ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Միասնութեան Դաշինք

Միասնութեան Դաշինքը կեանքի է կոչւել իրանահայ հայրենասէր, համայնքասէր, բանիմաց ու մասնագէտ անձանց միջոցով:

ԹՀԹ 17-րդ Պատգամաւորական Ժողովի ընտրութիւններին Միասնութեան Դաշինքն ասպարէզ ելած անձինք համախմբւել են մի կենտրոնական- առանցքային գաղափարի շուրջ՝  մի կողմ թողած նեղ անձնական, քաղաքական շահերը, միասնաբար աշխատել յանուն համայնքի վերականգնման, վերակազմակերպման ու հզօրացման: <<Միասնութեան Դաշինք>>-ի գաղափարի շուրջ համախմբված իրանահայ ազգային և մծակութային գործիչները գաղափարներով, մտածելակերպով, հետաքրքրութեամբ ու մասնագիտութեամբ, միաւորւել են Թեհրանի հայ համայնքում բարփոխումներ իրականացնելու նպատակի շուրջ, որն, անշուշտ, ձգտում են իրագործել  պահպանելով մեր համայնքի մշակութային արժէքների  ժառանգածը, ունեցածն ու եղածը՝ վերանայելով ու վերակառուցելով, վերանորոգելով ու բարեփոխելով համայնքային առկա կեանքը:
Այս նպատակին հասնելու համար Միասնութեան Դաշինքը կազմել է մի ծրագիր, ըստ հետևեալի՝.
1.                  Մասնակցել ԹՀԹ Պատգամաւորական Ժողովի ընտրութիւններին, և ներկայացնել ու պաշտպանել համայնքի տարբեր խաւերի շահերը։
2.                  Նկատի առնելով Թեմի կամ համայնքի ընդհանուր կառավարման, ինչպէս և կառոյցների ու մարմինների կազմի և գործունէութեան մէջ ՊԺ-ի խիստ կարևոր  որոշիչ ու վերահսկիչ դերը, Միասնութեան Դաշինքը պարտաւորւում է հէնց այդտեղից սկսել իր կառուցողական ու բարեփոխիչ քայլերը՝ Պատգամաւորական Ժողովը դարձնել իրանահայ համայնքի պահանջին համապատասխան ժամանակակից օրէնսդիր մարմին, որը կաշխատի առաւել նպատակայարմար, առաւել գործնական, առաւել ակտիւ, և կարևորը՝ հեռու այս կամ այն կուսակցութական-խմբակցային շահերից:
3.                  Միասնութեան Դաշինքը Պատգամաւորական Ժողովի կազմում, ելնելով իր վերոյիշեալ կենտրոնական սկզբունքից ու նպատակից, ձգտելու է ազգային կառոյցների ու մարմինների կազմում ներառել ու համախմբել համայնքի մասնագէտ ու կարող բոլոր ուժերին, յատկապէս երիտասարդներին:
4.                  Նորակազմ մասնագիտացւած, թարմ մտքերով յագեցած այդ մարմինները, օրինակի համար Թեմական կամ Կրթական խորհուրդը, ունենալով ՊԺ-ի հովանաւորութիւնը և համայնքապատկան հնարաւորութիւններն ու հարստութիւնը, լաւագոյնս կը ծառայի ողջ համայնքի հզօրացման գործին:
5.                    ԹՀԹ Պատգամաւորական Ժողովի կազմում մտնելիս հետապնդելու է համայնքի կեանքում առկայ մշակութային, կրթադաստիարակչական, հասարակատնտեսական, հոգևոր, և  համազգային խնդիրները՝ առաջարկելով համապատասխան լուծումներ:
 
 
ԹՀԹ 17-ՐԴ  ՊԱՏԳԱՄԱՒՈՐԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ
«ՄԻԱՍՆՈՒԹԵԱՆ ԴԱՇԻՆՔ»ի
ԾՐԱԳԻՐ
1.            Մշակութային, կրթադաստիարակչական
Իրանահայ համայնքի մշակութային և կրթադաստիարակչական կեանքը հիմնականում կայանում է եկեղեցիներում, հայկական դպրոցներում և մարզամշակութային միութիւնների յարկի տակ: Քանի որ ներքին և արտաքին մի շարք պայմանների (պատերազմ, արտագաղթ, տնտեսական ճգնաժամ, ... ) հետևանքով փոփոխութեան է ենթարկւել համայնքի մշակութային ու կրթադաստիարակչական պահանջները, ուստի պէտք է նոր պայմաններին համապատասխան դարձնել, վերակառուցել այդ կառոյցներն ու գործող համակարգը:
-                     Ազգային դպրոցներ.
Ըստ Թեմի առկայ կանոնագրութեան՝ համայնքի դպրոցների և ընդհանրապէս կրթադաստիարակչական գործով զբաղւում է Թեմական Խորհրդի (որն իր հերթին նշանակւում է ՊԺ- կողմից) միջոցով կեանքի կոչւող Կրթական Խորհուրդը: Հետևաբար այս համակարգում ցանկալի բարեփոխումն իրականացնելու համար պէտք է ունենալ համապատասխան մասնագիտութեամբ, ժամանակակից, նոր գաղափարներով և կառավարման գիտելիքներով ու հմտութիւններով օժտւած անհատներից կազմւած Կրթական Խորհուրդ: Այդպիսի Կրթական խորհուրդն է կարող ելքեր գտնել մեր դպրոցների ու այնտեղ աճող-զարգացող մատաղ սերնդի նորօրեայ խնդիրների համար:
Դպրոցները, ուսուցիչներն ու դասագրքերը մեր նոր սերնդի կրթադաստիարակչութեան իրագործման ու գիտելիքներով հարստացման գործի էական տարրերն են:
Այդ ուղղութեամբ անհրաժեշտ է՝
Ա. Լրջօրէն զբաղւել հայոց դպրոցների որակի բարձրացման գործով և դասաւանդման բովանդակութեան յագեցումով: Այդ առումով՝ որդեգրել դպրոցի նկատմամբ նիւթական և բարոյական ուշադրութեան մեծացման քաղաքականութիւն, որի արդիւնքում կը կանխւի հայ աշակերտների՝ վերջին տարիների տարերային արտահոսքը դէպի ոչ հայկական դպրոցներ:
Բ. Դասագրքերի արդիականացումը համարել ամենալուրջ և անհետաձգելի պարտականութիւն:
Գ. Մշտապէս հոգ տանել ուսուցիչների, յատկապէս հայ ուսուցիչների վերապատրաստման համար, այդ առումով օգտագործել Մայր Հայաստանի ընձեռած հնարաւորութիւնները:
Դ. Թւով խիստ փոքրացած համայնքի համար աւելորդ համարւող ու փակւող դպրոցների շէնքերի հասոյթի օգտագործման գործում առաջնութիւնը պէտք է տալ հէնց կրթական համակարգին՝ դպրոցների արդիականացմանը, ուսուցիչների վերապատրաստմանը և վարձերի բարձրացմանը, ուսանողներին կամ ընդունակ աշակերտներին նիւթական աջակցութիւն ցուցաբերմանը և այլն: Խիստ անհրաժեշտութեան դէպքում կարելի է նաև շահագործել համայնքային այլ պահանջներին բաւարարութիւն տալու սահմաններում. դա՝ համայնքային գոյքի ճիշտ տնօրինման ծրագրի հիմնական բաժիններից մէկն է:
- Մարզամշակութային միութիւններ
Հայկական մարզամշակութային միութիւնները տասնամեակներ շարունակ դպրոցներին կից, մեծ դեր են ունեցել մեր համայնքի անդամների կրթման, հոգևոր ու ֆիզիկական զարգացման և յատկապէս հայեցի դաստիարակութեան գործում: Սակայն ներկայ պայմաններում գրեթէ անգործութեան են մատնւած և նոյնիսկ փաստացի փակւած են:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ այդ միութիւնները իրականում ազգապատկան հարստութիւն են և որևէ անձի կամ խմբի սեփականութիւնը չեն, ազգային իշխանութիւնը ներկայ առանձնայատուկ պայմաններում պարտաւոր է առանձին ուշադրութիւն դարձնել նրանց վերստին աշխուժացնելու, կամ որպէս գոյք ու հարստութիւն՝ լաւագոյնս օգտագործելու գործին: Այս խնդրի բարդութիւնը պահանջում է գործին (թէ մշակութային և թէ մարզական և թէ թաղային իրադրութեանը) քաջատեղեակ ու մանրամասն հանգամանքներին ծանօթ անհատներից կազմւած մի մարմին:
 
2.            Հասարակատնտեսական
Ընդհանուր առմամբ համայնքի անդամներին ճնշում է երկրում տիրող տնտեսական ճգնաժամային իրավիճակը: Նման պայմաններում ազգային իշխանութիւնը պարտականութիւն ունի համապատասխան քայլերով և իրեն վստահւած միջոցներով վերահասու լինել և լուծել առկայ խնդիրները:
Այս ոլորտում կարելի է առանձնացնել և առանձին ուշադրութիւն դարձնել հայ երիտասարդների հետ կապւած խնդիրներին:
-                     Երիտասարդութեան խնդիրները
Համայնքի երիտասարդութիւնը լուրջ ու պատասխանատու ամբողջութիւն է: Մեր համայնքի երիտասարդ սերնդի խնդիրների լուծման համար կենտրոնացւած ու մշակւած ծրագրերի կարիք է զգացւում: Երիտասարդների մի մեծ խումբ աւարտելով իր դպրոցական և յատկապէս համալսարանական ուսումը, երկրում տիրող տնտեսական բարդ պայմանների պատճառով, մնում է անել վիճակում՝ աշխատազուրկ, առանց բնակարանի և հետևաբար ապագայի յոյսի, որով և հեշտութեամբ տրւում արտագաղթին՝ համայնքին զրկելով կենսունակութիւնից: Ուստի համայնքի ազգային իշխանութիւնը իր բոլոր մարմիններով, յանձնախմբերով ու կառոյցներով, առաւելագոյնս պէտք է լծւի երիտասարդութեանը սատար հանդիսանալու և տեղում հաստատւելու գործին:
Այդ առումով անհրաժեշտ է՝
Ա.  Մեծացնել այն նիւթական նպաստն ու բարոյական աջակցութիւնը, որը ուղղւած է համալսարանական կրթութիւն ստացող ուսանողներին:
 Բ.  Փոքր բնակարանների կառուցումով և ինքնարժէքով երիտասարդ ընտանիքներին տրամադրելով՝ կայունացնել նրանց, և համայնքի ապագան երաշխաւորել:
Գ. Երիտասարդներին և երիտասարդ ընտանիքներին տրամադրել խորհրդատւական ծառայութիւններից օգտւելու հնարաւորութիւն: Դա կարող է իրականացւել համայնքի ներսում և համայնքից դուրս, երկրում եղած խորհրդատուների ուժերով:
Դ.  Գործարար և մասնագէտ տարրերի օգնութեամբ, երիտասարդին տալ իր մասնագիտութեանը մօտ գտնւող ժամանակաւոր աշխատանք, ինչը կարող է երիտասարդին հաղորդել մասնագիտական կամ աշխատանքային ինքնավստահութիւն:
Ե.  Համայնք - Հայաստան կապերի հզօրացմամբ երիտասարդներին ուղորդել դէպի հայրենի երկրի կենտրոնները՝ աշխատանք և ուսում ստանալու կամ հմտանալու համար:
Զ. Ազգային կառոյցում ստեղծել «Մարզական մարմին», որը համայնքի մասշտաբով, միութիւնների և պետական կառոյցների համատեղ ջանքերով կարող է զարկ տալ մարզանքին: Մարզանքն առնել Ազգային կառոյցի ամենօրեայ ուշադրութեան և հոգածութեան ներքոյ:
- Ընտանիքների և տարեցների խնդիրները
Հասարակատնտեսական պայմաններից ելած ու վերջին տասնամեակում գագաթնակէտին հասած բարդ իրավիճաից տուժում են համայնքի աւելի հասուն խաւն ու տարեցները: Նրանց նոյնպէս պէտք է առանձին ուշադրութեան արժանացնել և օգնութեան ձեռք մեկնել:
Այդ առումով անհրաժեշտ է՝
Ա. Բնակարանաշինութեան ծրագիր իրականացնել այն ընտանիքներին օգնելու համար, որոնք դրա կարիքն ունեն: Տրամադրել ինքնարժէքով և առանց հողի յատկացման:
Բ. Ապահովագրութեան (بیمه) և համալրող ապահովագրութիւն ստանալու (بیمه تکمیلی) աջակցութիւն ցուցաբերել այն անձանց և ընտանիքներին, որոնք դրա կարիքն են զգում:
Գ. Յայտնաբերել և պետական մարմինների խնամքին ներկայացնել այն ընտանիքներին ու անձանց, ովքեր համապատասխան պայմաններ կունենան:
Դ. Հայկական դպրոցների շէնքի հաշւին իրականացնել նոր ծերանոցի ստեղծման հարցը:
Ե. Թաղերում իրականացնել տարեց հայրենակիցների հաւաքագրման ու արդիւնաւէտ ժամանցի հարցը:
 
3.            Ազգային գոյք և տնտեսութիւն
Համայնքի ունեցած նիւթական և գոյքային պաշարների հաշւին ստեղծել կայուն տնտեսական հիմքեր, որպէսզի ղեկավար մարմինները պարտաւոր չլինեն գոյքի վաճառքի հաշւին ապահովել ծախսերը: Այդ առումով՝
Ա. Գիտական հիմքերով ստեղծել աշխատանքային ծրագիր, որոշել դրանց իրականացման բիւջէն.
Բ. Ինքնածախսածածկման հիմունքներով կազմակերպել ծրագրերի իրականացումը.
Գ. Ստեղծել թեմի գոյքի և կալւածների համապարփակ ծրագիր և դրանք դարձնել շահութաբեր.
Դ. Համայնքի գործարար տարրերին ընդգրկել ամբողջական յարաբերութիւնների համակարգում, օգտագործել նրանց հնարաւորութիւնները համայնքի առաւել կազմակերպման գործում:
4.            Եկեղեցական և հոգևոր խնդիրներ
Մեր համայնքային կառոյցը, հայ եկեղեցու բարձր արժէքներից ելնելով, բարձր է գնահատում աշխարհականների մասնակցութիւնը, բայց իր էութեամբ և հիմքերով կրօնական կառոյց է: Այս համայնքում հոգևոր կազմը հզօրացնելու առումով անհրաժեշտ է բարձրացնել և՛ հովիւների և՛ հօտի հաւատի ու գիտելիքների մակարդակը:
Այդ առումով անհրաժեշտ է՝
Ա. Օգնել որպէսզի համայնքում և հոգևոր դասում բազմանան բանիմաց քահանաներն ու սարկաւագները.
Բ. Սատարել այն հոգևորականներին, որ բարձրագոյն, համալսաարանական կրթութեան են ձգտում, օգնել նրանց և՛ բարոյապէս և՛ նիւթական առումով սովորել իրենց նախասիրած ճիւղերում.
Գ. Ստեղծել հոգևոր դասի վերահաստատման դասընթացներ Իրանում կամ Լիբանանում.
Դ. Հոգ տանել եկեղեցական շէնքերի և կառոյցների վերանորոգման ու պահպանման համար:
Ե. Զօրացնել կիրակնօրեայ և այլ կարգի կրօնական դասընթացները.
5.            Իրաւական և իրաւաբանական հարցեր
Ստեղծել մշտական աշխատող իրաւական յանձնախումբ հետևեալ պարտականութիւններով՝
Ա. Ընդհաուր Թեմի. ընտրական և այլ կարգի կանոնագրութիւնների ստեղծում, կամ համալրում ու բարելաւում:
Բ. Խորհրդատւական ծառայութիւն, նաև օգտագործելով երկրում առկայ մասնագէտների գոյութիւնը:
 
6.            Երկրի իշխող համակարգի հետ յարաբերութիւնների կարգաւորում
Իրանահայ համայնքի ազգային իշխանութիւնը գործում է ընդհանուր երկրում տիրող համակարգի շրջանակներում՝ ենթարկւելով գործող իշխանութեանը և օրէնսդրութեանը: Ուստի համայնքի տնօրինման գործում պիտի մասնակցեն յատկապէս այդ ոլորտներին ու շրջանակներին գիտակ մարդիկ, ովքեր այդ տեսանկիւնից կը վերահսկեն և համապատասխան օգնութիւնը կը ցուցաբերեն տւեալ մարմնին: Անհրաժեշտութեան դէպքում, ցանկալի արդիւնքին հասնելու համար կարելի է դիմել ոչ հայ մասնագէտի օգնութեանը:
7.            Համայնք-հայրենիք կապի կարգաւորում-ամրապնդում
Իրանահայ համայնքը սփյուռքեան ամենամօտ համայնքն է Հայաստանի Հանրապետութեանը, որից ելնելով ենթադրւում է ամուր ու յարատև երկուստեք կապ և համագործակցութիւն, և դրանից բխող Իրան-Հայաստան յարաբերութիւնների ակտիւացում:
Համայնքի ազգային իշխանութիւնը, հեռու մնալով կուսակցական-խմբակցային շահերից և անկախ՝ Հայաստանում կամ Իրանում տիրող քաղաքական հոսանքից, պարտաւոր է հաւատարիմ մնալ վերոյիշեալ սկզբունքին և համայնքը չներքաշել անհարկի քաղաքական քաշքշուկի մէջ՝ խարխլելով ներքին համախմբւածութիւնը, և կարևորը՝ Համայնք-Հայրենիք, Իրան-Հայաստան կապերը:
Այս առումով անհրաժեշտ է՝
Ա. Ընդլայնել հայագիտական հետազոտական-քարոզչական աշխատանքները: Ստեղծել համապատասխան կենտրոններ, և նրանց աշխատանքների սլաքը ուղղել դէպի հայ և յատկապէս ոչ-հայ հասարակութեանը և երկրի ազգաբնակչութեանը:
Բ. Համայնքում դաստիարակել այդ ոլորտին տիրապետող մասնագէտներ:
Գ. Վերացնել այդ ուղղութեամբ մենաշնորհեալ արատաւոր և անվերահսկելի և անպատասխանատու քաղաքական կողմնորոշւած գործելակերպը և տալ համազգային շահերը հետապնդող ամբողջական ծրագիր:
Դ. Հայաստանի Հանրապետութեան գիտական և հետազօտական, և այլ հայագիտական ու պատմագիտական հաստատութիւնների հետ մշտական համագործակցութիւն ապահովել:
Ե. Կազմակերպել մշտական և համատեղ սեմինար-համագումարներ համայնքի, երկրի պարսիկ և ՀՀ պարասխանատու մասնագէտների մնասնակցութեամբ:
Զ. Ունենալ երկլեզու հրատարակչութիւն՝ մամուլ և գրքեր, հրատարակել մայր լեզւով և թարգմանչական աշխատութիւններ:
Միասնութեան Դաշինք


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
սաուդյան,արաբիան,սպառնում,կրճատել,նավթի,մատակարարումը,քանի,որ,իրանի,գործարքը,մոտենում,է , Սաուդյան Արաբիան սպառնում է կրճատել նավթի մատակարարումը, քանի որ Իրանի գործարքը մոտենում է
Սաուդյան Արաբիան սպառնում է կրճատել նավթի մատակարարումը, քանի որ Իրանի գործարքը մոտենում է
Էր Ռիադի ներկայիս դիրքորոշումը «հաստատում է, որ Սաուդյան Արաբիան համաշխարհային բեմում ավելի համահունչ է մնում Ռուսաստանին, քան Միացյալ Նահանգներին»: Հայտնում է National Interest-ը։
հռոմի,պապի,ուղերձն,այս,հրատապ,խնդրի,վերաբերյալ,է , Հռոմի պապի ուղերձն այս հրատապ խնդրի վերաբերյալ է
Հռոմի պապի ուղերձն այս հրատապ խնդրի վերաբերյալ է
Կոնգրեսը բավականաչափ աշխատանք չի կատարել ԱՄՆ-ում արհեստական բանականության կարգավորման վրա՝ միանալու Հռոմի պապ Ֆրանցիսկոսի առաջարկին՝ տեխնոլոգիան կարգավորող համաշխարհային պայմանագրի վերաբերյալ, POLITICO-ին ասաց սենատոր Մարկ Ուորները( Mark Warner):
եմ,ավելացում,հայաստանում.,նուրբ,եւ,մշուշոտ,բաժանարար,գծեր , ԵՄ ավելացում Հայաստանում. նուրբ եւ մշուշոտ բաժանարար գծեր
ԵՄ ավելացում Հայաստանում. նուրբ եւ մշուշոտ բաժանարար գծեր
ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հանձնակատար Բորելը հայտարարել է, որ Եվրամիության խորհուրդը կայացրել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ընդլայնելու որոշում: Այդպիսով, ներկայիս 138 դիտորդների թիվը կհասնի 209-ի:
հայաստանը,«գազային,գերտերությունների»,համագործակցության,կենտրոնում.,թակարդ,ադրբեջանի,համար , Հայաստանը «գազային գերտերությունների» համագործակցության կենտրոնում. թակարդ Ադրբեջանի համար
Հայաստանը «գազային գերտերությունների» համագործակցության կենտրոնում. թակարդ Ադրբեջանի համար
2017 թվականի աշխատանքային առաջին օրը՝ հունվարի 9-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Իրանի և Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպաններ Սեյեդ Քազեմ Սաջադիին ու Մուհամմետնիյազ Բադիի Մաշալովին:
խաղաղության,խաչմերուկ,կյանքի,կոչելու,գործում,հհ-ն,ակնկալում,իրանի,ներգրավվածությունը.,վահան,կոստանյանի,հոդվածը,irna-ում,հայաստան-իրան , «Ի՞նչ է առաջարկում պաշտոնական Երևանը՝ «Խաղաղության խաչմերուկը» կյանքի կոչելու համար. Վահան Կոստանյանի հոդվածը IRNA-ում
«Ի՞նչ է առաջարկում պաշտոնական Երևանը՝ «Խաղաղության խաչմերուկը» կյանքի կոչելու համար. Վահան Կոստանյանի հոդվածը IRNA-ում
Հայաստանն ակնակալում է Իրանի անմիջական շահագրգռվածությունն ու ներգրավվածությունը «Խաղաղության խաչմերուկ» կոչվող հավակնոտ գաղափարը կյանքի կոչելու գործում:
հասարակությունը,զարմանալիորեն,համբերատար,ներում,է,ամեն,ինչ,բացի,հանճարեղությունից:,օսկար,ուայլդ , Հասարակությունը զարմանալիորեն համբերատար է, ներում է  ամեն ինչ, բացի հանճարեղությունից: Օսկար Ուայլդ
Հասարակությունը զարմանալիորեն համբերատար է, ներում է ամեն ինչ, բացի հանճարեղությունից: Օսկար Ուայլդ
Ոչ ոք չգիտի, թե ինչ կանի ամբոխը, առավել ևս նա ինքը. Աֆորիզմներ քաղաքականության մասին:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: