ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ընտրական իրավունք

Ընտրական իրավունքի արդյունավետ իրականացման ապահովման համար կարևոր է նաև քվեարկության գաղտնիությունը, որն ընտրողի համար միայն իրավունք չէ, այլ նաև պարտականություն: Դրա ապահովման համար էլ նշվում է, որ քվեարկողի կամքի ազատ արտահայտման նկատմամբ վերահսկողությունն արգելվում է:

Ընտրական իրավունք


Ընտրական իրավունքը անձի քաղաքական իրավունքներից է: Մարդու քաղաքական իրավունքներն ու ազատությունները կազմում են նրա սահմանադրական իրավունքների ու ազատությունների մի խումբը` անձնական, սոցիալական, տնտեսական և մի քանի այլ իրավունքների հետ: Քաղաքական իրավունքներն ու ազատությունները քաղաքացիներին հնարավորություն են տալիս մասնակցելու երկրի հասարակական-քաղաքական կյանքին: Հենց դրանով է պայմանավորված քաղաքացիներին վերապահված ընտրելու իրավունքի իրականացման կարևոր նշանակությունը, քանի որ դրա միջոցով նրանք մասնակցում են պետության կառավարմանը:
Ընտրական իրավունքը կարևոր նշանակություն ունի տվյալ երկրում ժողովրդի կողմից իշխանություն ձևավորելիս և այն իրացնելիս: Ժողովուրդն իրեն պատկանող իշխանությունը չի կարող իրականացնել այլ կերպ, քան պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով, որոնց ձևավորմանը մասնակցելու ամենաարդյունավետ միջոցը ընտրություններն են: Ընդ որում` քաղաքացին պետք է հնարավորություն ունենա ոչ միայն ընտրելու այդ մարմիններում իր ներկայացուցիչներին, այլև ընտրվելու և այդ կերպ իրացնելու իրեն պատկանող իշխանությունը: Ժողովրդի կողմից իրեն պատկանող իշխանության իրագործման նպատակով` պետության հիմնական օրենքում և այլ օրենքներով ամրագրվում են քաղաքացիների ընտրական իրավունքը, սահմանվում դրա արդյունավետ իրականացման նախադրյալները: Մարդկությունը մշտապես որոնել է այն ուղիները, որոնք հնարավորություն կտային, որ ժողովուրդը որոշակի մասնակցություն ունենա պետական մարմինների ձևավորմանը:
Այդ որոնումների արդյունքում սկսեցին ձևավորվել ժողովրդավարության նախնական պատկերացումները: Վաղ շրջանի Եվրոպայում ձևավորված հանրապետությունները հանդես էին գալիս 2 ձևով` արիստոկրատական, որոնցից էին, օրինակ, Սպարտան, Հին Հռոմը, և ժողովրդավարական, որոնցից էին հին հունական քաղաք-պետությունները, մասնավորապես` Աթենքը: Եթե արիստոկրատական հանրապետություններում բարձրագույն իշխանության մարմնի ընտրություններին մասնակցում էր միայն ազնվականությունը, ապա ժողովրդավարական հանրապետություններում` ողջ ազատ բնակչությունը: Այսինքն` ժողովրդավարական երկրներում իշխանության սոցիալական հիմքն ավելի լայն էր, քան մյուսներում: Չնայած նույնիսկ ժողովրդավարական երկրներում էր նկատվում որոշակի խտրականություն մարդկանց միջև, ինչի ապացույցն է այն, որ ընտրելու իրավունք ուներ միայն ազատ բնակչությունը, այնուամենայնիվ սա արդեն հիմք ծառայեց հետագայում ձևավորվող ընտրական իրավունքի համար, որը չի ընդունում որևէ խտրականություն: Ընտրական իրավունքն իրացնելիս խտրականությունը հատկապես նկատելի էր կանանց նկատմամբ:
Ժամանակակից ներկայացուցչական ժողովրդավարությունում քաղաքացիների հավասարությունը մարմնավորվում է ընտրական իրավունքում:
Տարիքային ցենզը քաղաքացու ընտրական իրավունքի ճանաչումն է որոշակի տարիք լրանալուց հետո: Երկրների մեծամասնությունում ակտիվ ընտրական իրավունքը սովորաբար սահմանվում է 18 տարեկանից, երբեմն` ավելի բարձր: Ժողովրդավարական և անցումային ժողովրդավարության երկրներում, այդ թվում նաև` Հայաստանում, տարիքային վերին շեմ չի սահմանվում: Երբեմն ակտիվ ընտրական իրավունքի համար նույնպես սահմանվում է ավելի բարձր տարիք: Երկրների մեծամասնությունը նախատեսում է նաև քաղաքացիության ցենզ, այսինքն` ընտրություններին կարող են մասնակցել տվյալ երկրի քաղաքացիները, որոնք որոշակի ժամանակահատված եղել են տվյալ երկրի քաղաքացի:
Իրավունքի սկզբունքներն այն առաջնային, ելակետային դրույթներն են, որոնց վրա հիմնվում և որոնցով ներթափանցված է տվյալ իրավական համակարգը: Հիմնականում նշվում են ընտրական իրավունքի 4 հիմնական սկզբունքներ` ընդհանուր, ուղղակի, հավասար և գաղտնի քվեարկություն:
Սովորաբար պետությունների սահմանադրություններում միայն նշվում են ընտրական իրավունքի սկզբունքները, իսկ ավելի մանրամասն դրանք կարգավորվում են տվյալ երկրի օրենքներով:
Ընդհանուր ընտրական իրավունքի սկզբունքի հիմքում օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարությունն է և խտրականության բացառում:
Ընտրական իրավունքի արդյունավետ իրականացման ապահովման համար կարևոր է նաև քվեարկության գաղտնիությունը, որն ընտրողի համար միայն իրավունք չէ, այլ նաև պարտականություն: Դրա ապահովման համար էլ նշվում է, որ քվեարկողի կամքի ազատ արտահայտման նկատմամբ վերահսկողությունն արգելվում է: Գաղտնի քվեարկության սկզբունքը նշանակում է քվեարկության այնպիսի անցկացում, որը բացառում է ընտրողի ազատ կամքի արտահայտման նկատմամբ որևէ վերահսկողություն:
Ընտրական իրավունքը անձի քաղաքական իրավունքների կարևոր բաղադրիչն է, և եթե այն արդյունավետ չի իրականացվում, քաղաքացու մնացած իրավունքների իրագործումը կյանքի կոչելը գուցեև դառնա շատ բարդ խնդիր, եթե ոչ` անհնարին: Ընտրական իրավունքը կարիք ունի պաշտպանության, այդ նպատակով էլ պետությունն ստեղծում է որոշակի մեխանիզմներ և սահմանում է պատիժներ ընտրախախտումների համար, որպեսզի ապահովի ընտրական իրավունքի առավել արդյունավետ իրագործումը: Ընտրական իրավունքը միշտ կատարելագործման կարիք ունի: Չնայած այդ լրացումներին և փոփոխություններին` յուրաքանչյուր ընտրություն միշտ իր շտկումներն է մտցնում` է’լ ավելի լավ Ընտրական օրենսգիրք մշակելու և ընտրական իրավունքն առավել արդյունավետ իրացնելու համար:
Սոսե Մայիլյան
 
Կրճատված՝
aravot.am

 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
արցախի,կորուստը,քաղաքական,տհասության,գավառական,մտածելակերպի,պետական,կառավարման,տապալման,հետևանք,է , Արցախի կորուստը քաղաքական տհասության, գավառական մտածելակերպի, պետական կառավարման տապալման հետևանք է
Արցախի կորուստը քաղաքական տհասության, գավառական մտածելակերպի, պետական կառավարման տապալման հետևանք է
ԱՀ տարածքային ու ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
սիւնիքը,հայաստանի.,աշխարհաքաղաքական,շահերու,«հանգոյց» , Սիւնիքը Հայաստանի. Աշխարհաքաղաքական շահերու «հանգոյց»
Սիւնիքը Հայաստանի. Աշխարհաքաղաքական շահերու «հանգոյց»
10 Փաստ, որ պէտք է իմանաք Հայաստանի Սիւնիքի մարզի մասին, որպէսզի հասկնաք, թէ ինչու Ատրպէյճանն ու Թուրքիան ամէն ինչ կ'ընեն այս շրջանը գրաւելու համար։
լեռնային,ղարաբաղի,ճգնաժամը,արևմուտքին,ստիպում,է,վերանայել,ադրբեջանի,հետ,հարաբերությունները.,the,guardian , Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը Արևմուտքին ստիպում է վերանայել Ադրբեջանի հետ հարաբերությունները. The Guardian
Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը Արևմուտքին ստիպում է վերանայել Ադրբեջանի հետ հարաբերությունները. The Guardian
Բաքուն տարիներ շարունակ իրեն որպես անվտանգության հուսալի գործընկեր և կարևոր տրանսպորտային հանգույց ջատագովելուց հետո, առաջացրել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի զայրույթը, գրում է The Guardian-ը։
հհ-ում,ամն,դեսպանն,այցելել,է,եռաբլուր,զինվորական,պանթեոն , ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն
Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն իր հարգանքի տուրքը մատուցեց Հայաստանի և Ադրբեջանի միջև տասնամյակներ տևող հակամարտության ընթացքում իրենց կյանքը զոհածներին։
նախագահ,բայդենն,ինձ,իմ,պատվիրակությանը,գործուղել,է,այստեղ՝,ընդգծելու,ամն-ի,խորը,նվիրվածությունը,հայաստանի,սուվերենության,տարածքային,ամբողջականության,և,ժողովրդավարության,հանդեպ.,սամանթա,փաուերը՝,փաշինյանին , Նախագահ Բայդենն ինձ գործուղել է այստեղ՝ ընդգծելու ԱՄՆ-ի խորը նվիրվածությունը Հայաստանի սուվերենության, տարածքային ամբողջականության և ժողովրդավարության հանդեպ. Սամանթա Փաուեր
Նախագահ Բայդենն ինձ գործուղել է այստեղ՝ ընդգծելու ԱՄՆ-ի խորը նվիրվածությունը Հայաստանի սուվերենության, տարածքային ամբողջականության և ժողովրդավարության հանդեպ. Սամանթա Փաուեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում է եղել ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը:
ռուսաստանի,և,արևմուտքի,փափուկ,ուժը,հայաստանում , Ռուսաստանի և Արևմուտքի փափուկ ուժը Հայաստանում
Ռուսաստանի և Արևմուտքի փափուկ ուժը Հայաստանում
Ռուսաստանի վարկանիշի վրա ազդեցության առումով առավել մեծ խնդիր է ռուսաստանյան պետական և հասարակական կազմակերպությունների ու հիմնադրամների գործունեությունն ու գործելաոճը, որոնք գրավչության և արդյունավետության առումով զգալիորեն զիջում են արևմտյանին։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: