ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ինչո՞ւ պարսկահայերը, լիբանանահայերը, ամերիկահայերը հայ են մնում

«Ինչո՞ւ պարսկահայերը, լիբանանահայերը, ամերիկահայերը հայ են մնում, իսկ ռսահայերը դառնում են ռուս». Տիգրան Խզմալյան

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամռանը հայերը գալիս են Հայաստան։ Ամերիկայից ու Եվրոպայից, Մերձավոր Արևելքից ու Ռուսաստանից։ Հատկապես շատ են գալիս Ռուսաստանից, հիմնականում ընտանիքներով, ոմանք իրենց ռուս կանանց հետ, համարյա բոլորը երեխաներով։ Ու Երևանի զբոսայգիները լցվում են մանկական ձայներով, որոնց մեջ գերակայում է ռուսերենը։ Հայկական աչքերով, երբեմն դեռ հայկական անուններով երեխաները նեղվում ու փակվում են, երբ նրանց դիմում ես հայերեն կամ հարցնում ես՝ հասկանո՞ւմ են արդյոք մայրենի լեզուն։ Ծնողները միջամտում ու տեղեկացնում են, որ «երեխան ռուսական դպրոց ա գնում, հայերեն չգիտի․․․»: Բա դուք հետը հայերեն չեք խոսո՞ւմ, գոնե հայրենիքում․․․ Այդ հարցից հետո սովորաբար խոսակցությունն ընդհատվում է։ Մոտ միլիոն հայ, վերջին քսան տարիների ընթացքում, մեր աչքի առաջ վերածվեցին ռսի և... վերացան։ 
Ինչո՞ւ պարսկահայերը, լիբանանահայերը, ամերիկահայերը հայ են մնում, իսկ ռսահայերը դառնում են ռուս։ Մեկ սերնդի ընթացքում, մի քանի տարում։ Սա երևի պատմության մեջ ամենապուպուշ ու քնքուշ ցեղասպանությունն է։ Կենացներով, Գառնի-Գեղարդ գնալ-գալով, խաշ-խորովածով։ Այն էլ քանի դեռ ողջ են Հայաստանից Ռուսաստան տեղափոխված ծնողները։ Ինչ մեղք են այդ երեխաները, ինչ դժբախտ են իրենց Մոսկվա-Կրասնոդար-Չիտա-Կուտայում։ Այդ երեխաները մեծանալով արդեն չեն գալու Հայաստան, նրանք արդեն կորցրել են հայրենիքի հետ ամենակարևոր կապը՝ լեզուն։ Հայաստանն այնտեղ է, որտեղ խոսում են հայերեն։ Հայը նա չէ, ում պապն էր հայ եղել, այլ նա, ում թոռն է մնացել հայ։ Հայերենն է մեր վերջին հանգրվանը։ Հայերենն է մեր հայրենիքը։ Մայրենի մայրենիքը»։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
արցախի,կորուստը,քաղաքական,տհասության,գավառական,մտածելակերպի,պետական,կառավարման,տապալման,հետևանք,է , Արցախի կորուստը քաղաքական տհասության, գավառական մտածելակերպի, պետական կառավարման տապալման հետևանք է
Արցախի կորուստը քաղաքական տհասության, գավառական մտածելակերպի, պետական կառավարման տապալման հետևանք է
ԱՀ տարածքային ու ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
սիւնիքը,հայաստանի.,աշխարհաքաղաքական,շահերու,«հանգոյց» , Սիւնիքը Հայաստանի. Աշխարհաքաղաքական շահերու «հանգոյց»
Սիւնիքը Հայաստանի. Աշխարհաքաղաքական շահերու «հանգոյց»
10 Փաստ, որ պէտք է իմանաք Հայաստանի Սիւնիքի մարզի մասին, որպէսզի հասկնաք, թէ ինչու Ատրպէյճանն ու Թուրքիան ամէն ինչ կ'ընեն այս շրջանը գրաւելու համար։
լեռնային,ղարաբաղի,ճգնաժամը,արևմուտքին,ստիպում,է,վերանայել,ադրբեջանի,հետ,հարաբերությունները.,the,guardian , Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը Արևմուտքին ստիպում է վերանայել Ադրբեջանի հետ հարաբերությունները. The Guardian
Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը Արևմուտքին ստիպում է վերանայել Ադրբեջանի հետ հարաբերությունները. The Guardian
Բաքուն տարիներ շարունակ իրեն որպես անվտանգության հուսալի գործընկեր և կարևոր տրանսպորտային հանգույց ջատագովելուց հետո, առաջացրել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի զայրույթը, գրում է The Guardian-ը։
հհ-ում,ամն,դեսպանն,այցելել,է,եռաբլուր,զինվորական,պանթեոն , ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն
Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն իր հարգանքի տուրքը մատուցեց Հայաստանի և Ադրբեջանի միջև տասնամյակներ տևող հակամարտության ընթացքում իրենց կյանքը զոհածներին։
նախագահ,բայդենն,ինձ,իմ,պատվիրակությանը,գործուղել,է,այստեղ՝,ընդգծելու,ամն-ի,խորը,նվիրվածությունը,հայաստանի,սուվերենության,տարածքային,ամբողջականության,և,ժողովրդավարության,հանդեպ.,սամանթա,փաուերը՝,փաշինյանին , Նախագահ Բայդենն ինձ գործուղել է այստեղ՝ ընդգծելու ԱՄՆ-ի խորը նվիրվածությունը Հայաստանի սուվերենության, տարածքային ամբողջականության և ժողովրդավարության հանդեպ. Սամանթա Փաուեր
Նախագահ Բայդենն ինձ գործուղել է այստեղ՝ ընդգծելու ԱՄՆ-ի խորը նվիրվածությունը Հայաստանի սուվերենության, տարածքային ամբողջականության և ժողովրդավարության հանդեպ. Սամանթա Փաուեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում է եղել ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը:
ռուսաստանի,և,արևմուտքի,փափուկ,ուժը,հայաստանում , Ռուսաստանի և Արևմուտքի փափուկ ուժը Հայաստանում
Ռուսաստանի և Արևմուտքի փափուկ ուժը Հայաստանում
Ռուսաստանի վարկանիշի վրա ազդեցության առումով առավել մեծ խնդիր է ռուսաստանյան պետական և հասարակական կազմակերպությունների ու հիմնադրամների գործունեությունն ու գործելաոճը, որոնք գրավչության և արդյունավետության առումով զգալիորեն զիջում են արևմտյանին։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: