ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՀՄՀՖ և ՍՄԱԲ կենտրոնի հյուրն էին Գյումրի քաղաքի Պարի և Սպորտային Պարերի մասնագիտացված մարզադպրոցի պարուսույցները

«Զարթոնք» պարախումբը ամիսներ շարունակ արդեն պատրաստվում է Թեհրանից մասնակցել 2023 թ․ օգոստոսի 5-19 Հայաստանի Գյումրի քաղաքում կայանալիք Համահայկական համաշխարհային 8-րդ շրջանի սպորտային պարերի մրցույթին 24 պարողներով։

Hayazd.com - Թվականիս հունիսի 2-ին  Թեհրանի Հայ Մշակութային Հասարակական Ֆորումի և Ս․ Մարիամ Աստվածածին Բարեգործական Կենտրոնի հյուրն էին՝ Թեհրանի «Զարթոնք» պարախմբի գեղարվեստական ղեկավար և պարուսույց Լորետա Ավետիսյանի հրավերով Թեհրան ժամանած՝ Հայաստանի Պարերի և Սպորտային Պարերի  Համահայկական Խորհրդի նախագահ Մարիաննա Մամյանը և խորհրդի քարտուղար Սաթի Աթոյանը։ Հյուրերին ուղեկցում էր Անտոն Հովհաննիսյանը։
Գյումրի քաղաքի Պարի և Սպորտային Պարերի մասնագիտացված մարզադպրոցի տնօրինության անդամներ և պարուսույցներ Մարիաննա Մամյանը և Սաթի Աթոյանը Թեհրան են այցելել «Զարթոնք» պարախմբի սաների հետ զբաղվելու և պարային վարժանքներ անցկացնելու նպատակով։
Հարկ է նշել, որ «Զարթոնք» պարախումբը ամիսներ շարունակ արդեն պատրաստվում է Թեհրանից մասնակցել  2023 թ․ օգոստոսի 5-19 Հայաստանի Գյումրի քաղաքում կայանալիք Համահայկական համաշխարհային 8-րդ շրջանի սպորտային պարերի մրցույթին 24 պարողներով։
Թեհրանի Հայ Մշակութային Հասարակական Ֆորումի  և Ս․Մարիամ Աստվածածին Բարեգործական Կոնտրոնում հյուրերին ջերմորեն ընդունեցին ՀՄՀՖ-Ի և ՍՄԱԲ կենտրոնի տնօրեն Կարինե Ղուկասյանը և աշխատակազմը։
Այնուհետև ՀՄՀՖ-Ի վարչության փոխնախագահ Զարիկ Ավոյանը և «Հայազդ»   լրատվական կայքի խմբագիր Սահակ Շահմուրադյանը առանձին հանդիպում  և զրույց ունեցան Մարիաննա Մամյանի և Սաթի Աթոյանի հետ։
Ջերմ ու մտերմիկ մթնոլորտում խոսվեց 2023 թ․ օգոստոսի 5-19 Հայաստանի Գյումրի քաղաքում կայանալիք Համահայկական Համաշխարհային 8-րդ շրջանի խաղերին «Զարթոնք» պարախմբի մասնակցելու նախապատրաստական աշխատանքների կազմակերպման մասին և հյուրերին բացատրություն տրվեց ՀՄՀՖ-ի և ՍՄԱԲ կենտրոնի հասարակական և մշակութային գործունեության վերաբերյալ։ Զրուցակիցները կարևորեցին Թեհրանի հայ համայնքի և Հայաստանի մշակութային կենտրոնների հետ կապերի և փոխգործակցության ընդլայման անհրաժեշտությունը, միաժամանակ ընդգծելով պարարվեստի ոլորտում «Զարթոնք» պարախմբի ներգործոն ազդեցությունը Թեհրանի հայ համայնքի մշակութային կյանքում։ Հայաստանի Պարերի և Սպորտային Պարերի  Համահայկական Խորհրդի նախագահ Մարիաննա Մամյանը և խորհրդի քարտուղար Սաթի Աթոյանը հատուկ կարևորությամբ ընդգծեցին պարախմբի մասնակցությունը Հայաստանի Գյումրի քաղաքում կայանալիք Համահայկական Համաշխարհային 8-րդ շրջանի խաղերին և այլ համաշխարհային պարային փառատոններին և իրենց պատրաստակամությունը հայտնեցին մշակութային ոլորտում աջակցել ՀՄՀՖ-ին համատեղ մշակութային միջոցառումներ իրականացնելու համար։
Հանդիպման ընթացքում նաև խորհրդակցություն եղավ ՀՄՀՖ-Ի և Հայաստանի մշակութային կենտրոնների համագործակցության և մշակութային խմբերի փոխայցելությունների և շփումների ընդլայնման վերաբերյալ։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
արցախի,կորուստը,քաղաքական,տհասության,գավառական,մտածելակերպի,պետական,կառավարման,տապալման,հետևանք,է , Արցախի կորուստը քաղաքական տհասության, գավառական մտածելակերպի, պետական կառավարման տապալման հետևանք է
Արցախի կորուստը քաղաքական տհասության, գավառական մտածելակերպի, պետական կառավարման տապալման հետևանք է
ԱՀ տարածքային ու ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
սիւնիքը,հայաստանի.,աշխարհաքաղաքական,շահերու,«հանգոյց» , Սիւնիքը Հայաստանի. Աշխարհաքաղաքական շահերու «հանգոյց»
Սիւնիքը Հայաստանի. Աշխարհաքաղաքական շահերու «հանգոյց»
10 Փաստ, որ պէտք է իմանաք Հայաստանի Սիւնիքի մարզի մասին, որպէսզի հասկնաք, թէ ինչու Ատրպէյճանն ու Թուրքիան ամէն ինչ կ'ընեն այս շրջանը գրաւելու համար։
լեռնային,ղարաբաղի,ճգնաժամը,արևմուտքին,ստիպում,է,վերանայել,ադրբեջանի,հետ,հարաբերությունները.,the,guardian , Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը Արևմուտքին ստիպում է վերանայել Ադրբեջանի հետ հարաբերությունները. The Guardian
Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը Արևմուտքին ստիպում է վերանայել Ադրբեջանի հետ հարաբերությունները. The Guardian
Բաքուն տարիներ շարունակ իրեն որպես անվտանգության հուսալի գործընկեր և կարևոր տրանսպորտային հանգույց ջատագովելուց հետո, առաջացրել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի զայրույթը, գրում է The Guardian-ը։
հհ-ում,ամն,դեսպանն,այցելել,է,եռաբլուր,զինվորական,պանթեոն , ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն
Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն իր հարգանքի տուրքը մատուցեց Հայաստանի և Ադրբեջանի միջև տասնամյակներ տևող հակամարտության ընթացքում իրենց կյանքը զոհածներին։
նախագահ,բայդենն,ինձ,իմ,պատվիրակությանը,գործուղել,է,այստեղ՝,ընդգծելու,ամն-ի,խորը,նվիրվածությունը,հայաստանի,սուվերենության,տարածքային,ամբողջականության,և,ժողովրդավարության,հանդեպ.,սամանթա,փաուերը՝,փաշինյանին , Նախագահ Բայդենն ինձ գործուղել է այստեղ՝ ընդգծելու ԱՄՆ-ի խորը նվիրվածությունը Հայաստանի սուվերենության, տարածքային ամբողջականության և ժողովրդավարության հանդեպ. Սամանթա Փաուեր
Նախագահ Բայդենն ինձ գործուղել է այստեղ՝ ընդգծելու ԱՄՆ-ի խորը նվիրվածությունը Հայաստանի սուվերենության, տարածքային ամբողջականության և ժողովրդավարության հանդեպ. Սամանթա Փաուեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում է եղել ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը:
ռուսաստանի,և,արևմուտքի,փափուկ,ուժը,հայաստանում , Ռուսաստանի և Արևմուտքի փափուկ ուժը Հայաստանում
Ռուսաստանի և Արևմուտքի փափուկ ուժը Հայաստանում
Ռուսաստանի վարկանիշի վրա ազդեցության առումով առավել մեծ խնդիր է ռուսաստանյան պետական և հասարակական կազմակերպությունների ու հիմնադրամների գործունեությունն ու գործելաոճը, որոնք գրավչության և արդյունավետության առումով զգալիորեն զիջում են արևմտյանին։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: