ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱ

իշխանական եւ ոչ իշխանական համակարգերում, ընտրություններին ընդառաջ ծառայող անձանց, հանուն իրենց քվեի, չիջացնել եւ չստորացնել այն աստիճան, որ ուրանան ամենը, որ, թիկունքներին զգալով ուժ եւ զորակցություն, չկեղծեն, չխաբեն, հաճախ անգամ իրենք իրենց:

Մոտենում են համապետական ընտրությունները, վերակենդանացել են կուսակցությունները, աշխուժանում են դրանց շտաբները  ու ենթաշտաբները: Հերթական անգամ յուրաքանչյուրը փորձելու է ապացուցել իրեն` լավագույնը եւ անփոխարինելին լինելու մեջ:
Անկեղծ ասած, զզվելի է, բայց մի բանն է երեւի լավ... մարդկանց որոշակի զանգված, թեկուզ ժամանակավորապես, բայց ձեռք է բերել աշխատանք, զբաղվածություն, բնականաբար` փող: Այս գարնան զարթոնքի հետ ուշադրություն դարձրեք որոշ կուսակցությունների կողմից կազմված եւ կազմակերպվող հանրահավաքներին: Դրանք հիմնականում ոչ իշխանական կուսակցություններն են` օպոզիցիա, որը կոչված է լինելու երկրի առողջ ուժն ու իշխող կուսակցության զսպաշապիկը, սակայն, ըստ իս, ինքն է թաղվել ինչ որ բազարների եւ ենթաբազարների մեջ: Մարդկային կերպն իր էությամբ սիրում է առաջընթաց, թարմություն, նորամուծություն, նոր դեմքեր, նոր մտքեր, բայց… տեսնելով այդ կուսակցականների մշտական տխուր, մռայլ, ամեն բանից ու ամենից դժգոհող դեմքերը, նույնաբովանդակ եւ ստանդարտ մտքերը` քեզ բռնում ես այն մտքին, որ թեպետ ցանկանում ես թարմություն, փոփոխություն, բայց չես տեսնում եթե ոչ ավելի լավը, գոնե համարժեք փոխարինողը:
 
Ժամանակին մի իմաստուն ասել է, որ նախանձ մարդկանց դեմքերը տխուր են եւ մռայլ, որովհետեւ նրանց ճնշում է  ոչ միայն իրենց չարությունը, այլ նաեւ ուրիշների արժանիքները:
Ըստ իս, ոչ իշխանական կուսակցություններն ընտրություններից առաջ ավելի բարենպաստ դիրքերում են գտնվում, քան իշխանականները, որոնք, լինելով իշխանության մեջ, ավելի խոցելի եւ տեսանելի են դառնում, եւ այդքանից հետո, երբ ի դեմս ոչ իշխանական մի շարք կուսակցականների, տեսնում ես այնպիսիներին, որոնք մշտապես դժգոհ են բոլորից եւ ամենից, որոնք ոչ մի լավ բան չեն տեսնում, ապա սկսում ես մտածել, որ դրանց դժգոհությունը, մռայլությունը եւ մնացած բացասականությունները գալիս է չարությունից եւ այն բանից, որ չունեն իշխանություն եւ իրենց նպատակն  իշխանության գալն է, որպեսզի հիմա էլ իրենք դառնան իշխանավոր, ինչպես հին աշխարհի շատ ստրուկներ, որոնցից շատերի նպատակը ոչ թե ազատությունն էր, այլ ընդամենն ազատվել ստրկությունից եւ դառնալ ստրկատեր:
Ընտրություններից առաջ իշխանության խնդիրը հստակ է. ընտրություններին ստանալ մաքսիմում քվեներ, որպեսզի պահել իշխանությունը: Այստեղ խնդիր ունեն ոչ իշխանական ուժերը, որոնք պետք է նորություն ու թարմություն հաղորդեն ընտրողին եւ, ըստ իս, պարտավոր են ուղղակի եւ անուղղակի օգնել եւ ուղղորդել իշխանությանը.
ա. պահելու եւ զարգացնելու այն լավը, որն արդեն կա,                                                              
բ.  զբաղվել առողջ քննադատությամբ`  իշխանությանը պահելով զգոն,                                
գ. կնքել մեմորանդում բոլորի հետ` անցկացնելու առաջին  քրիստոնեական պետությանը հարիր ընտրություններ,                                      
դ. իշխանական եւ ոչ իշխանական համակարգերում, ընտրություններին ընդառաջ ծառայող անձանց, հանուն իրենց քվեի, չիջացնել եւ չստորացնել այն աստիճան, որ ուրանան ամենը, որ, թիկունքներին զգալով ուժ եւ զորակցություն, չկեղծեն, չխաբեն, հաճախ անգամ իրենք իրենց:
Աշխարհը չունի ավելի լավ մոդել, քան ընտրությունների միջոցով պետության կառավարման մոդելն է: Երանի այն անձին, ով կստեղծի նախադեպ` անցկացնելու արդար եւ աստվածահաճո ընտրություններ:
Հարկավոր է իմանալ.                                                                                                                   
ա. քաղաքացու ընտրական ազատ իրականացումը խոչընդոտելը, ինչպես նաեւ լրատվամիջոցների լիազորությունների խոչընդոտելն անձանց կողմից նախատեսում է մինչեւ հինգ տարվա ազատազրկում,                                                                                                       
բ. ընտրությունների ընթացքում ձայներն ակնհայտ սխալ հաշվելը, քվեատուփ հափշտակելը կամ այլ եղանակով ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը նախատեսում է միչեւ հինգ տարվա ազատազրկում,                             
գ. ընտրողների ցուցակները կազմելու համար պատասխանատու պաշտոնատար անձի կողմից ընտրողների ցուցակները կազմելու համար սահմանված կարգը խախտելով, կեղծիքներ կատարելը նախատեսում է մինչեւ մեկ տարվա ազատազրկում,                    
դ. քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելը, քվեարկած թերթիկը քվերակության արդյունքը բացահայտելու նպատակով ստուգելը, քվեարկության խցիկ մուտք գործելը, ինչպես նաեւ քվեարակության գաղտնիությունն այլ կերպ խախտելը պատժվում է մինչեւ երկու տարի ազատարկմամբ:
Հարգելի իշխանավոր, ոչ իշխանավոր ընթերցող: Ինքս ինձ չեմ համարում արդարության կամ ազնվության մարմնացում, որովհետեւ ինքս ԲԱՑԱՐՁԱԿ չեմ, բայց ընտրությանն ընդառաջ յուրաքանչյուրս նայենք մեր երեխաներին, թոռնիկներին, իսկ նրանց բացակայության պայմաններում նայենք ինքներս մեզ եւ հարց տանք. ՙիսկ մենք ինչ արեցինք, որպեսզի ապագա ընտրություններն անցնեն արդար…՚. միգուցե ժամանակն է, որ մեր մեջի ստրուկին սպանենք եւ ձգտենք դառնալ ոչ թե ստրկատեր, այլ օրենքի ուժով պաշտպանված երկրի լիիրավ տեր, սիրենք մեր թագավորին ավելին, մեր քաղաքացուն ավելին, քան թե օտարին, ոչ թե հարկային բեռով սննկացնենք գործատուին, այլ նրան դարձնենք երկրի պատվավոր քաղաքացի, որ թոշակառուն ոչ միայն հանապազորյա հացի խնդիր լուծի, այլ մի փոքր էլ հավասարվի դրսի թոշակառուի հետ, որի իրավունքը հաստատ վաստակել է, եւ վերջապես, հարգելի կուսակցապետեր, ոչ թե պետք է պառակտել, այլ միավորել, որովհետեւ մեր հզորությունը մեր միասնության մեջ է: Դրանից հետո յուրաքանչյուրն իրեն կզգա տերն այն երկրի, որը կոչվում է ՆԱԻՐԻ: Դրան հասնելու բանաձեւը թեւավոր խոսք դարձած հետեւյալ իրավանորմն է` անհնար է երկիրը ճիշտ կառավարել առանց  ԱՍՏԾՈ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ, այսինքն` առանց ՍԻՐՈ:
Անհնար է երկիրը ճիշտ կառավարել առանց
ԱՍՏԾՈ 
ՋՈՐՋ ՎԱՇԻՆԳՏՈՆ

levgroup.am/


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
արցախի,կորուստը,քաղաքական,տհասության,գավառական,մտածելակերպի,պետական,կառավարման,տապալման,հետևանք,է , Արցախի կորուստը քաղաքական տհասության, գավառական մտածելակերպի, պետական կառավարման տապալման հետևանք է
Արցախի կորուստը քաղաքական տհասության, գավառական մտածելակերպի, պետական կառավարման տապալման հետևանք է
ԱՀ տարածքային ու ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
սիւնիքը,հայաստանի.,աշխարհաքաղաքական,շահերու,«հանգոյց» , Սիւնիքը Հայաստանի. Աշխարհաքաղաքական շահերու «հանգոյց»
Սիւնիքը Հայաստանի. Աշխարհաքաղաքական շահերու «հանգոյց»
10 Փաստ, որ պէտք է իմանաք Հայաստանի Սիւնիքի մարզի մասին, որպէսզի հասկնաք, թէ ինչու Ատրպէյճանն ու Թուրքիան ամէն ինչ կ'ընեն այս շրջանը գրաւելու համար։
լեռնային,ղարաբաղի,ճգնաժամը,արևմուտքին,ստիպում,է,վերանայել,ադրբեջանի,հետ,հարաբերությունները.,the,guardian , Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը Արևմուտքին ստիպում է վերանայել Ադրբեջանի հետ հարաբերությունները. The Guardian
Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը Արևմուտքին ստիպում է վերանայել Ադրբեջանի հետ հարաբերությունները. The Guardian
Բաքուն տարիներ շարունակ իրեն որպես անվտանգության հուսալի գործընկեր և կարևոր տրանսպորտային հանգույց ջատագովելուց հետո, առաջացրել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի զայրույթը, գրում է The Guardian-ը։
հհ-ում,ամն,դեսպանն,այցելել,է,եռաբլուր,զինվորական,պանթեոն , ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն
Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն իր հարգանքի տուրքը մատուցեց Հայաստանի և Ադրբեջանի միջև տասնամյակներ տևող հակամարտության ընթացքում իրենց կյանքը զոհածներին։
նախագահ,բայդենն,ինձ,իմ,պատվիրակությանը,գործուղել,է,այստեղ՝,ընդգծելու,ամն-ի,խորը,նվիրվածությունը,հայաստանի,սուվերենության,տարածքային,ամբողջականության,և,ժողովրդավարության,հանդեպ.,սամանթա,փաուերը՝,փաշինյանին , Նախագահ Բայդենն ինձ գործուղել է այստեղ՝ ընդգծելու ԱՄՆ-ի խորը նվիրվածությունը Հայաստանի սուվերենության, տարածքային ամբողջականության և ժողովրդավարության հանդեպ. Սամանթա Փաուեր
Նախագահ Բայդենն ինձ գործուղել է այստեղ՝ ընդգծելու ԱՄՆ-ի խորը նվիրվածությունը Հայաստանի սուվերենության, տարածքային ամբողջականության և ժողովրդավարության հանդեպ. Սամանթա Փաուեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում է եղել ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը:
ռուսաստանի,և,արևմուտքի,փափուկ,ուժը,հայաստանում , Ռուսաստանի և Արևմուտքի փափուկ ուժը Հայաստանում
Ռուսաստանի և Արևմուտքի փափուկ ուժը Հայաստանում
Ռուսաստանի վարկանիշի վրա ազդեցության առումով առավել մեծ խնդիր է ռուսաստանյան պետական և հասարակական կազմակերպությունների ու հիմնադրամների գործունեությունն ու գործելաոճը, որոնք գրավչության և արդյունավետության առումով զգալիորեն զիջում են արևմտյանին։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: