ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ֆեյքեր, դավադրապաշտական տեսություններ, նարատիվներ, ուլտրա-պահպանողական հայացքներ

Դավադրապաշտական տեսությունները, ատելության խոսք պարունակող ծայրահեղ աջ-պոպուլիստական, էթնո-ազգայնական նարատիվները տարածել են ծայրահեղ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող որոշակի շրջանակներ եւ անհատներ։

Հայաստանում 2018-ից հետո առանձնահատուկ կերպով սկսեցին տարածվել տարատեսակ դավադրապաշտական տեսությունները, դեմոկրատական օրակարգը թիրախավորող կեղծ լուրերը, ծայրահեղ աջ, էթնոազգայնական մանիպուլյատիվ նարատիվները։ «Ֆաքթ չեքինգ» անող տարբեր կառույցների, անհատ հետազոտողների, այդ թվում, իմ հետազոտությունների եւ դիտարկումների նախնական ամփոփումը ցույց է տալիս, որ մինչ այժմ դրանք հիմնականում վերաբերել են հետեւյալ թեմաներին՝ Քովիդ, «ազգային արժեքների» պաշտպանության անհրաժեշտություն, սեռական կրթություն, կրթական համակարգի բարեփոխումներ, անվտանգային խնդիրներ, ազգային  եկեղեցի, իշխանությունների ներքին եւ արտաքին քաղաքականություն, Լեռնային Ղարաբաղի խնդիր, Ստամբուլյան եւ Լանզարոտեի կոնվենցիաների վավերացում։
Ընդհանուր առմամբ, ուսումնասիրելով տարբեր նյութեր եւ վերլուծություններ կարող եմ եզրակացնել, որ վերոնշյալ գրեթե բոլոր թեմաներով տարածվող կեղծ լուրերին եւ մանիպուլյացիաներին միավորում է առնվազն մեկ հանգամանք՝ դրանք մեծամասամբ հակաազատական բնույթ ունեն եւ տեղավորվում են ծայրահեղ աջ, էթնո-ազգայնական պոպուլիստական դիսկուրսի շրջանակներում։
Հայաստանյան հակադեմոկրատական նարատիվների բովանդակությունը եւ կոնտեքստը,  դրանց մաս կազմող ատելության խոսքի շեշտադրումները հիմք են տալիս ենթադրել, որ այդ նարատիվները մեծամասամբ օգտագործվել են երկրի դեմոկրատացմանը խոչընդոտելու եւ ազատական-դեմոկրատական արժեքները, ինստիտուտները վարկաբեկելու համար։
Վաղուց մարգինալ դարձած Հայաստանի կոմունիստական կուսակցության ներկայացուցիչներից մինչեւ  ծայրահեղ աջական էքստրավագանտ ակտիվիստները, տարբեր պատճառներով, ակտիվորեն շրջանառել են հակադեմոկրատական նարատիվներ, զբաղվել են կեղծ լուրերի եւ մանիպուլյացիաների տարածմամբ։ Սակայն բոլոր այդ շրջանակներին միավորում է երկու բան՝ դեմոկրատական համակարգի, ազատական արժեքների նկատմամբ հակակրանքը եւ ատելությունը ներկայիս իշխանությունների հանդեպ։
Դավադրապաշտական տեսությունները, ատելության խոսք պարունակող ծայրահեղ աջ-պոպուլիստական, էթնո-ազգայնական նարատիվները տարածել են ծայրահեղ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող որոշակի շրջանակներ եւ անհատներ։
Հարկ է նաեւ նկատել, որ դավադրապաշտական տեսությունների, կեղծ լուրերի, հակադեմոկրատական նարատիվների զգալի հատվածը որոշ ուժեր տարածել են իրենց համար խիստ անբարենպաստ քաղաքական կոնյունկտուրա առաջանալուց հետո միայն։ Այս հանգամանքը հիմք է տալիս առաջ քաշել այն հիպոթեզը, որ վերոնշյալը օգտագործվել է որպես գործիք իրենց բիզնես-քաղաքական շահերը սպասարկելու գործում։
Դաշնակցականները կամ ԲՀԿ-ականները թավշյա հեղափոխությանը հաջորդող ժամանակահատվածի սկզբնական փուլում երբեք չեն ասել, որ Նիկոլ Փաշինյանը «Սորոսի դրածոն է եւ եկել է պետությունը քանդելու, գլոբալիստների շահերը սպասարկելու, Ղարաբաղը ծախելու եւ ազգայինը այլասերելու համար»։ Ավելին՝ նրանք որոշ ժամանակ եղել են Փաշինյանի կառավարության մասը եւ միայն իշխանական լծակները կորցնելուց հետո են սկսել շրջանառել նշված թեզերը։ Ի դեպ, այս փաստը կհետաքրքրի ծայրահեղ աջ պոպուլիզմը ուսումնասիրող ակադեմիական շրջանակներին, քանի որ ի դեմս այս քեյսի գործ ունենք ծայրահեղ աջ պոպուլիզմի կոնյուկտուրայնության օրինակի հետ։
Նկատվել է նաեւ, որ Հայաստանում շրջանառվող ապատեղեկատվության մի զգալի հատվածը օտարերկրյա ծագման է համենայնդեպս մանիպուլյատիվ, հակադեմոկրատական թեզերից շատերը վաղուց տարածում ունեն տարբեր երկրներում՝ ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Հունգարիայում, Բուլղարիայում եւ այլն։
Սակայն, եթե, օրինակ, Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված մանիպուլյատիվ նարատիվները արտասահամանյան ծագման են, ապա Լանզառոտեի կոնվենցիայի վավերացման դեմ արշավը՝ կարծես թե հայաստանյան «նոու-հաու» է։  Հավանաբար, դրանց հեղինակները մտածել են, որ կոնվենցիայի վավերացման գործընթացը լավ առիթ է, որ գրեթե այն ամենն ինչ ասվել է Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված, որոշակի շտկումներով արտաբերվի նաեւ Լանզառոտեի կոնվենցիայի դեմ։
Եվ այստեղ վերադառնում ենք այն հարցին, որ հոդվածի առարկա հանդիսացող երեւույթները Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո խիստ որոշակի նպատակ են հետապնդել՝ ապալեգիտիմացնել երկրի դեմոկրատական օրակարգը, իջեցնել իշխանության եկած ուժի վարկանիշը, վարկաբեկել քաղաքացիական հասարակության ակտիվ ներկայացուցիչներին եւ այդ ամենը փորձել անել հնարավորինս կարճ ժամանակահատվածում։ Այսինքն կարող ենք ենթադրել, որ այս ամենը մի մեծ ծրագրված, ուղղորդված որոշակի հակաարշավի բաղկացուցիչն է, այլ ոչ թե ծայրահեղ աջ, էնթո-ազգայնական պոպուլիստական ուժերի, այսպես ասած, բնականոն սովորական գործունեություն։
Սա, իհարկե, չի նշանակում, որ նշված երեւույթները տարածող բոլոր սուբյեկտները համաձայնեցված են գործել՝ շատերն ուղղակի տրվել են մոդային, կամ փորձել են այդ ծրագրված արշավի ալիքի վրա սեփական շահերն առաջ տանել եւ այլն։
Իսկ ինչո՞ւ հենց վերոնշյալ բովանդակությամբ էր որոշվել թիրախավորել դեմոկրատական օրակարգը, քաղաքացիական հասարակությանը, կառավարող ուժին։ Կարծում եմ պատճառները մի քանիսն են։ Նախ, ծայրահեղ աջ պոպուլիզմը, որը ֆորմալ առումով հանդես գալով դեմոկրատական խաղի կանոնների շրջանակներում թիրախավորում է լիբերալ-դեմոկրատիան, վերջին տարիներին բավականին մեծացրել է իր ներկայությունը տարբեր երկրների քաղաքական լանդշաֆթում։  Փաստորեն աշխարհում ծայրահեղ աջ պոպուլիստական ուժերի կողմից ժամանակակից մի շարք թեմաներով ստեղծված բազմաթիվ նարատիվները տեղական հակադեմոկրատական ուժերը կարող են վերցնել, հարկ եղած դեպքում փոքր ինչ տեղայնացնել եւ տարածել։
Նկատվել է նաեւ, որ տարածվող նարատիվների զգալի մասը ռուսաստանյան ծագման է։  Հաշվի առնելով դրանք տարածող շրջանակների մեծ մասի պրոկրեմլյան կողմնորոշումները, մեծ հավանականություն կա, որ դրանք նաեւ տարածվում են Կրեմլից աջակցություն ստանալու ակնկալիքով՝ «տեսե՛ք, մենք ձեր նման ենք մտածում եւ պայքարում ենք ձեր թշնամիների դեմ»։
Չի բացառվում նաեւ, որ որոշ պատմույթներ հենց մերձկրեմլյան շրջանակներն են տարածում։
Էթնո-ազգայնական, ուլտրա-պահպանողական հայացքները լայն տարածում ունեն գրեթե ամենուրեք, այդ թվում՝ Հայաստանում, եւ մարդկանց հայրենասիրական զգացմունքների, պահպանողական հայացքների շահարկումը կարող է շատերին բնական դաշնակից դարձնել հակադեմոկրատական ուժերի հակաիշխանական, հակադեմոկրատական արշավում։ Բացի դրանից, այդ ամենը տարածողներից շատերը, առնվազն մասամբ, էթնո-ազգայնական գաղափարախոսության կրող են եւ այդ հողի վրա պատրաստված կեղծիքներ տարածելը ավելի հեշտ է, քան եթե այդ կեղծիքները լինեին այլ գաղափարախոսական բազայի վրա։
Սկսենք իշխանությունների կամ քաղաքացիական հասարակության այս կամ այն ներկայացուցչի, սուբյեկտի,  «սորոսական» լինելու մասին նարատիվներից։ Հիշում եմ, երբ երջանկահիշատակ Տիգրան Կարապետյանը, իր սեփական հեռուստատեսությամբ` ԱԼՄ-ով խոսում էր Ջորջ Սորոսի (վերջինիս հունգարացի հրեա լինելու հանգամանքը հատուկ շեշտադրելով) եւ նրա «մութ», «դավադիր» գործերի, սոցիալական քարտերի միջոցով մարդկանց «չիպավորման» մասին, այդ ժամանակ այդպիսի թեզերը, ինչպես Հայաստանում, այնպես էլ, օրինակ, Ռուսաստանում, դիտարկվում էին որպես մարգինալ դիրքերում գտնվող ուլտրա-պահպանողականների «անշառ» պատմույթներ։ Եթե որեւէ վերլուծաբան, հասարակագետ ասեր, որ տարիներ անց այդպիսի նարատիվները մեյնսթրիմային են դառնալու բազմաթիվ երկրներում, որոշներում՝ դառնալով իշխանական պատմույթներ, մյուսներում, ինչպես, օրինակ, Հայաստանում՝ հանդիսանալով խոշոր ընդդիմադիր ուժերի պատմույթներ, այդ թվում դառնալով խորհրդարանական կուսակցությունների հիմնական նարատիվները՝ կարծում եմ, որ նման պնդում անողին կծաղրեին կամ առնվազն լուրջ չէին ընդունի ակադեմիական շրջանակներում եւ մեյնսթրիմային մեդիա միջավայրերում։
Իրականում «սորոսականության» նարատիվը այն մասին է, որ մարդիկ որեւէ ազդեցություն չունեն սեփական կյանքի, պետության կառավարման վրա եւ որ կա մեկը՝  «հզոր չարիքը», որը մեղավոր է բոլոր տեսակի անհաջողությունների, խնդիրների համար։ Այն էթնոզգայանական, հակադեմոկրատական ժամանակակից դիսկուրսի կարեւոր տարր է եւ հարմար գործիք է այդ դիրքերից հանդես եկող քաղաքական շրջանակների համար։ Նրանց ուղերձը հետեւյալն է Սորոսը գլոբալիստ է՝ մենք ազգային ենք, մենք պետություն ենք կառուցում իսկ սորոսականները՝ քանդում են, մենք բարոյականության ջատագով ենք, իսկ սորոսականները՝ անբարոյականության եւ այլն։ Հետաքրքրական է, որ մեր տարածաշրջանում սորոսականության նարատիվը հիմնականում առաջ են քաշում Ադրբեջանի եւ Թուրքիայի իշխանությունները, կրեմլամերձ շրջանակները, իսկ Հայաստանում` խորհրդարանական ընդդիմությունը, որոշ արտախորհրդարանական ուժեր եւ էնթնոազգայնական ռադիկալ խմբեր։
Սա Հայաստանից դուրս ստեղծված եւ հակադեմոկրատական, ուլտրա-պահպանողական շրջանակների կողմից շրջանառվող դավադրության տեսություն է, որը լայնորեն տարածվում էր նաեւ Հայաստանում: Այս դավադրության տեսության շրջանառողների մեծ մասի տրամաբանությունը հետեւյալն էր՝ «տեսե՛ք, հայաստանյան իշխանություններն էլ մարդկանց կառավարելու համաշխարհային դավադրության մաս են, ուստի մի՛ վստահեք իշխանություններին»։
Այստեղ մենք նույնպես տեսնում ենք հակադեմոկրատական եւ ծայրահեղ աջ էթնո-ազգայնական նարատիվ։ Մարդու տարբեր իրավունքների պաշտպանությանն ուղղված օրենսդրական կարգավորումները «ազգային արժեքներ» հասկացությանը հակադրելով մերժվում է այն փաստը, որ հասարակությունում տարբեր խմբերին պատկանող մարդկանց նկատմամբ խտրական վերաբերմունքի դրսեւորումներ գոյություն ունեն, մերժվում են բանավեճը, տարբեր խնդիրների լուծմանն ուղղված, կյանքի որակի, մարդու անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումները։
Մեր հոդվածում շոշափվող թեման կարեւոր է այնքանով, որ մենք այսօր տեսնում ենք, թե ինչպես տարիներ շարունակ տարածվող հակագիտական, հակադեմոկրատական նարատիվները խորությամբ նստել են մարդկանց գիտակցության մեջ եւ սնուցում են հակադեմոկրտական ագրեսիվ վարք տարբեր երկրներում։ Ավելին, մենք տեսնում ենք, որ ոչ միայն խիստ ավտորիտար երկրներում է այդպես, այլ նաեւ Եվրամիության անդամ որոշ երկրներում, օրինակ՝ Լեհաստանում, Հունգարիայում։
Այսինքն, սա մի անմեղ բան  չէ, մեղմ ասած՝ այս պատմույթներն՝ բարդ երեւույթներին պարզ բացատրություններ տալու, մարդկանց էմոցիաների վրա խաղալու պատճառով ունեն որոշակի գրավչություն եւ դրանց միջոցով արդարացնում են բռնություն, իրավունքների ոտնահարում, դրանք օգտագործվում են ինքնարդարացման համար՝ պասիվ կամ ակտիվ կերպով այս կամ այն հակադեմոկրատական, հակաիրավական, կամ բռնություն պարունակող այս կամ այն քայլին աջակցելու համար։
Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է հասկանալ դրանց մեխանիզմները, ինչո՞ւ են դրանք տարածվում, ովքե՞ր են տարածում, արդյո՞ք հնարավոր է կանգնեցնել դրանց տարածումը, արդյո՞ք կա հակառակ պատմույթների տարածման կարիք եւ եթե այո՝ ապա ինչպե՞ս պետք է դրանք տարածել։ Խնդիրն արդիական է Հայաստանի համար, քանի որ բոլոր նշված երեւույթները ոչ թե միայն առանձին ծայրահեղ աջ մարգինալ խմբերի նարատիվներն են, այլ դրանք նաեւ օգտագործվում են մեյնթսրիմային՝ խորհրդարանական ընդդիմության, նախկին իշխանությունների եւ նրանց աջակիցների կողմից՝ Հայաստանի դեմոկրատական օրակարգը չեզոքացնելու նպատակով։
Ավելին, շատերը, տարբեր սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառներով ընդդիմանալով ներկայիս իշխանություններին կամ միացել են այս «խրախճանքին», կամ էլ, առնվազն երբեք չեն քննադատել կեղծիքներ, հակադեմոկրատական նարատիվներ տարածելու պրակտիկան՝ հավանաբար «պայքարում բոլոր միջոցները արդարացված են» սկզբունքը որդեգրելու պատճառով։
Էդգար Վարդանյան, անկախ հետազոտող, քաղաքագետ


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
արցախի,կորուստը,քաղաքական,տհասության,գավառական,մտածելակերպի,պետական,կառավարման,տապալման,հետևանք,է , Արցախի կորուստը քաղաքական տհասության, գավառական մտածելակերպի, պետական կառավարման տապալման հետևանք է
Արցախի կորուստը քաղաքական տհասության, գավառական մտածելակերպի, պետական կառավարման տապալման հետևանք է
ԱՀ տարածքային ու ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
սիւնիքը,հայաստանի.,աշխարհաքաղաքական,շահերու,«հանգոյց» , Սիւնիքը Հայաստանի. Աշխարհաքաղաքական շահերու «հանգոյց»
Սիւնիքը Հայաստանի. Աշխարհաքաղաքական շահերու «հանգոյց»
10 Փաստ, որ պէտք է իմանաք Հայաստանի Սիւնիքի մարզի մասին, որպէսզի հասկնաք, թէ ինչու Ատրպէյճանն ու Թուրքիան ամէն ինչ կ'ընեն այս շրջանը գրաւելու համար։
լեռնային,ղարաբաղի,ճգնաժամը,արևմուտքին,ստիպում,է,վերանայել,ադրբեջանի,հետ,հարաբերությունները.,the,guardian , Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը Արևմուտքին ստիպում է վերանայել Ադրբեջանի հետ հարաբերությունները. The Guardian
Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը Արևմուտքին ստիպում է վերանայել Ադրբեջանի հետ հարաբերությունները. The Guardian
Բաքուն տարիներ շարունակ իրեն որպես անվտանգության հուսալի գործընկեր և կարևոր տրանսպորտային հանգույց ջատագովելուց հետո, առաջացրել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի զայրույթը, գրում է The Guardian-ը։
հհ-ում,ամն,դեսպանն,այցելել,է,եռաբլուր,զինվորական,պանթեոն , ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն
Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն իր հարգանքի տուրքը մատուցեց Հայաստանի և Ադրբեջանի միջև տասնամյակներ տևող հակամարտության ընթացքում իրենց կյանքը զոհածներին։
նախագահ,բայդենն,ինձ,իմ,պատվիրակությանը,գործուղել,է,այստեղ՝,ընդգծելու,ամն-ի,խորը,նվիրվածությունը,հայաստանի,սուվերենության,տարածքային,ամբողջականության,և,ժողովրդավարության,հանդեպ.,սամանթա,փաուերը՝,փաշինյանին , Նախագահ Բայդենն ինձ գործուղել է այստեղ՝ ընդգծելու ԱՄՆ-ի խորը նվիրվածությունը Հայաստանի սուվերենության, տարածքային ամբողջականության և ժողովրդավարության հանդեպ. Սամանթա Փաուեր
Նախագահ Բայդենն ինձ գործուղել է այստեղ՝ ընդգծելու ԱՄՆ-ի խորը նվիրվածությունը Հայաստանի սուվերենության, տարածքային ամբողջականության և ժողովրդավարության հանդեպ. Սամանթա Փաուեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում է եղել ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը:
ռուսաստանի,և,արևմուտքի,փափուկ,ուժը,հայաստանում , Ռուսաստանի և Արևմուտքի փափուկ ուժը Հայաստանում
Ռուսաստանի և Արևմուտքի փափուկ ուժը Հայաստանում
Ռուսաստանի վարկանիշի վրա ազդեցության առումով առավել մեծ խնդիր է ռուսաստանյան պետական և հասարակական կազմակերպությունների ու հիմնադրամների գործունեությունն ու գործելաոճը, որոնք գրավչության և արդյունավետության առումով զգալիորեն զիջում են արևմտյանին։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: