Իրանահայ համայնքում կրթադաստիարակչական և մայրենի լեզւի դասաւանդման և հայ մշակոյթի պահպանման առկա հարցերն ու լուծման հնարավորությունները

«Հայ դպրոցը եկեղեցւոյ նման է, այն սրբավայր է, այս գիտակցութեամբ մենք պէտք է մօտենանք այդ գործին․ աշակերտ, ուսուցիչ, տնօրէն, հոգաբարձու, առաջնորդ՝ բոլորս։ Ինչպէս եկեղեցւոյ մենք կը մօտենանք՝ երկիւղածութեամբ, այնպէս ալ մենք հայ դպրոցին պիտի մօտենանք երկիւղածութեամբ,որովհետև մեր ժողովրդի պատմութեան մէջ, մեր կեանքի փոթորիկներուն մէջ, մեր կեանքի գոյութեան, հզօրութեան ամրոցը դարձաւ եկեղեցւոյ կողքին հայ դպրոցը »։ Մեծի տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Տէր Տէր Արամ Առաջին
Որպէս տարիների կրթական և մշակութային
ասպարէզում գործունէութիւն ունեցած անհատ, ցանկանում եմ անդրադառնալ Թեհրանի հայկական
դպրոցներում կրթադաստիարակչական և մայրենի
լեզւի դասաւանդման առկայ որոշ դժւարութիւնների և մեր հինաւուրց մշակոյթի պահպանման կապակցութեամբ հարցերին։
Առիթը պատեհ համարելով՝ երախտագիտութիւն
եմ յայտնում բոլոր այն նւիրեալ մշակոյթի և կրթական ասպարէզի գործիչներին, որոնք անգամ
իրենց կեանքը չեն խնայել հայ մշակոյթի պահպանման ու զարգացման և հայ մատաղ սերնդի հայեցի
և քրիստոնէավայել դաստիարակութեան համար։
Անդրադառնալով բուն նիւթին՝
պիտի յայտնեմ, կրթադաստիարակչութիւնը և մայրենիի դասաւադումը մեր համայնքում՝ ես կասէի նոյնիսկ դարերի հոլովոյթում
դիմագրաւել է բազում մարտահրաւէրներ։
Կրթութեանը զուգահեռ, սնել
հայ աշակերտին հայեցի դաստիարակութեամբ եղել է հայ ուսուցչի առաքելութիւնը՝ իսկ հայերէն
ճիշտ գրել, կարդալ և արտասանել սովորեցնել, այն դէպքում, երբ իրանահայ աշակերտը չի
ապրում իր պապենական հայրենիքում և դրա հետևանքով արդէն իսկ նա պիտի յաղթահարի երկու
լեզւով սովորելու իր առջև դրւած պահանջը, կրկնակի դժւարութիւն է հայ ուսուցչի համար,
որին դիմագրաւում է դասաւանդման պրոցէսը իրականացնելիս։ Սովորելու ընթացքում ձևաւորւում
է երկու լեզւամտածողութիւն՝ հայերէն և պարկերէն, նաև կայ այն հանգամանքը, որ աշակերտը
գիտական նիւթերը պիտի իւրացնի պետական լեզւով․ դեռ մի
կողմ թողնենք մանկութիւնից անգլերէն սովորողներին,որին լիովին համաձայն եմ, սակայն
հայերէն մտածել , խօսել և գրելը մղւում է յետին պլան։
Մեր դպրոցներում ժամանակ առ
ժամանակ հայերէն առարկաների դասաժամերի կրճատման ու ու այն պետական ծրագրում ներառման
դժւարութիւններ են եղել, մասամբ հարթւել են խնդիրները, այնուամենայնիւ ժամանակի ընթացքում
առաջացած դժւարութիւննրը իրենց խորը հետքն են թողել։ Իսկ ներկայ պայմաններում երբեմն
հայերէն առարկաների դասաժամերի բաշխման տնօրինումը դպրոցներում բարձի թողի է մատնւում,
որը ինքնին վնասում է գործին։
Մեր վաստակաշատ ուսուցիչները մեզ յորդորում էին,
որ մենք ամենից շատ, հայ աշակերտին պիտի սնենք հայրենասիրութեամբ և արդիւնքում մատաղ
սերունդը անկախ ամէն ինչից, կառչելու է հայրենիքին և մեծ սիրով սովորելու է մայրենին։
ՄԵր կրթական համակարգում այլևայլ
պատճառներով կայ հմուտ մանկավարժներ դաստիարակելու խնդիր, որոնք ոչ միայն պիտի գերազանց
տիրապետեն հայերէնին, այլև այնպէս դասաւանդեն՝ որպէսզի սէր առաջացնեն հայերէնի և հայրենիքի
նկատմամբ։
Անցեալում ուսուցիչների պատրաստման
ու նաև վերապատրաստման ծրագրեր են իրագործւել համայնքում, սակայն ներկայիս այդ բացը
առկայ է և մասամբ ուսուցիչները գնում են ՀՀ վերապատրաստման, և ներկայ պայմաններում,
ոչ բոլորն են որ կարող են դա իրենց թոյլ տալ։
Մեր կրթական համակարգում առկայ
է նաև հայերէն առարկաների դասագրքերի կազմութեան խնդիրը, որը տարիների ընթացքում յետընթաց
է ապրում ․ անձամբ չեմ կասկածում, որ
իմ սերնդակիցները կարօտով ենք յիշում մեր դասագրքերը։ Դասագիրքը պիտի կազմւի գիտական
հիմունքով, համապատասխան սովորողի տարիքին, որը պիտի նպաստի աշակերտի հայերէնի իմացութեան
զարգացմանը և յատկապէս հայեցի դաստիարակութեանը։
Մեր երկրում օրըստօրէ վատթարացող
տնտեսական վիճակը, լաւ չէ անդրադարձել մեր համակարգը ղեկավարելու դժւարին գործին, այս
պարագայում իւրաքանչիւր օղակում սովորող աշակերտի համար դպրոցին վճարւող ճշտւած թոշակը
չի համապատասխանում, նոյնիսկ միջին եկամտով ապրող ծնողների ֆինանսական վիճակին։ Ամենաբարդ
աշխատանքը ծանրացած է դպրոցների մեր սիրելի ծնողական խորհրդների ուսերին, որոնք միայն
զանազան միջոցառումներ կազմակերպելով, պիտի լրացնեն դպրոցի բիւդջէի բացերը․ այս հանգամանքը
ուղղակի կրկին անդրադառնում է սիրելի ծնողների վրայ։
Կրթական համակարգում մեր խնդիրները
բազմազան են, բայց և այնպէս յուսադրւում ենք և լծւում ենք աշխատանքի և հաւատացած եմ
միաբանութեամբ և միասնականութեամբ կարող ենք հզօրանալ։
Իսկ մշակութային ասպարէզում,
մեր միութիւնների առաքելութիւնը և աշխատանքային ուղղութիւնը պիտի միտւած լինի մեր հինաւուրց
և հզօր մշակոյթի պահպանման և զարգացմանը։
Իրականում մեր միութիւնների
վարչութիւնները իրենց սուղ հնարաւորութիւնների սահմաններում փորձում են կատարել բազմաբնոյթ
աշխատանքներ, սակայն այստեղ ևս գլխաւոր միջոցառումները միտւած են նիւթական բացերը լրացնելուն։
Միւս կողմից մեր երիտասարդների մեծ մասը տնտեսական դժւար պայմանների պատճառով ի զօրու
չէ զբաղւելու մշակութային գործունէութեամբ և մասամբ արւեստով զբաղւողներն էլ յանուն
գումար վաստակելու՝ զարտուղի են գնում․․․
Մշակոյթի գործում պիտի մշակել
թէ կարճաժամկէտ և թէ երկարաժամկէտ ծրագրեր, քանի որ մեր համայնքը մշակութասէր է և հնարաւոր
է վերակազմակերպւելով, գերազանց արդիւնքներ գրանցել։
Մշակութային բնագաւառում իմ
բաղձանքը և առաջարկն է , որ մենք հիմնենք ամուր հիմքերով, արհեստավարժ և մասնագիտական
արւեստի դպրոց։ Մեր համայնքը հարուստ է թէ իր մշակութային աւանդով և թէ ներկայիս մշակութային
հզօր գործիչներով, համախմբւել է պէտք և որոնց հետ համախորհուրդ կուռ ծրագրեր են անհրաժեշտ
ներկայացնել, մեր մշակոյթի զարգացման մեծ յոյսով։
Բոլորս պարտականութիւն ունենք ձեռք ձեռքի տալ և մեր ինքնութիւնը պահպանելու համար
կերտել հզօր համայնք։
Վերժիկ Թահմասեան
9 յունիսի, 2023
Թեհրան
Նմանատիպ Լուրեր

Արցախի կորուստը քաղաքական տհասության, գավառական մտածելակերպի, պետական կառավարման տապալման հետևանք է
ԱՀ տարածքային ու ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Սիւնիքը Հայաստանի. Աշխարհաքաղաքական շահերու «հանգոյց»
10 Փաստ, որ պէտք է իմանաք Հայաստանի Սիւնիքի մարզի մասին, որպէսզի հասկնաք, թէ ինչու Ատրպէյճանն ու Թուրքիան ամէն ինչ կ'ընեն այս շրջանը գրաւելու համար։

Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը Արևմուտքին ստիպում է վերանայել Ադրբեջանի հետ հարաբերությունները. The Guardian
Բաքուն տարիներ շարունակ իրեն որպես անվտանգության հուսալի գործընկեր և կարևոր տրանսպորտային հանգույց ջատագովելուց հետո, առաջացրել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի զայրույթը, գրում է The Guardian-ը։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն
Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն իր հարգանքի տուրքը մատուցեց Հայաստանի և Ադրբեջանի միջև տասնամյակներ տևող հակամարտության ընթացքում իրենց կյանքը զոհածներին։

Նախագահ Բայդենն ինձ գործուղել է այստեղ՝ ընդգծելու ԱՄՆ-ի խորը նվիրվածությունը Հայաստանի սուվերենության, տարածքային ամբողջականության և ժողովրդավարության հանդեպ. Սամանթա Փաուեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում է եղել ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը:

Ռուսաստանի և Արևմուտքի փափուկ ուժը Հայաստանում
Ռուսաստանի վարկանիշի վրա ազդեցության առումով առավել մեծ խնդիր է ռուսաստանյան պետական և հասարակական կազմակերպությունների ու հիմնադրամների գործունեությունն ու գործելաոճը, որոնք գրավչության և արդյունավետության առումով զգալիորեն զիջում են արևմտյանին։