ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՀՄՄ «Րաֆֆի» համալիրում տեղի ունեցավ Միասնության Դաշինքի նախընտրական ժողովրդական հանդիպումը

«Միասնության Դաշինք»-ի գործադիր կազմի նախաձեռնությամբ և նույն դաշինքի ԹՀԹ ՊԺ-ի 17-րդ շրջանի ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուների ներկայությամբ,  ՀՄՄ «Րաֆֆի» համալիրում տեղի ունեցավ նախաընտրական ժողովրդական հանդիպում՝ համագումար։

Հայազդ- Թվականիս հունիսի 5-ին «Միասնության Դաշինք»-ի գործադիր կազմի նախաձեռնությամբ և նույն դաշինքի ԹՀԹ ՊԺ-ի 17-րդ շրջանի ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուների ներկայությամբ, Թեհրանի հայահոծ «Սասուն» քաղաքամասում գտնվող ՀՄՄ «Րաֆֆի» համալիրում տեղի ունեցավ նախաընտրական ժողովրդական հանդիպում՝ համագումար։
Միջոցառմանը ներկա էին հոծ թվով բազմություն, իրանահայ համայնքի տարբեր խավերի և միությունների ներկայացուցիչներ։
Միջոցառման սկզբում բացման խոսքով հանդես եկավ ՀՄՀՖ-ի վարչության անդամ Սիփան Մկրտումյանը, ով ներկաներին ներկայացրեց Միասնության Դաշինքի համահավաքի հայտագիրը։ Այնուհետև ամբիոն հրավիրեց «Միասնության Դաշինք»-ի օրվա դիվանին բաղկացած՝ Ճրտգ․ Հենրիկ Տեր Ղուկասյան, Զարիկ Ավոյան, Սահակ Շահմուրադյան, Դոկտ․ Անդրանիկ Սիմոնյան և Դոկտ․ Ռուբիկ Սարդարյան։

Դիվանի նախագահ Ճրտգ․ Հենրիկ Տեր Ղուկասյանը պաշտոնապես բացված համարեց համագումարը և դիվանի կողմից շնորհակալություն հայտնեց ներկաներին, մեր համայնքի ազգային և հասարակական կյանքում խիստ նշանակալից և կարևորություն ունեցող ԹՀԹ Պատգամավորական Ժողովի 17-րդ շրջանի նախընտրական քարոզարշավի առիթով կազմակերպված միջոցառմանը հասարակության և Միասնության Դաշինքի թեկնածուների ներկայության կապակցությամբ։     
Այնուհետև ամբիոն հրավիրվեց «Հայազդ» լրատվական կայքի խմբագիր Սահակ Շահմուրդյանը, ով ընթերցեց ԹՀԹ Պատգամավորական Ժողովի 17-րդ շրջանի ընտրություններին մասնակցելու նպատակով «Միասնության Դաշինք»-ի կողմից պատրաստված գործադրական ծրագիրը։
Այնուհետև ամբիոն հրավրվեց «Միասնության Դաշինք»-ի թեկնածու Տկն․ Քարմեն Ազարյանը, ով ներկաների համար ընթերցեց դաշինքի ձևավորման գործընթացն ու նպատակը։
Միջոցառմանը հաջորդեց «Միասնության Դաշինք»-ի թեկնածու Տկն․ Վերժիկ Թահմասյանի ելույթը, ով վերլուծեց Թեհրանի հայ համայնքի կրթական օջախներում և հայկական դպրոցներում հայեցի դաստիարակության և հայերեն լեզվի դասավանդման առկա իրավիճակը և ծրագրային լուծումներ ներկայացրեց հայկական դպրոցներում ազգային և կրոնական դաստիարակության մակարդակը բարձրացնելու և դպրոցների կրթական և հայերեն դասագրքերի բարելավման ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքներ կատարելու ուղղությամբ։
Այնուհետև ամբիոն հրավիրվեց «Միասնության Դաշինք»-ի թեկնածու Պրն․ Էդմոն Բեջանյանը։ Իր ելույթում Պրն․ Բեջանյանն անդրադարձավ իրանահայ համայնքի հոգևոր և կրոնական դաստիարակության կարևոր դերակատարությանը հասարակության բարոյական և քրիստոնեական գիտակցության ձևավորման և հավատքի բարձրացման կարևորությանը և ընդգծեց Հայոց Առաքելական Ս․ եկեղեցու մեծ առաքելությունը քրիստոնյա համայնքում սեր ու հավատքի և ազգային միասնականության գաղափարի պահպանման գործում։
Միջոցառման հաջորդ բաժնում հանդես եկավ «Միասնության Դաշինք»-ի թեկնածու Տկն․ Մարո Այվազյանը, ով ներկայացրեց Թեհրանի Հայոց Թեմի կանոնագրությունը և ազգային իշխանության ներկա վարչակառավարման կառուցվածքը։

Այնուհետև այս բաժնի ավարտական ելույթով հանդես եկավ «Միասնության Դաշինք»-ի նախագահ և ՊԺ-ի ընտրությունների թեկնածու՝ ազգային բարերար և գործարար Ճրտգ․ Հենրիկ Տեր Ղուկասյանը։ Նա իր ելույթում մանրակրկիտ անդրադարձավ իրանահայ համայնքում և մասնավորաբար թեհրանահայ  համայնքում տիրող ոչ այնքան բարենպաստ պայմաններին և համայնքի բոլոր դերակատար հասարակական ուժերին կոչ արեց հանուն իրանահայ համայնքի ազգային, հասարակական, կրոնական և տնտեսական իրավիճակի բարելավման և հզոր ու առաջատար համայնք կազմակերպելու և մեր իրավիճակը երկրի մակարդակով բարելավելու նպատակով ձեռք ձեռքի տված և համախմբված աշխատանքով համայնքի բոլոր մարդկային և ֆինանսական ռեսուրսները օգտագործել իրանահայ համայնքի զարգացման և բարգավաճման ուղղությամբ։ Նա նաև կոչ արեց հանուն «Միասնության Դաշինք»-ի ներկայացրած գործադրական ծրագրի համախմբվել այս դաշինքի շուրջ և միասնաբար ու միակամորեն մասնակցել ԹՀԹ Պատգամավորական Ժողովի 17-րդ շրջանի ընտրությունների քվեարկությանը։
Միջոցառման երկրորդ հատվածում օրվա դիվանը հերթականությամբ բեմ հրավիրեց Թեհրանի հայ համայնքի Զեյթուն, Սասուն և կենտրոն քաղաքամասերից  «Միասնության Դաշինք»-ի կազմում ՊԺ-ի ընտրությունների թեկնածուներին։ Յուրաքանչյուր թեկնածու հակիրճ ներկայացրեց իր կենսագրությունը, ազգային և հասարակական կամ միութենական գործունեությունը և ընտրվելու դեպքում ՊԺ-ում որպես ներկայացուցիչ ի շահ մեր համայնքի իր նպատակադրած ծրագիրը։
Այնուհետև դիվանի կողմից առիթ տրվեց ներկաներին իրենց հարցրերը և տեսակետները հայտնելու համագումարին։
Հանդիպման ավարտին գեղեցիկ և հայրենասիրական ասմունքով հանդես եկավ երիտասարդ ասմունքող Սիփան Մկրտումյանը, որը մեծ խանդավառություն և դրական լիցք հաղորդեց ներկաներին։ Համագումարը ավարտվեց հաճելի շփումներով և հյուրընկալությամբ։ Ներկաները սրահը թողեցին ջերմ տպավորությամբ ու դեպի ապագան հույսի ու վստահության տրամադրությամբ։  


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(13) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (13)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (13)
Ըստ երկրի սահմանադրության, խորհրդարանի հայ պատգամավորները հանդիսանում են համայնքի լիիրավ ներկայացուցիչները։ Բայց նրանք նաև օրենսդիր մարմինների ներկայացուցիչ են և ոչ թե գործադիր մարմնի , իսկ երկրորդ՝ «ազգային» կանոնադրության մեջ նրանց մասին չկա ոչ մի հոդված։
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(12) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (12)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (12)
Իրանի Իսլամական Հանրապետությունում կրոնական փոքրամասնություններ ներկայացնող համայնքների իրավական հիմք է հանդիսանում «Կրոնական փոքրամասնությունների վերաբերյալ օրենքը», որը փոքրամասնություններին տրամադրում է երկրի սահմանադրությունից բխող բավականին լայն իրավունքներ իրենց ներքին գործերի և կրոնական ինքնավարության բնագավառում։
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(11) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (11)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (11)
Իրանի երեք հայկական համայնքներն էլ՝ առաքելական, կաթոլիկ և ավետարանական, իրենց կրոնական և աշխարհիկ կառույցների միջոցով զգալի դեր են կատարել հայկական հոգևոր ու նյութական արժեքների ստեղծման ու պահպանման, ինչպես նաև համայնքային խնդիրների կարգավորման գործում։
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(10) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (10)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (10)
Ընդհանրապես Իրանում հայ կաթողիկե համայնքի գոյությունը դարերի պատմություն ունի։ Հայտնի է, որ դեռևս XIV դարի սկզբից տարբեր կրոնական միաբանությունների պատկանող կաթոլիկ միսիոներները քարոզչական գործունեություն էին ծավալել Պարսկահայք նահանգում։
թեհրանում,մի,խումբ,իրանահայ,գործիչների,մասնակցությամբ,«ի,զորակցություն,արցախի»,հանրահավաք,տեղի,ունեցել․,ալիևի,ռեժիմի,տմարդի,քայլերը,դատապարտող,ելույթներ,են,հնչել,ընդունվել,բանաձև,որը,փոխանցվելու,է,մակ-ի,գրասենյակին , Թեհրանում մի խումբ իրանահայ գործիչների մասնակցությամբ «Ի զորակցություն Արցախի» հանրահավաք է տեղի ունեցել․ Ալիևի ռեժիմի տմարդի քայլերը դատապարտող ելույթներ են հնչել, ընդունվել է բանաձև, որը փոխանցվելու է ՄԱԿ-ի գրասենյակին
Թեհրանում մի խումբ իրանահայ գործիչների մասնակցությամբ «Ի զորակցություն Արցախի» հանրահավաք է տեղի ունեցել․ Ալիևի ռեժիմի տմարդի քայլերը դատապարտող ելույթներ են հնչել, ընդունվել է բանաձև, որը փոխանցվելու է ՄԱԿ-ի գրասենյակին
ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանում գտնվող ՀՄՄ «Րաֆֆի» համալիրում երեկ՝ օգոստոսի 4-ին, ինչպես ավելի վաղ էինք հայտնել, նախատեսված էր հանրահավաք՝ ի զորակցություն Արցախի։
պարսկահայերի,1828,թ.,վերաբնակեցումր,ռուսական,իշխանությունների,կողմից ,  (2) ՊԱՐՍԿԱՀԱՅԵՐԻ 1828 Թ. ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄՐ ՌՈՒՍԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
(2) ՊԱՐՍԿԱՀԱՅԵՐԻ 1828 Թ. ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄՐ ՌՈՒՍԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
1828-1829 թթ. պարսկահայերի վերաբնակեցմանը վերաբերող գրականության մեջ, գրեթե բոլոր պատմաբանները, բացի Լեոյից, ներկայացրել են պարսկական եւ ռուսական շահերը, բացակայում է հայկական շահը:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: