ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հունիսի 6-ին մեծն կոմպոզիտորի ծննդյան 120-ամյակն է

Խաչատրյանի անմահ ստեղծագործությունները անմար կանթեղ դարձան ոչ միայն հայրենական, այլև համաշխարհային երաժշտարվեստի համար: Նրա արվեստի անգնահատելի արժեքը ժողովրդի կերպարի հավաքական կերտումն էր, հայրենի բնաշխարհի ներդաշնակումը: Հենց միայն նրա «Սպարտակ» բալետը բավական էր նրան անմահների շարքին դասել:

-Կարևոր չէ, թե ինչպես կտատանվեմ երաժշտական տարբեր լեզուների միջև... Հայ կոմպոզիտորիների հետ միասին մենք կստիպենք Եվրոպային և աշխարհին լսել մեր երաժշտությունը։ Իսկ երբ լսեն, կասեն. «Պատմե՛ք մեզ այս ժողովրդի մասին, ցույց տվեք այն երկիրը, որն այսպիսի արվեստ է ստեղծում»։
 
Արամ Խաչատրյան
 
 
Այսօր՝ հունիսի 6-ին, լրանում է Աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր, դիրիժոր և մանկավարժ Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը։
 
Խաչատրյանը ծնվել է 1903թ. Թիֆլիսում (այժմ՝ Թբիլիսի, Վրաստանի մայրաքաղաքը), հայկական ընտանիքում։ Խորհրդային Միության կազմավորումից հետո տեղափոխվել է Մոսկվա և սովորել Գնեսինների պետական երաժշտական քոլեջում։ Լինելով սոցիալիզմի եռանդուն ջատագով՝ միևնույն է, կոմկուսի կողմից 1948թ. սուր քննադատության է ենթարկվում հասարակ ժողովրդին իբր անհասանելի ու անհասկանալի երաժշտություն մատուցելու համար։
 
Խաչատրյանն ազգային առաջին բալետի՝ «Երջանկության» (1939թ.), ՀԽՍՀ օրհներգի հեղինակն է, հայկական կինոերաժշտության հիմնադիրը: Նրան մեծ ճանաչում բերած առաջին գործը «Դաշնամուրի կոնցերտն» է (1936թ.):  Հռչակավոր գործերից են «Սպարտակ» և «Գայանե» բալետները։ «Գայանե» բալետի մի շարք հատվածներ օգտագործվել են Ստենլի Կուբրիկի «2001. տիեզերական ոդիսական» ֆիլմում, հատկապես հայտնի է բալետի «Սուսերով պարը»։
 
 
Խաչատրյանը ամերիկացի գրող Էռնեստ Հեմինգուեյի հետ
 
 
Նա ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի (ԳԱ) անդամ էր, Իտալիայի «Սանտա Չեչիլիա» երաժշտական ակադեմիայի պատվավոր անդամ, Մեքսիկայի կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսոր, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության ԳԱ թղթակից անդամ:
 
Նրա անմահ ստեղծագործությունները անմար կանթեղ դարձան ոչ միայն հայրենական, այլև համաշխարհային երաժշտարվեստի համար: Նրա արվեստի անգնահատելի արժեքը ժողովրդի կերպարի հավաքական կերտումն էր, հայրենի բնաշխարհի ներդաշնակումը: Հենց միայն նրա «Սպարտակ» բալետը բավական էր նրան անմահների շարքին դասել:
 
 
Արամ Խաչատրյանը և Էռնեստո Չե Գևարան
 
 
«Փոքրիկ հրաշքի է նման այն, որ բացառիկ տաղանդավոր մի հայ, ունենալով իր երկրի ժողովրդական ավանդույթներից եկող և շրջապատից տարբերվող երաժշտական ինքնություն և ցանկանալով մուտք գործել պրոֆեսիոնալ երաժշտության ոլորտ, պատրաստակամորեն ընդունվում է Մոսկվայի կոնսերվատորիա և շուտով դառնում տեղի աստղը», – գրել է New York Times-ը:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: