ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հովհաննես Օհանյան իրանական կինոարվեստի հայազգի երախտավորը

Այս խառնակ ժամանակներում, երբ առավել քան կարեւորվում են ժողովուրդների միջեւ բարեկամական ու բարիդրացիական փոխշահավետ կապերը, երբեմն որոնում եւ գտնում ես անհատների, ովքեր հառնում են ժամանակների մշուշից եւ օտար երկրներում երբեւէ իրենց ծավալած գործունեությամբ ասես հուշում ապրողներիս՝ շարունակել ու անխաթար պահել երկուստեք շահեկան փոխհարաբերությունները, ամրացնել դրանք՝ հանուն վաղվա ու հանուն գալիք սերունդների: Իսկ այդպիսի անհատները, գոնե մեր պարագայում, հավատացեք, որ շատ են:

Ծնվել է Իրանի Մաշհադ քաղաքում՝ սուլթանհամիդյան զուլումի տարում՝ 1896 թվականին: Մանուկ հասակում ընտանիքով տեղափոխվել են Ռուսաստան: Ապագա արվեստագետը, չենթադրելով անգամ իր բուն առաքելության մասին, մեկնում է Տաշքենդ եւ ուսանում առեւտրային գործ Ուզբեկստանի մայրաքաղաքի կոմերցիոն քոլեջում: Այնուհետեւ նրան հրապուրում է իրավաբանությունը, որը յուրացնում է Աշխաբադում: Բայց ոչ առաջին, ոչ երկրորդ մասնագիտությունները չեն դառնում գործունեության ասպարեզ ու նպատակ: Որոշում եւ մեկնում է Մոսկվա ու մասնակցում կինոարվեստի դասընթացների: Համոզվում է, որ դա է իր աշխարհը՝ կինոն: 

Տարիների բացակայությունից հետո վերադառնում է Իրան եւ 1930-ին Թեհրանում հիմնում կինոդերասանի դպրոց: Նույն թվականին նկարահանում է իրանական առաջին լիամետրաժ «Աբին եւ Ռաբին» կինոնկարը: Ֆիլմն ստեղծելիս Հովհաննես Օհանյանը հանդես էր եկել որպես սցենարիստ, ռեժիսոր եւ դերասան: Իրանական անդրանիկ լիամետրաժը քննադատներն ու հանդիսատեսն ընդունում են խանդավառությամբ: Սակայն հայ ռեժիսորի այս ստեղծագործությանը երկար կյանք չէր վերապահված: Ֆիլմի միակ օրինակի թողարկվումից երկու տարի անց կրակի բաժին է դառնում եւ ոչնչանում ամբողջությամբ՝ Թեհրանի առաջին կինոթատրոններից մեկում բռնկված հրդեհի ժամանակ: Պահպանվածն ընդամենը լուսանկարներ են՝ վերցված կինոկադրերից:

1934 թ. Օհանյանը նախաձեռնում եւ նկարահանում է իր երկրորդ՝ «Հաջի աղան՝ կինոդերասան» կինոնկարը, որի սցենարիստը, ռեժիսորն ու պրոդյուսերը նորից ինքն էր: Ցավոք, այս ֆիլմը չի ընդունվում նախորդի նման, չի արձանագրում որոշակի հաջողություններ: Եվ դա պատճառ էր, որ հերթական անելիքների համար չստանար աջակցություն: Եվ որոշում է թողնել Իրանը, մեկնել Հնդկաստան: 1937 թ. Արեւմտյան Բենգալիա նահանգի մայրաքաղաք Կալկաթայում հիմնում է իր երկրորդ դերասանական դպրոցը՝ հուսալով, որ այստեղ կկարողանա շարունակել նախասիրած գործը: Սակայն ամեն ինչ այնքան էլ հեշտ չէր… Եվ ստիպված էր կրկին բռնել ետդարձի ճամփան՝ հուսալով, որ Թեհրանում կշարունակի կինոգործչի իր առաքելությունը: Սակայն այդ ասպարեզում աշխատելու նրա բոլոր ջանքերը՝ փայփայած հույսերի հետ, ի դերեւ են ելնում:

Յոթ լեզուների տիրապետող հայորդին, որ հեղինակ էր բազմաթիվ գրական ստեղծագործությունների՝ սցենարներ, թատերական դրամաներ, 61 տարեկան հասակում, կատարյալ թշվառության մեջ, վախճանվում է Թեհրանում՝ իր հավերժական կացարանը գտնելով այս քաղաքի հայկական գերեզմանատանը:

Ամեն դեպքում, անուրանալի է նրա ներդրումը իրանական կինոարվեստում թեկուզ այնքանով, որ հենց ինքն է մեր բարեկամ երկրի կինոմատոգրաֆիայի հիմնադիրն ու նրանց առաջին լիամետրաժ  ֆիլմի ստեղծողը:
Ուրեմն, հիշենք նաեւ այս անունը՝ Հովհաննես Օհանյան: Եվ կրկին հպարտանանք…
hhpress.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(13) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (13)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (13)
Ըստ երկրի սահմանադրության, խորհրդարանի հայ պատգամավորները հանդիսանում են համայնքի լիիրավ ներկայացուցիչները։ Բայց նրանք նաև օրենսդիր մարմինների ներկայացուցիչ են և ոչ թե գործադիր մարմնի , իսկ երկրորդ՝ «ազգային» կանոնադրության մեջ նրանց մասին չկա ոչ մի հոդված։
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(12) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (12)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (12)
Իրանի Իսլամական Հանրապետությունում կրոնական փոքրամասնություններ ներկայացնող համայնքների իրավական հիմք է հանդիսանում «Կրոնական փոքրամասնությունների վերաբերյալ օրենքը», որը փոքրամասնություններին տրամադրում է երկրի սահմանադրությունից բխող բավականին լայն իրավունքներ իրենց ներքին գործերի և կրոնական ինքնավարության բնագավառում։
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(11) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (11)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (11)
Իրանի երեք հայկական համայնքներն էլ՝ առաքելական, կաթոլիկ և ավետարանական, իրենց կրոնական և աշխարհիկ կառույցների միջոցով զգալի դեր են կատարել հայկական հոգևոր ու նյութական արժեքների ստեղծման ու պահպանման, ինչպես նաև համայնքային խնդիրների կարգավորման գործում։
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(10) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (10)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (10)
Ընդհանրապես Իրանում հայ կաթողիկե համայնքի գոյությունը դարերի պատմություն ունի։ Հայտնի է, որ դեռևս XIV դարի սկզբից տարբեր կրոնական միաբանությունների պատկանող կաթոլիկ միսիոներները քարոզչական գործունեություն էին ծավալել Պարսկահայք նահանգում։
թեհրանում,մի,խումբ,իրանահայ,գործիչների,մասնակցությամբ,«ի,զորակցություն,արցախի»,հանրահավաք,տեղի,ունեցել․,ալիևի,ռեժիմի,տմարդի,քայլերը,դատապարտող,ելույթներ,են,հնչել,ընդունվել,բանաձև,որը,փոխանցվելու,է,մակ-ի,գրասենյակին , Թեհրանում մի խումբ իրանահայ գործիչների մասնակցությամբ «Ի զորակցություն Արցախի» հանրահավաք է տեղի ունեցել․ Ալիևի ռեժիմի տմարդի քայլերը դատապարտող ելույթներ են հնչել, ընդունվել է բանաձև, որը փոխանցվելու է ՄԱԿ-ի գրասենյակին
Թեհրանում մի խումբ իրանահայ գործիչների մասնակցությամբ «Ի զորակցություն Արցախի» հանրահավաք է տեղի ունեցել․ Ալիևի ռեժիմի տմարդի քայլերը դատապարտող ելույթներ են հնչել, ընդունվել է բանաձև, որը փոխանցվելու է ՄԱԿ-ի գրասենյակին
ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանում գտնվող ՀՄՄ «Րաֆֆի» համալիրում երեկ՝ օգոստոսի 4-ին, ինչպես ավելի վաղ էինք հայտնել, նախատեսված էր հանրահավաք՝ ի զորակցություն Արցախի։
պարսկահայերի,1828,թ.,վերաբնակեցումր,ռուսական,իշխանությունների,կողմից ,  (2) ՊԱՐՍԿԱՀԱՅԵՐԻ 1828 Թ. ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄՐ ՌՈՒՍԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
(2) ՊԱՐՍԿԱՀԱՅԵՐԻ 1828 Թ. ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄՐ ՌՈՒՍԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
1828-1829 թթ. պարսկահայերի վերաբնակեցմանը վերաբերող գրականության մեջ, գրեթե բոլոր պատմաբանները, բացի Լեոյից, ներկայացրել են պարսկական եւ ռուսական շահերը, բացակայում է հայկական շահը:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: