ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Խորխե Լուիս Բորխես | Տխրություն

Ես համոզված եմ, որ կյանքը հյուսված է պոեզիայից: Ավգուստինոս Երանելին ասում էր. «Ի՞նչ է ժամանակը: Երբ ինձ չեն հարցնում, ես գիտեմ պատասխանը, բայց երբ հարցնում են, ես չգիտեմ ինչ պատասխանել»: Նույնը կարելի է պոեզիայի մասին ասել:

Doomsday
Այդ օրը հնչելու է շեփորի ձայնը,
ինչպես գրել է սուրբ Հովհաննես
աստվածաբանը:
Համաձայն Սվեդենբորգի վկայության,
այն արդեն եղել է 1757 թվականին:
Ու նաև Իսրայելում, երբ էգ գայլը
խաչին է գամել Հիսուսի մարմինը
և ոչ միայն այդ ժամանակ:
Այն քո զարկերակի ամեն տրոփյունում է:
Չկա մի վայրկյան, որ չկարողանա դժոխքի
երախը լինել:
Չկա մի վայրկյան, որ չկարողանա դրախտի
ջուրը լինել:
Չկա մի վայրկյան, որը լիցքավորված չլիներ,
ինչպես զենքը:
Ամեն ակնթարթի դու կարող ես լինել
Կայեն կամ Սիդհարթա, դեմք կամ դիմակ:
Ամեն ակնթարթի քեզ կարող է ընծայվել
Հեղինե Տրոյացու սերը:
Ամեն ակնթարթի աքաղաղը կարող է
երեք անգամ կանչել:
Ամեն ակնթարթի ավազե ժամացույցում
մեկ ավազահատիկ է մնացել:
------------------------------------------------------
Religio Medici, 1643
Փրկիր ինձ, Տեր (բայց ես աղերսում եմ
ոչ մեկին: Դու ընդամենը բառ ես,
որ ես գրում եմ ծուլությունից, ուրիշին
իմ երեկոյան վախի մեջ ես չգիտեմ):
Փրկիր ինձ ինքս ինձնից: Այդ մասին
Մոնտենը և Բրաունը ասել են արդեն,
ինչպես և այն իսպանացին:
Փրկիր ինձ, Տեր, անհամբերությունից
լինելու մարմար կամ մոռացություն,
փրկիր ինձ կեղծ սփոփանքներից
և նրանից, որ եղել եմ անդառնալիորեն:
Ոչ թե սրից ու նիզակներից,
այլ հույսից ինձ փրկիր:
-----------------------------------------------------------
Տխրություն
Ահա, այն ամենը, ինչ կար`
Սաքսի անհողդողդ սուրը
և տաղերի երկաթյա ռիթմը,
Լաերտի որդու աքսորի ծովերն ու կղզիները:
Պարսկական ոսկե լուսինը,
պատմության ու փիլիսոփայության
անվերջանալի այգիները,
դամբանի ոսկին ի հիշատակ փառքի,
իսկ ստվերում` հասմիկի բույրը:
Սակայն, այս ամենը կարևոր չէ:
Բանաստեղծական արվեստը քեզ չի փրկի:
Ոչ ծով երազը, ոչ աստղը,
որ հրափայլ գիշերին մոռանում է արշալույսը:
Միայն մի կին է քո ճակատագիրը:
Նման մյուսներին, բայց միայն ինքը:

granish.org


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: