ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Թեհրանի հայ համայնքի ժամանակի հրամայականը

«Միասնության Դաշինք»-ի շուրջ համախմբված թեհրանահայ մտավորականները և ազգային հասարակական գործիչներն ու փորձագետները պլանավորված առաջարկով ընտրապայքարի ասպարեզ են իջել ցանկանալով մեր համայնքում ձևավորել մասնագիտացված կառույցներ։

Վերջերս Թեհրանի հայ համայնքի ամենաշատ քննարկված թեմաներից մեկը, որը հասարակության ուշադրության առարկա է դարձել թերևս, ԹՀԹ 17-րդ շրջանի Պատգամավորական Ժողովի ընրություններին համայնքի տարբեր հասարակական ուժերի թեկնածուների մասնակցության խնդիրն է, իսկ ավելի ճիշտ՝ մեր համայնքում վերջին մեկ տարվա ընթացքում ձևավորված «Միասնության Դաշինք»-ի կողմից ընտրություններին մասնակցելու կապակցությամբ ներկայացված ծրագիրը: Այս առումով  մեր համայնքում բավական աշխույժ պատկեր է տիրում։

«Միասնության Դաշինք»-ի շուրջ համախմբված իրանահայ մտավորականները, գործարարները, ազգային հասարակական գործիչները, միութենական ներկայացուցիչները, էլիտան, ուսանողները, արդյունաբերողները, ձեռնարկատերերը, մասնագետներն ու տարբեր ոլորտի փորձագետները հիմնականում համաձայության են հանգել մեր համայնքում հասարակական և մշակութային բարեփոխումներ իրականացնելու գաղափարի շուրջ և «Միասնության Դաշինք»-ն իր  ներկայացրած արդիական և բարեկարգման բնույթի ծրագրով և գործունեությամբ կրում և կատարում է իր առաքելությունը, այն է՝ պաշտպանել իրանահայ համայնքի հասարակական, մշակութային, տնտեսական շահերն ու արդար իրավունքները։ Ո՞րն է այս ամենի պատճառը։ Նման իրավիճակը հիմնականում պայմանավորված է մի քանի հանգամանքով. Իրանահայ համայնքում հասարակական կառավարման հարաբերությունները ծագում և ձևավորվում են թերևս անհատական ճաշակի և մոտեցումի սկզբունքով։
Իրանահայ և կոնկրետ թեհրանահայ իրականության մեջ, եթե մեկը միջնորդով է ընդունվում համայնքային կառավարող կառույցներում, սկսում է մտածել, որ իրեն պետք չէ օրենքներ իմանալ և տիրապետել ու ընդունել ԹՀԹ կանոնադրությունը, քանզի գիտի, որ եթե հասարակության պահանջի և հաշվետվության հետ խնդիրներ ունենա, անպատասխանատու  միջնորդի միջոցով կարող է համայնքային կամ հասարակական խնդիրները  հարթել, այսինքն՝ կփորձի խնդիրները լուծել կամ ինչ-որ պահանջմունքներ բավարարել անձնավորված ճանապարհով, այլ ոչ թե  Թեհրանի հայոց թեմի կանոնագրության  և օրենքի օգնությամբ:

Մյուս պատճառն էլ այն է, որ մենք չունենք համայնքի հասարակական և կրթական, մշակութային, տնտեսական, կալվածային և այլ խնդիրների լուծման համար մասնագիտացված ինիստիտուտներ  քանի, որ ի սկզբանե հենց մեր համայնքի համապտասխան կառույցներում  չեն ստեղծվել ժամանակի պահանջներին համապատասխան մասնագիտական աշխատանքային խմբեր՝ որպես հասարակության  շահերը պաշտպանող կազմակերպություններ։

Խորը գիտակցելով մեր համայնքում նման փորձագիտական և մասնագիտացված կառույցների  առկայության և ձևավորման անհրաժեշտությունը և լայնամասշտաբ ու բազմակողմանի ուսումնասիրությունների արդյունքում «Միասնության Դաշինք»-ի շուրջ համախմբված թեհրանահայ մտավորականները և ազգային հասարակական գործիչներն ու փորձագետները պլանավորված առաջարկով ընտրապայքարի ասպարեզ են իջել ցանկանալով մեր համայնքում ձևավորել  մասնագիտացված կառույցներ։  
Կասկածից վեր է, որ մեր համայնքի մշակութային միությունների և կրթական օջախների, բարեգործական միությունների և սոցիալական սպասարկման կենտրոնների  զարգացումն ու կայացումը խիստ անհրաժեշտ են, մանավանդ եթե հաշվի առնենք հասարակություն և համայնքային պատասխանատու մարմինների հարաբերություններում ներկայումս առկա բացը և կոպիտ ասած օրինականության բացակայությունը:

Այսօր, երբ
«Միասնության Դաշինք»-ն գտնվում է իր կայացման փուլում, ի տարբերություն համայնքային այլ հասարակական ուժերի, բանաձևված և ուսումնասիրված հստակ ծրագրով ու նպատակային տեսլականի փաստաթղթով մասնակցում է ԹՀԹ 17-րդ շրջանի Պատգամավորական ժողովի ընտրություններին։
 Անկասկած  շատ բաներ համայնքային պատասխանատու մարմինները թողնում են անձի կամայականության, անտարբերության և անպատասխանատու մոտեցումների վրա, ինչը, անշուշտ, անընդունելի է մեր հասարակության կողմից:

«Միասնության Դաշինք»շուրջ համախմբված իրանահայ էլիտան և նրան աջակցող և հովանավորող հասարակությունը կարող են և պետք է ավելի լուրջ և կարևոր դերակատարություն ունենան մեր համայնքային իրականության մեջ: Դրանց դերն ու նշանակությունը հնարավոր է ուժեղացնել միայն համապատասխան օրենսդրական փոփոխություններով, որպեսզի «Միասնության Դաշինք»-ը կարողանա պաշտպանել համայնքի ընդհանուր շահերն ու արդար իրավունքները:

«Միասնության Դաշինք»-ը համոզված է, որ ընտրություններից հետո ձևավորվող ԹՀԹ 17-րդ շրջանի Պատգամավորական ժողովը պարտավոր է ձեռնարկել համապատասխան միջոցառումներ՝ հասարակության իրավագիտակցությունն ու տեղեկացվածությունը բարձրացնելու ուղղությամբ՝ կերտելու հզոր, միասնական, արդիական ծրագրավորմամբ և վարչակառավարման նոր հիմունքների վրա հիմնավորված կենսունակ և  իր անձնական իրավունքների, ազգային  և մշակութային արժեքների, հասարակական, կրոնական ու քաղաքացիական պարտավորությունների նկատմամբ պատասխանատու հասարակություն:

<<Հայազդ>>
Խմբ.


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
արցախի,կորուստը,քաղաքական,տհասության,գավառական,մտածելակերպի,պետական,կառավարման,տապալման,հետևանք,է , Արցախի կորուստը քաղաքական տհասության, գավառական մտածելակերպի, պետական կառավարման տապալման հետևանք է
Արցախի կորուստը քաղաքական տհասության, գավառական մտածելակերպի, պետական կառավարման տապալման հետևանք է
ԱՀ տարածքային ու ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
սիւնիքը,հայաստանի.,աշխարհաքաղաքական,շահերու,«հանգոյց» , Սիւնիքը Հայաստանի. Աշխարհաքաղաքական շահերու «հանգոյց»
Սիւնիքը Հայաստանի. Աշխարհաքաղաքական շահերու «հանգոյց»
10 Փաստ, որ պէտք է իմանաք Հայաստանի Սիւնիքի մարզի մասին, որպէսզի հասկնաք, թէ ինչու Ատրպէյճանն ու Թուրքիան ամէն ինչ կ'ընեն այս շրջանը գրաւելու համար։
լեռնային,ղարաբաղի,ճգնաժամը,արևմուտքին,ստիպում,է,վերանայել,ադրբեջանի,հետ,հարաբերությունները.,the,guardian , Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը Արևմուտքին ստիպում է վերանայել Ադրբեջանի հետ հարաբերությունները. The Guardian
Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը Արևմուտքին ստիպում է վերանայել Ադրբեջանի հետ հարաբերությունները. The Guardian
Բաքուն տարիներ շարունակ իրեն որպես անվտանգության հուսալի գործընկեր և կարևոր տրանսպորտային հանգույց ջատագովելուց հետո, առաջացրել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի զայրույթը, գրում է The Guardian-ը։
հհ-ում,ամն,դեսպանն,այցելել,է,եռաբլուր,զինվորական,պանթեոն , ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն
Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն իր հարգանքի տուրքը մատուցեց Հայաստանի և Ադրբեջանի միջև տասնամյակներ տևող հակամարտության ընթացքում իրենց կյանքը զոհածներին։
նախագահ,բայդենն,ինձ,իմ,պատվիրակությանը,գործուղել,է,այստեղ՝,ընդգծելու,ամն-ի,խորը,նվիրվածությունը,հայաստանի,սուվերենության,տարածքային,ամբողջականության,և,ժողովրդավարության,հանդեպ.,սամանթա,փաուերը՝,փաշինյանին , Նախագահ Բայդենն ինձ գործուղել է այստեղ՝ ընդգծելու ԱՄՆ-ի խորը նվիրվածությունը Հայաստանի սուվերենության, տարածքային ամբողջականության և ժողովրդավարության հանդեպ. Սամանթա Փաուեր
Նախագահ Բայդենն ինձ գործուղել է այստեղ՝ ընդգծելու ԱՄՆ-ի խորը նվիրվածությունը Հայաստանի սուվերենության, տարածքային ամբողջականության և ժողովրդավարության հանդեպ. Սամանթա Փաուեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում է եղել ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը:
ռուսաստանի,և,արևմուտքի,փափուկ,ուժը,հայաստանում , Ռուսաստանի և Արևմուտքի փափուկ ուժը Հայաստանում
Ռուսաստանի և Արևմուտքի փափուկ ուժը Հայաստանում
Ռուսաստանի վարկանիշի վրա ազդեցության առումով առավել մեծ խնդիր է ռուսաստանյան պետական և հասարակական կազմակերպությունների ու հիմնադրամների գործունեությունն ու գործելաոճը, որոնք գրավչության և արդյունավետության առումով զգալիորեն զիջում են արևմտյանին։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: