Նախանձում եմ ծաղիկներին ․․․

Մենք երկուստեք Մեր սիրո մասին ենք մտածում, Դու' Փարիզում Դեպի Էյֆելյան աշտարակը բացվող Պատուհանի հետևում, Ե'ս Իրանում Գրասեղանի հետևը նստած․․․
Ես նախանձում եմ նրանց
Ովքե՝ր անձրևահամ փայլաշող
Արցունքներ են հավաքում
Քո՝ աչքերից,
Կիսալուսնի համբույրները այտերիդ,
Շրթնածաղիկ են տեսնում,
Ու նախանձում եմ այն ծաղիկներին,
Որ քո աչքաթարթումից են բացվում։
***
Մենք երկուստեք
Մեր սիրո մասին ենք մտածում,
Դու' Փարիզում
Դեպի Էյֆելյան աշտարակը բացվող
Պատուհանի հետևում,
Ե'ս Իրանում
Գրասեղանի հետևը նստած,
Սիրային երևակայություներս եմ գրի
առնում,
Չկա ոչ մի կամուրջ
Որ մեզ իրար հասցնի,
Բացի մի աներևույթ գոյական սեր
Որը երազական ակունքից է սկիզբ
առնում,
Ու տարեցտարի
Ծերանում է սրտում։
***
Մեր հուշերը՝
Պատմափուլ են անցել,
Մենք պատմախոսներն ենք
Մեր անցյալի,
Լսասեր ընկերակից են սիրում,
Միայնա՝կ
Պատեպատ են ընկնում
Հոգու սենյակում։
***
Երբեմն հոգիդ տեղն է ընկնում,
Ու հասկանում ես որ
Ծննդյան օրից շատ ես հեռվացել,
Կյանքի պատմության վերջակետին
Ավելի՝ ես մոտեցել
Ու հրածին խառնութաշար
Ամպերով ես հարբել։
Այնուամենայնիվ դեռ ահագին
չասվածներ կան
Ամբարված մտքի ծալքերում,
Որոնց վերծանել ու գրի առնելը
Մի նոր փայլակնաթափ ավյուն է
պահանջում։
Չասվածների կուտակումը մեր մեջ,
Չշանթահարող ամպի նման են,
Իրենց ամպրոպանալը
Նստվածքէ տվել։
Նոել Քեշիշյան
Իրան-Սպահան
Նմանատիպ Լուրեր

Ժոզե Սարամագո | Նոբելյան բանախոսություն
Այն մասին, թե հերոսներն ինչպես են արհեստ սովորեցնում հեղինակին

Դերենիկ Դեմիրճյանն ու կատուները
Իր «Վարդանանք» պատմավեպով հռչակված Դերենիկ Դեմիրճյանը հետաքրքրված է եղել կենդանիներով։ Նա մշտապես հոգ է տարել կենդանիների հանդեպ, հիացել բնության այս զարմանահրաշ արարածներով։

ԼՂ պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերն ու հնատիպ գրքերը տեղափոխվել են Մատենադարան
44-օրյա պատերազմի ժամանակ Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում ցուցադրվող ձեռագրերի կրկնօրինակները, Արցախի պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերն ու հնատիպ գրքերը տեղափոխվել են Մաշտոցյան Մատենադարան:

Հայկական քոչարին ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացած Մշակութային ժառանգության օրերին
ՅՈՒՆԵՍԿՕ-ն սեպտեմբերի 16-ին և 17-ին իր հարկի տակ տոնել է Մշակութային ժառանգության օրերը, որոնք այս տարի նվիրված էին «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003թ. կոնվենցիայի 20-ամյակին։

Էդվարդ Ջրբաշյան
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1965), պրոֆեսոր (1967), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1982), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1956), Հայաստանի պետական մրցանակի կրկնակի դափնեկիր (1974, 1980) Էդվարդ Մկրտչի Ջրբաշյանը կդառնար 100 տարեկան։

ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստում քննարկվել է ԼՂ- ի մշակույթի և պատմության հուշարձանների հարցը
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում սեպտեմբերի 10-25-ն անցկացվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 45-րդ ընդլայնված նիստը: