Յուրաքանչյուր ոք յուրովի է պատկերացնում դրախտը, բայց ես միշտ մտածել եմ, որ այն գրադարանի տեսք ունի. Բորխես

Խորխե Լուիս Բորխեսն այն գրողներից է, որոնց անունն ընդունված է ակնածանքով արտասանել։
«Դեռ իմ մանկությունից, երբ հայրս կուրացավ, մեր ընտանիքում լուռ ակնարկում էին, որ ես գրականության մեջ պետք է հասցնեմ իրագործել այն ամենը, ինչ հանգամանքներն են խանգարել հորս անել։ Սա ընդունված էր, և սպասվում էր, որ ես գրող կլինեմ: Ուստի և ես սկսել եմ գրել վեց-յոթ տարեկանում»,- այս մասին իր հուշերում գրել է Խորխե Լուիս Բորխեսը: Այսօր արգենտինացի արձակագիր, բանաստեղծ, էսսեիստ, թարգմանիչ Խորխե Լուիս Բորխեսի հիշատակի օրն է։
1937 թվականից նա սկսեց աշխատել գրադարանում, որտեղ անցկացրեց, ինչպես ինքն է գրում, իր «կյանքի ինը խորապես դժբախտ տարիները»։ «Աշխատանքային առաջին ժամին ես արեցի իմ բոլոր աշխատանքները, իսկ հետո հանգիստ գնացի նկուղային գրապահոց և մնացած հինգ ժամը կարդացի կամ գրեցի: Տղամարդ աշխատակիցներին հետաքրքրում էին միայն ձիարշավները, ֆուտբոլային հանդիպումներն ու կեղտոտ պատմությունները»։ Բայց աստիճանաբար գրադարանի փոշոտ ու խեղդված նկուղներում ծնվում են կարճ, բայց պարադոքսալ պատմություններ, որոնք Բորխեսին, ով հայտնի էր որպես գիտուն քննադատ և փայլուն գիտնական, բերեցին ֆանտաստիկ ժանրի ստեղծողի փառքը: Եվ ծնվում են գլուխգործոցներ, որոնք նման չեն նախկինում գրված որևէ ստեղծագործության։ Բորխեսի աշխարհներն անսահման են և միևնույն ժամանակ սահմանափակ, գրոտեսկային, պարադոքսալ. կատարված իրադարձությունների ցրված ուլունքները կարելի է միավորել մի յուրօրինակ բորխեսյան խճանկարի մեջ:
1950-ականների սկզբին Բորխեսը վերադարձավ պոեզիա. այս շրջանի բանաստեղծությունները հիմնականում էլեգիական բնույթ ունեն՝ գրված դասական ձևերով։ 1979 թվականին Բորխեսը ստացավ Սերվանտեսի մրցանակը՝ իսպանախոս երկրներում գրական նվաճումների ամենահեղինակավոր մրցանակը։ 1986 թվականին նա տեղափոխվել է Ժնև, որտեղ մահացել է հունիսի 14-ին 86 տարեկան հասակում լյարդի քաղցկեղից։ 85-ամյա Խորխե Լուիս Բորխեսը գրել է հետևյալ տողերը. «Եթե ես կարողանայի նորից ապրել իմ կյանքը, կփորձեի ավելի հաճախ սխալվել: Ես չէի ձգտի այդքան կատարյալ լինել և ամեն ինչին ավելի հեշտ կնայեի։ Ես կարող էի ավելի հիմար լինել, քան եմ, և շատ քիչ բանի լուրջ վերաբերվել: Ես այդքան մաքուր չէի լինի։ Ես ավելի շատ ռիսկի կդիմեի, ավելի շատ կճամփորդեի, ավելի հաճախ մայրամուտը կդիտեի, ավելի շատ լեռներ կբարձրանայի, ավելի հաճախ գետերում կլողայի: Կայցելեի այն վայրերը, որտեղ երբեք չեմ եղել, ավելի շատ պաղպաղակ կուտեի և քիչ՝ լոբի: Ես կունենայի ավելի շատ իրական խնդիրներ և ավելի քիչ՝ հորինվածներ: Եթե կարողանայի նորից ապրել, գարնան սկզբին կոշիկներս կհանեի, իսկ աշնան ամենավերջին կհագնեի նորից»։
oragir.news/hy/
Նմանատիպ Լուրեր

Ժոզե Սարամագո | Նոբելյան բանախոսություն
Այն մասին, թե հերոսներն ինչպես են արհեստ սովորեցնում հեղինակին

Դերենիկ Դեմիրճյանն ու կատուները
Իր «Վարդանանք» պատմավեպով հռչակված Դերենիկ Դեմիրճյանը հետաքրքրված է եղել կենդանիներով։ Նա մշտապես հոգ է տարել կենդանիների հանդեպ, հիացել բնության այս զարմանահրաշ արարածներով։

ԼՂ պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերն ու հնատիպ գրքերը տեղափոխվել են Մատենադարան
44-օրյա պատերազմի ժամանակ Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում ցուցադրվող ձեռագրերի կրկնօրինակները, Արցախի պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերն ու հնատիպ գրքերը տեղափոխվել են Մաշտոցյան Մատենադարան:

Հայկական քոչարին ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացած Մշակութային ժառանգության օրերին
ՅՈՒՆԵՍԿՕ-ն սեպտեմբերի 16-ին և 17-ին իր հարկի տակ տոնել է Մշակութային ժառանգության օրերը, որոնք այս տարի նվիրված էին «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003թ. կոնվենցիայի 20-ամյակին։

Էդվարդ Ջրբաշյան
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1965), պրոֆեսոր (1967), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1982), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1956), Հայաստանի պետական մրցանակի կրկնակի դափնեկիր (1974, 1980) Էդվարդ Մկրտչի Ջրբաշյանը կդառնար 100 տարեկան։

ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստում քննարկվել է ԼՂ- ի մշակույթի և պատմության հուշարձանների հարցը
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում սեպտեմբերի 10-25-ն անցկացվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 45-րդ ընդլայնված նիստը: