Սրբուհի Լիսիցյան՝ հայկական պարարվեստի կարկառուն դեմքերից

Հունիսի 27-ին հայ ազգագրագետ, արվեստաբան, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, Խորհրդային Միությունում էթնոպարագիտության հիմնադիր Սրբուհի Լիսիցյանի ծննդյան 130-ամյակն է։ Նրա «Հայկական հինավուրց պարեր» մեծարժեք գիրքը վաղուց ի վեր ուսումնական ձեռնարկ է, առանց որի անհնար է պատկերացնել պարարվեստի ուսումնառությունը համապատասխան եւ համանման կրթօջախներում:
Սրբուհի Լիսիցյանի և նրա նման անունները ոսկե տառերով են գրված հայ պարարվեստի տարեգրության մեջ: Նրա՝ ազգագրական պարերի գրառումները, մշակումներն ու բեմականացումներն առ այսօր լուսավոր փարոս են բազմաթիվ մանկավարժ-պարուսույցների համար:
Հունիսի 27-ին հայ ազգագրագետ, արվեստաբան, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, Խորհրդային Միությունում էթնոպարագիտության հիմնադիր Սրբուհի Լիսիցյանի ծննդյան 130-ամյակն է։

Հայրը հայտնի մտավորական, հասարակական գործիչ, մանկավարժ եւ ազգագրագետ Ստեփան Լիսիցյանն էր, մայրը՝ Եկատերինան, նույնպես մանկավարժ էր, գիմնազիայի հիմնադիր: Նրանք հրատարակում էին «Հասկեր» մանկական հանդեսը, խմբագրում «Տարազ» շաբաթաթերթը՝ գործակցելով հայ մշակույթի երեւելիների հետ՝ Հովհաննես Թումանյան, Ավետիք Իսահակյան, Ալեքսանդր Շիրվանզադե, Ղազարոս Աղայան, Լեւոն Շանթ, Փանոս Թերլեմեզյան, Եղիշե Թադեւոսյան, այլք: Ահա այս միջավայրում էր հասակ առել հետագայում պարային շարժումների գյուտի հեղինակ դառնալու կոչված Սրբուհի Լիսիցյանը:
Ռուս և ռոմանական գրականության մասնագիտությամբ Մոսկվայում ավարտում է Գերիեի անվան օրիորդաց բարձրագույն դասընթացները, Օ. Է. Օզարովսկայայի «Գեղարվեստական խոսքի» ստուդիան, Ի. Չերնեցկայայի պարարվեստի ստուդիան։

Քսան տարեկանում՝ 1917-ին, վերադառնում է ծննդավայր եւ նույն թվականին հիմնում ասմունքի, ռիթմի եւ պլաստիկայի ստուդիան: Կարճ ժամանակ անց ստուդիայի համբավը տարածվում է ամենուր: Լիսիցյանի ստուդիան, որն ուներ 100 սան, հիրավի մեծ համբավ էր վայելում, նրանց ելույթները դիտելու էր գալիս նաեւ ինքը՝ Իոսիֆ Ստալինը: 1924 թ. հայուհու հիմնադրած ստուդիան վերածվում է Թբիլիսիի ռիթմի եւ պլաստիկայի ինստիտուտի:
1930 թ. Սրբուհի Լիսիցյանը տեղափոխվում է մայր հայրենիք: Նույն թվականին նրա ջանքերի շնորհիվ Երեւանում բացվում է ռիթմի, պլաստիկայի եւ ֆիզկուլտուրայի ուսումնարանը: Նա ղեկավարում է սովորողների ազգագրական համույթը եւ ստուդիան: Վեց տարի անց բացվում է պարարվեստի ուսումնարանը, որի առաջին տնօրենը դառնում է ինքը: Այդ նույն շրջանում սկսում է գրի առնել ժողովրդական պարեր եւ թատերախաղեր: Հայկական ժողովրդական պարերի՝ Լիսիցյանի գրառումներն ու տեսական վերլուծությունները ոչ միայն առաջինն էին հայ պարարվեստի պատմության մեջ, այլեւ ունեին հիմնարար նշանակություն:

Աջից՝ Նազելի Լիսիցյան, Սրբուհի Լիսիցյան, Էմմա Պետրոսյան
Սրբուհի Լիսիցյանի գործունեության հաջորդ նվաճումը շարժումների գրառման համակարգի ստեղծումն էր: Ուսումնասիրելով մինչ այդ գոյություն ունեցող գրառման համակարգերը, նա վեր է հանում եւ հաշվի առնում իր նախորդների բոլոր թերացումները, յուրացնում ամենայն արժեքավորը: 1940 թ. Մոսկվայում լույս է տեսնում նրա «Շարժման գրառումը» աշխատությունը: Նոր մեթոդը հնարավորություն ընձեռեց հեշտությամբ վերլուծելու շարժումը՝ ամբողջությամբ և առանձին տարբերակներով՝ համրանքի յուրաքանչյուր հաշվին։ Լիսիցյանի շարժման գրառման գյուտի շնորհիվ ստեղծվեց նաև արծիվ, ուր տեղ գտած պարերն այժմ ավելի քան 3000 միավոր են։ Գրառման նորագույն սկզբունքը, որի շնորհիվ երեւան են բերվում շարժողական, բառային, երաժշտական, պատկերավորման տեքստերը, վեր հանվում լեզվաբանական, պատմական, աշխարհագրական շերտերը: Պարարվեստի պատմության մեջ այս ամենն առաջինը կյանքի են կոչվում վաստակաբեռն հայուհու հայտնագործությամբ:

Մեղվաջան պարարվեստագետը գրանցել է հայկական ժողովրդական պարեր, թատերայնացված գործողություններ, բեմադրել դրանք, հավաքել ազգագրական եւ բանահյուսական մեծաքանակ նյութեր, Մ. Բարխուդարյանի համահեղինակությամբ գրել «Նարինե» բալետը, ռուսերեն թարգմանել Լեւոն Շանթի, Ստեփան Զորյանի, Դերենիկ Դեմիրճյանի դասական գործերից: Իսկ նրա «Հայկական հինավուրց պարեր» մեծարժեք գիրքը վաղուց ի վեր ուսումնական ձեռնարկ է, առանց որի անհնար է պատկերացնել պարարվեստի ուսումնառությունը համապատասխան եւ համանման կրթօջախներում:
Սրբուհի Լիսիցյանի հուշատախտակը Երևանում
Նմանատիպ Լուրեր

ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստում քննարկվել է ԼՂ- ի մշակույթի և պատմության հուշարձանների հարցը
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում սեպտեմբերի 10-25-ն անցկացվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 45-րդ ընդլայնված նիստը:

Խաչատուր Աբովյան և Էմիլիե Լոոզե․ սիրո և մաքառման մի պատմություն
Հայ նոր գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանը 1838 թ. Թիֆլիսում ծանոթանում է լութերադավան օրիորդ, 19-ամյա Էմիլիե Լոոզեի հետ։ Գոյություն ունեցող կարգի համաձայն՝ Խաչատուրի և Էմիլիեի միջև կնքվում է ամուսնական «Դաշն» պայմանագիր: Պսակադրությունը տեղի է ունենում Թիֆլիսի հայկական եկեղեցում 1839 թ.:

Համո Սահյանի քառյակներից
Համո Սահյանի քառյակներից

Մի քարի պատմութիւն
Գրիգոր Բ. թագաւորի քարէ դագաղը

Տոսթոյեւսքին Միշտ Արդիական (Բ.)
Անհնար է հասկնալ Տոսթոյեւսքիի հերոսները, քանի դեռ չենք յիշած, որ անոնք ռուսեր են. անոնք անդամ են ազգի մը, որ հազարաւոր տարիներ շարունակուող բարբարոսական անգիտակիցութենէն յառաջդիմած է դէպի եւրոպական քաղաքակրթութիւն:

Անառակ որդու վերադարձը․ Եղիշե Չարենց և Վահան Տերյան
Չարենցը, որ ավանդաբար համարվում է հայ նորագույն գրականության հիմնադիրը, այդ տիտղոսը չէր ունենա, եթե իրենից առաջ Տերյանն արդեն հայ գրականություն չբերեր այն բոլոր փոփոխությունները, որոնք իր օրերում արել էր Խաչատուր Աբովյանը։