Դաշտահանդես՝ ՀՄՄ Րաֆֆի համալիրում

ՀՄՄ «Րաֆֆի» համալիրի մարզադաշտում «Միասնության Դաշինք»-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ դաշտահանդես, որին ներկա էին ԹՀԹ 17-րդ Պատգամավորական Ժողովի «Միասնության Դաշինք»-ի Սասուն և մյուս քաղաքամասերի թեկնածուները և հոծ բազմություն:
Թվականիս հունիսի 13-ին, երեկոյան ժամը 19:00-ին, ՀՄՄ «Րաֆֆի» համալիրի մարզադաշտում, «Միասնության Դաշինք»-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ դաշտահանդես, որին ներկա էին ԹՀԹ 17-րդ Պատգամավորական Ժողովի «Միասնության Դաշինք»-ի Սասուն և մյուս քաղաքամասերի թեկնածուները և հոծ բազմություն:

Միջոցառումը վարում էր ՊԺ թեկնածու Լիլիթ Սարդարյանը: ՊԺ թեկնածու Դոկտ. Ռուբիկ Սարդարյանը, ելույթ ունենալով, ներկաներին ծանոթացրեց «Միասնության Դաշինք»-ի ընդհանուր գաղափարների, ինչպես և սույն թաղի թեկնածուների հետ: Ապա շեշտեց Պատգամավորական Ժողովի ընտրությունների և ժողովրդի մասնակցության կարևորությունը:
Ծրագրի հաջորդ բաժնում նախ ելույթ ունեցավ միության մանկապատանեկան պարախումբը, ապա համայնքիս սիրված երգիչ Հարմիկ Տեր Մովսիսյանը՝ ստեղծելով բարձր տրամադրություն ու ուրախ մթնոլորտ:


Նմանատիպ Լուրեր

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (13)
Ըստ երկրի սահմանադրության, խորհրդարանի հայ պատգամավորները հանդիսանում են համայնքի լիիրավ ներկայացուցիչները։ Բայց նրանք նաև օրենսդիր մարմինների ներկայացուցիչ են և ոչ թե գործադիր մարմնի , իսկ երկրորդ՝ «ազգային» կանոնադրության մեջ նրանց մասին չկա ոչ մի հոդված։

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (12)
Իրանի Իսլամական Հանրապետությունում կրոնական փոքրամասնություններ ներկայացնող համայնքների իրավական հիմք է հանդիսանում «Կրոնական փոքրամասնությունների վերաբերյալ օրենքը», որը փոքրամասնություններին տրամադրում է երկրի սահմանադրությունից բխող բավականին լայն իրավունքներ իրենց ներքին գործերի և կրոնական ինքնավարության բնագավառում։

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (11)
Իրանի երեք հայկական համայնքներն էլ՝ առաքելական, կաթոլիկ և ավետարանական, իրենց կրոնական և աշխարհիկ կառույցների միջոցով զգալի դեր են կատարել հայկական հոգևոր ու նյութական արժեքների ստեղծման ու պահպանման, ինչպես նաև համայնքային խնդիրների կարգավորման գործում։

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (10)
Ընդհանրապես Իրանում հայ կաթողիկե համայնքի գոյությունը դարերի պատմություն ունի։ Հայտնի է, որ դեռևս XIV դարի սկզբից տարբեր կրոնական միաբանությունների պատկանող կաթոլիկ միսիոներները քարոզչական գործունեություն էին ծավալել Պարսկահայք նահանգում։

Թեհրանում մի խումբ իրանահայ գործիչների մասնակցությամբ «Ի զորակցություն Արցախի» հանրահավաք է տեղի ունեցել․ Ալիևի ռեժիմի տմարդի քայլերը դատապարտող ելույթներ են հնչել, ընդունվել է բանաձև, որը փոխանցվելու է ՄԱԿ-ի գրասենյակին
ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանում գտնվող ՀՄՄ «Րաֆֆի» համալիրում երեկ՝ օգոստոսի 4-ին, ինչպես ավելի վաղ էինք հայտնել, նախատեսված էր հանրահավաք՝ ի զորակցություն Արցախի։

(2) ՊԱՐՍԿԱՀԱՅԵՐԻ 1828 Թ. ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄՐ ՌՈՒՍԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
1828-1829 թթ. պարսկահայերի վերաբնակեցմանը վերաբերող գրականության մեջ, գրեթե բոլոր պատմաբանները, բացի Լեոյից, ներկայացրել են պարսկական եւ ռուսական շահերը, բացակայում է հայկական շահը: