ԹԵՀՐԱՆԱՀԱՅ ԵՐԵՑ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ՄԵԾԱՐԵՑԻՆ ՎԱՐԴԱՆ ԲԱՂՈՒՄՅԱՆԻՆ

«Րաֆֆի» Համալիրում տեղի ունեցավ իրանահայ հայտնի ֆուտբոլի մարզիչ Վարդան Բաղումյանի մեծարման երեկոն:
2023 թվականի Հունիսի 27-ին, ՀՄՄ «Րաֆֆի» Համալիրում և վարչության նախաձեռնությամբ տեղի ունեցավ իրանահայ հայտնի ֆուտբոլի մարզիչ Վարդան Բաղումյանի մեծարման երեկոն, որտեղ մասնակցում էին Թեհրանի ֆուտբոլի հայտնի հայ երեց ֆուտբոլիստներն ու մարզիչները։ Երեկոն վարում էին մարզական ու հասարակական գործիչներ Վարդան Բաբախանյանն ու Նորիկ Մեհրաբյանը։

Սրահում ցուցադրվում էր նկարներ իրանահայ համայնքի ֆուտբոլի անցյալից։ Երեկոն վարողների կողմից ներկայացվեց Պրն․ Վարդան Բաղումյանի կենսագրականը և նրա ֆուտբոլային անցյալը։ Ելույթ ունեցան համալիրի մշակութային բաժանմունքի կրտսերների երգչախումբն ու ասմունքի խմբակը։
Վ․ Բաղումյանի երեց ընկերները ներկայացրեցին որոշ հուշեր անցյալից ու գնահատանքի խոսքեր ասացին նրա մասին։ ՀՄՄ «Րաֆֆի» համալիրի նախագահ Պրն․Վիգեն Մանդանին ելույթ ունենալով բարձր գնահատեց Վարդան Բաղումյանի ներդրումը համայնքի ու հատկապես համալիրի մարզական կյանքում։ Նա Վ․ Բաղումյանին նվիրեց համալիրի պատմության երկու գիրք, որոնցից մի օրինակը նա կհանձնի Իրանի նախկին հայտնի ֆուտբոլիստ Գառնիկ Շահբանդարյանին։ Վ․ Բաղումյանին հանձնվեցին գնահատագրեր, հուշանվերներ Համալիրի վարչության, մարզական բաժանմունքի, ֆուտբոլի հանձնախմբի և իր որոշ ընկերների կողմից։

Վերջում ելույթ ունեցավ ինքը՝ Վարդան Բաղումյանը։ Նա իր ելույթում անդրադարձավ անցյալին ու բարոյական այն բարձր արժեքներին, որ մեր համայնքը և հայ մարզիչները ունեցել են մարզանքի ու հատկապես ֆուտբոլի նկատմամբ։ Նա իր շնորհակալական խոսքը ուղղեց համալիրի պատասխանատուներին ու այդ երեկոյի կազմակերպիչներին։ Վերջում եղավ համեստ հյուրասիրություն, որի ընթացքում հին ընկերները սրահում մտերմիկ զրույց ունենցան։

Վստահ ենք, որ այս երեկոն չի մոռացվի ու կմնա մեր սիրելի հայ ֆուտբոլիստների ու ֆուբոլասերների հուշերում։
Նյութը «Հայազդ» կայքին տրամադրեց ՀՄՄ «Րաֆֆի» համալիրի հանրային կապը
Նմանատիպ Լուրեր

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (13)
Ըստ երկրի սահմանադրության, խորհրդարանի հայ պատգամավորները հանդիսանում են համայնքի լիիրավ ներկայացուցիչները։ Բայց նրանք նաև օրենսդիր մարմինների ներկայացուցիչ են և ոչ թե գործադիր մարմնի , իսկ երկրորդ՝ «ազգային» կանոնադրության մեջ նրանց մասին չկա ոչ մի հոդված։

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (12)
Իրանի Իսլամական Հանրապետությունում կրոնական փոքրամասնություններ ներկայացնող համայնքների իրավական հիմք է հանդիսանում «Կրոնական փոքրամասնությունների վերաբերյալ օրենքը», որը փոքրամասնություններին տրամադրում է երկրի սահմանադրությունից բխող բավականին լայն իրավունքներ իրենց ներքին գործերի և կրոնական ինքնավարության բնագավառում։

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (11)
Իրանի երեք հայկական համայնքներն էլ՝ առաքելական, կաթոլիկ և ավետարանական, իրենց կրոնական և աշխարհիկ կառույցների միջոցով զգալի դեր են կատարել հայկական հոգևոր ու նյութական արժեքների ստեղծման ու պահպանման, ինչպես նաև համայնքային խնդիրների կարգավորման գործում։

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (10)
Ընդհանրապես Իրանում հայ կաթողիկե համայնքի գոյությունը դարերի պատմություն ունի։ Հայտնի է, որ դեռևս XIV դարի սկզբից տարբեր կրոնական միաբանությունների պատկանող կաթոլիկ միսիոներները քարոզչական գործունեություն էին ծավալել Պարսկահայք նահանգում։

Թեհրանում մի խումբ իրանահայ գործիչների մասնակցությամբ «Ի զորակցություն Արցախի» հանրահավաք է տեղի ունեցել․ Ալիևի ռեժիմի տմարդի քայլերը դատապարտող ելույթներ են հնչել, ընդունվել է բանաձև, որը փոխանցվելու է ՄԱԿ-ի գրասենյակին
ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանում գտնվող ՀՄՄ «Րաֆֆի» համալիրում երեկ՝ օգոստոսի 4-ին, ինչպես ավելի վաղ էինք հայտնել, նախատեսված էր հանրահավաք՝ ի զորակցություն Արցախի։

(2) ՊԱՐՍԿԱՀԱՅԵՐԻ 1828 Թ. ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄՐ ՌՈՒՍԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
1828-1829 թթ. պարսկահայերի վերաբնակեցմանը վերաբերող գրականության մեջ, գրեթե բոլոր պատմաբանները, բացի Լեոյից, ներկայացրել են պարսկական եւ ռուսական շահերը, բացակայում է հայկական շահը: