթարկվեն որեւէ մաքսի կամ հարկի: Իսկ անշարժ
գույքի նկատմամբ սահմանվում է հնգամյա ժամանակամիջոց' այն վաճառելու կամ նրա վերաբերյալ
կամայական կարգադրություններ անելու համար...»2: Հալ երը կարող էին իրենց նախկին բնակավայրերում
թողնել լիազորված անձինք' իրենց անշարժ գույքը վաճառելու համար3, բայց Պարսկաստանի
կառավարությունը գաղտնի արգելում էր գնել4: Թուրքմենչայի պայմանագրի 15-րդ հոդվածի
շնորհիվ 1828 թ. Պարսկաստանից Ոուսաստան տեղափոխվեց 50 հազար հայ: Ըստ Լեոյի հետազոտության'
10 հազարը տեղ չի հասնում:

Ղ. Լազարյանը գրում է. «Չնայած ամեն մի արգելքների,
8000 հայ ընտանիքներ իմ կողմից տեղափոխվել են ռուսական հող' նոր ձեւավորված հայկական
մարզ... բացառությամբ 1500 ընտանիքի, որոնք մնացին»6: Պատմության դասագրքերում ներկայացվել
է պարսկահայերի խանդավառությունն այս առնչությամբ: Պատմաբան Լեոն արձանագրում է, որ
պարսկահայերի տեղափոխությունը հարկադրաբար է կազմակերպվել, այսինքն իրկանացվել է բռնագաղթ
այն դեպքում, երբ Թուրքմենչայի պայմանագրով տեղափոխությունը պետք է կատարվեր կամավորության
սկզբունքով: Բանն այն է, որ Ոուսաստանին միացած հայկական տարածքները, մասնավորապես
Երեւանի, Նախիջեւանի խանությունները գրեթե ամայի էին. հայերի զգալի մասին պատերազմի
ժամանակ, որպես անհուսալի տարր քշել էին Արաքսի աջ ափը: Հայերի թիվը նշված խանություններում
հաշվվում էր 25 հազար, իսկ մահմեդականներինը' 31 հազար, մինչդեռ Ատրպատականում ապրում
էր 65 հազար հայ: Ոուսաստանը կանգնած էր Երեւանի եւ Նախիջեւանի տարածքներր
բնակեցնելու խնդրի առաջ: Ծրագրվում էր Հյուսիսային Կովկասից կազակներ տեղափոխել եւ
բնակեցնել հայկական տարածքներում: Քանի որ այդ ծրագիրր շատ ծախսատար էր, ուստի ռուսական
իշխանություններր նպատակահարմար գտան կազմակերպել Ատրպատականի հայության գաղթր դեպի
Ռուսաստանին անցած տարածքներ:
Այս ժողովրդագրական գործույթով ռուսներր կթուլացնեին
Պարսկաստանի տնտեսությունր (գրեթե ողջ առեւտուրր գտնվում էր հայերի ձեռքին), միաժամանակ
կզարգացնեին Անդրկովկասի տնտեսությունր: Այդ կապակցությամբ Կովկասի կառավարիչ եւ ռուսական
զորքերի հրամանատար, գեներալ Պասկեւիչր ռուսական բանակի գլխավոր շտաբի պետին ուղարկած
զեկուցագրերից մեկում գրում է. «Մեր սահմանի ամայի հողերի բնակեցումր հնազանդ, աշխատասեր
եւ հավատով մեզ նվիրված ժողովրդով կարող է մեծ օգուտ բերել»8: Ինչպես նշեցինք, րստ
Լեոյի, պարսկահայերն առանձնապես մեծ ոգեւորությամբ չէին անցնում ռուսական տարածքներ:
Ռուսական իշխանություններր այդ տեղափոխության կազմակերպիչ էին նշանակել Պետերբուրգից
հրավիրված Ղազարոս Լազարյանցին: Այս հարցում անմասն չէին մնացել նաեւ Ներսես Աշտարակեցին
եւ Պարսկաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ա. Գրիբոյեդովր: Վերաբնակվողներին
րնդունելու համար, 1828 թ. փետրվարի վերջերին, Երեւանիմարզային ժամանակավոր վարչությանր
կից կազմակերպվում է կոմիտե, որր հայկական մարզի վարչության ստեղծումից հետո (1828
թ. մարտի 21) գործում էր նրան առրնթեր, նրա ղեկավարության ներքո:
Նմանատիպ Լուրեր

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (12)
Իրանի Իսլամական Հանրապետությունում կրոնական փոքրամասնություններ ներկայացնող համայնքների իրավական հիմք է հանդիսանում «Կրոնական փոքրամասնությունների վերաբերյալ օրենքը», որը փոքրամասնություններին տրամադրում է երկրի սահմանադրությունից բխող բավականին լայն իրավունքներ իրենց ներքին գործերի և կրոնական ինքնավարության բնագավառում։

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (11)
Իրանի երեք հայկական համայնքներն էլ՝ առաքելական, կաթոլիկ և ավետարանական, իրենց կրոնական և աշխարհիկ կառույցների միջոցով զգալի դեր են կատարել հայկական հոգևոր ու նյութական արժեքների ստեղծման ու պահպանման, ինչպես նաև համայնքային խնդիրների կարգավորման գործում։

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (10)
Ընդհանրապես Իրանում հայ կաթողիկե համայնքի գոյությունը դարերի պատմություն ունի։ Հայտնի է, որ դեռևս XIV դարի սկզբից տարբեր կրոնական միաբանությունների պատկանող կաթոլիկ միսիոներները քարոզչական գործունեություն էին ծավալել Պարսկահայք նահանգում։

Թեհրանում մի խումբ իրանահայ գործիչների մասնակցությամբ «Ի զորակցություն Արցախի» հանրահավաք է տեղի ունեցել․ Ալիևի ռեժիմի տմարդի քայլերը դատապարտող ելույթներ են հնչել, ընդունվել է բանաձև, որը փոխանցվելու է ՄԱԿ-ի գրասենյակին
ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանում գտնվող ՀՄՄ «Րաֆֆի» համալիրում երեկ՝ օգոստոսի 4-ին, ինչպես ավելի վաղ էինք հայտնել, նախատեսված էր հանրահավաք՝ ի զորակցություն Արցախի։

(2) ՊԱՐՍԿԱՀԱՅԵՐԻ 1828 Թ. ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄՐ ՌՈՒՍԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
1828-1829 թթ. պարսկահայերի վերաբնակեցմանը վերաբերող գրականության մեջ, գրեթե բոլոր պատմաբանները, բացի Լեոյից, ներկայացրել են պարսկական եւ ռուսական շահերը, բացակայում է հայկական շահը:

ՀԱՅ ՎԱՃԱՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ՓԱՅԼԸ՝ 17-ՐԴ ԴԱՐՈՒՄ (ՄԱՍ Բ)
Հայոց բազմահազարամյա պատմության շղթայում բացառիկ փուլ է Կիլիկիայի Հայկական թագավորությունը՝ միջազգային առևտրական ուղիներում Հայ վաճառականների ծավալած հարուստ գործունեությամբ: