ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (3)

Հայերն Իրանում բնակվելու հազարամյակների պատմություն ունեն։ Այդ երկու հնդեվրոպական ժողովուրդներին՝ հայերին և իրանցիներին շատ ընդհանուր բան է միավորում։ Իրանում հայերին հատկացվել է իրավունքներ ու արտոնություններ կազմակերպելու իրենց ազգային կյանքը, ազատորեն դավանելու սեփական կրոնը, կառուցելու եկեղեցիներ ու աղոթատեղիներ, սովորելու մայրենի լեզուն, զարգացնելու ազգային մշակույթը։


Արդեն XVIII դ. վերջին և XIX դ. առաջին քառորդին իրանահայ գաղթօջախներից շատերին մենք գտնում ենք խամրած վիճակում։ Իրանահայությունը օրորվում էր քաղաքական վայրիվերումների հորձանուտում։ Հայ եկեղեցին, Էջմիածնի կաթողիկոսի գլխավորությամբ, իրավասու չէր միջամտելու իրանահայ թեմի ու նրա հոտի աշխարհիկ-քաղաքական գործերին։ Ուստի աշխատում էր գեթ ուժի մեջ թողնել նախկին ժամանակներում իրանական շահերից ստացած հայերի վերաբերյալ իրավունքներն ու արտոնությունները։



1796 թ. իրանական գահի վրա հաստատվեց Աղա Մոհամմադ շահը, հիմք դնելով Ղաջարների թյուրքալեզու արքայատոհմին։ Նրա օրոք երկրում հաստատվել էր արյունոտ բռնատիրության վարչակարգ։ Դեպի Անդրկովկաս կազմակերպած իր արշավանքի ժամանակ, միայն Թիֆլիս քաղաքից, որտեղ հայերը կազմում էին մեծ զանգված, շահը գերեվարեց և Իրանի խորքերը քշեց 15 հազար մարդ։ Մարդորսությունը, գերիներ ձեռք բերելու և ստրկավաճառանոցներում նրանց վաճառքի միջոցով եկամուտ ստանալու «արհեստը» այդ մութ և անապահով ժամանակներում դարձել էր բռնակալների ամենօրյա զբաղմունք։ Աղա Մոհամմադ շահի անագորույն վարչակարգն ավարտվեց նրա սպանությամբ (1797 թ.)։ 1804-1813 և 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմների ժամանակ նույնպես, ինչպես նախկին ժամանակներում, Արևելյան Հայաստանից մեծ թվով հայեր տարագրվեցին բուն Իրանի տարածքը, որոնց մեծ մասին պարտադրվեց իսլամը։ Այդ ժամանակներում Իրանի ոչ մահմեդական բնակչությունը՝ քրիստոնյաները (հայերն ու ասորիները), փարսերը (գյաբրերը կամ զրադաշտականները) և հուդայականները գտնվում էին նվաստացուցիչ վիճակում։ Նրանց համար կային շարիաթական օրենսդրությունից բխող բազմաթիվ սահմանափակումներ։ Որպեսզի մահմեդական միջավայրում կարողանան պահպանել իրենց կյանքն ու գույքը, այլադավանները ստիպված էին վերին աստիճանի ճկունորեն վերաբերվել դավանական խնդիրների նկատմամբ։ Նրանք ապրում էին փակ, մեկուսացված կյանքով։ Նրանց շփումները մահմեդականների հետ սահմանափակ էր՝ միայն աշխատանքի բերումով։ Այլադավանները բանակում ծառայելու և զենք կրելու իրավունք չունեին, չէին կարող զբաղեցնել զինվորական ու վարչական պաշտոններ, քանի որ օրենքը արգելում էր այլադավանին իշխել մահմեդականի նկատմամբ։

Տարբեր վայրերում պարբերաբար բռնկում էին քրիստոնյա, այդ թվում նաև հայ բնակչության ջարդեր, հալածանքներ և այլն։ Դրանց պատճառը կարող էր լինել նախանձը հայ հաջողակ վաճառականների նկատմամբ, նրանց ունեցվածքին տիրանալու ձգտումը, կամ պարզապես մահմեդականի և քրիստոնյայի միջև դատարկ վեճը, որը ճարպկորեն ուռճացվում ու օգտագործվում էր տեղական իշխանությունների և մոլեռանդ հոգևորականության կողմից։ 1807 թ., օրինակ, Թավրիզում մոլեռանդ ամբոխը հարձակում գործեց հայկական եկեղեցիների և հայերին պատկանող վաճառատների վրա։ Հաճախ հայերին և մյուս ոչ մահմեդական էթնիկ խմբերին հալածանքների ենթարկելու համար շահագրգիռ կողմերն օգտագործում էին նաև քաղաքների ապադասակարգայնացված տարրերին՝ «լոթիներին» (պարսկերեն «լութի») այս կամ անձին ունեզրկելու համար։ 1848 և 1850 թթ. դարձյալ Թավրիզում, որն այդ ժամանակներում Իրանի ամենահայաշատ քաղաքն էր, տեղի ունեցան հակահայկական երկու խոշոր ելույթներ։ Այդ նույնը կրկնվեց նաև Սպահանում (1848-1849 թթ.), իսկ 1851 թ. Թեհրանում մոլեռանդ ամբոխը տակն ու վրա արեց հայկական թաղամասը, որն ուղեկցվեց հայ բնակչության ջարդով։


1890 թ. Շիրազում տեղի ունեցած իսլամական մոլեռանդության հերթական պոռթկումներից մեկի ժամանակ կոչ էր արվում քրիստոնյաներին վռնդել երկրից։ Պարսից շահերը աշխատում էին զսպել անսանձ տարրերին և պաշտպանել իրենց այլադավան հպատակներին։ Այսպես, Ֆաթհ Ալի շահը 1842 թ. անձամբ բանակի գլուխ անցած մի ամբողջ ռազմական արշավանք կազմակերպեց դեպի Սպահան՝ հայ բնակչությանը հարստահարող ու նեղող տարրերին պատժելու համար։ XIX դ. երկրորդ կեսին, Նասր-էդ-Դին (1848-1896) և Մոզաֆար-էդԴին (1896-1906) շահերի կառավարման շրջանում իրանահայության վիճակում տեղի ունեցան դրական առումով կարևոր փոփոխություններ։ Դրա պատճառներից մեկը երկրում օտարերկրյա տերությունների ազդեցության մեծացումն էր, ինչպես նաև այն, որ շահական կառավարությունը զգում էր արհեստավորների, առևտրականների մեծ կարիք։ Իրանի այդ երկու տիրակալներն աշխատում էին մղում տալ հայության գործարար և հոգևոր եռանդին ու ակտիվությանը։ Երկիրը տնտեսական լճացման վիճակից դուրս բերելու, արհեստներն ու առևտուրը խթանելու նպատակով նրանք հրապարակեցին մի շարք ֆիրմաններ (հրամանագրեր), որոնցով վերջ էր տրվում հայերի նկատմամբ եղած սահմանափակումներին, արգելվում էր նրանց բռնի հավատափոխությունը, կանոնավորվում էր հայ քաղաքային և գյուղական բնակչությունից գանձվող հարկահավաքման գործը, օրինականացվում էին հայ եկեղեցիների կալվածքները և այլն։

 Հայերին վստահվեցին արքունի և պետական բարձր պաշտոններ։ Հայերից ոմանք այդպիսի պաշտոններ էին գրավում ընդհուպ մինչև XX դարի 30-ական թվականները։ Մի խոսքով օրենսդրական կարգով հայերը վերցվեցին պետության հովանավորության տակ։
XIX դ. 90-ական թթ. Արևմտյան Հայաստանում սուլթան Աբդուլ Համիդ Բ-ի կողմից կազմակերպված հայերի զանգվածային ջարդերի ժամանակ, իրանական կառավարությունը անարգել թույլատրում էր հայ փախստականներին անցնելու իրանական սահմանը և ապաստան գտնելու Իրանի հյուրընկալ հողում։ Պարսիկ պատմաբան Խոսրով Չաքերին իրավացիորեն նշում է, որ Իրանում այդ ժամանակ պետությունը հովանավորում ու պաշտպանում էր հայերին նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք Իրանի տարածքն օգտագործելով «հայդուկային պատերազմ էին մղում թուրքերի դեմ»։


XIX դ. երկրորդ կեսին իրանական կառավարության հայանպաստ քաղաքականության խոսուն վկայությունը կարող է հանդիսանալ նաև Իրանի հայ բնակչության արագ աճը։ Եթե XIX դ. 50-60-ական թթ. Իրանում կար շուրջ 20 հազար հայ բնակիչ, ապա 1890 թ. այն արդեն կազմում էր 80 հազար22։ XIX դարում հայերը սփռված էին ողջ Իրանի տարածքով մեկ։ Երկրի մայրաքաղաքը՝ Թեհրանը, աստիճանաբար դառնում էր հայության կենտրոնացման վայր, որտեղ ստեղծվեց կազմակերպված հայ համայնք։ Իրանահայությունը իր մասնակցությունն է բերել Իրանի 1905- 1911 թթ. սահմանադրական հեղափոխությանը։ Հատկապես աչքի են ընկել Եփրեմ խան Դավթյանը, Արշակ Գաֆավյանը (Քեռի), Նիկոլ Դումանը և ուրիշներ23։ Այդ հեղափոխությանը իրենց ակտիվ մասնակցությունն են բերել նաև սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության և հայ քաղաքական այլ կուսակցությունների ու հոսանքների ներկայացուցիչները։

Իրանի հայ համայնքը. արդի հիմնախնդիրներ։Վահան Բայբուրդյան (պ. գ. դ., պրոֆեսոր) – Եր., Լուսակն, 2013 թ
 
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
թեհրան,իրանահայ-համայնք,ս․-մարիամ-աստվածածին-բարեգործական-կենտրոն,սմաբկ,հմհֆ,հայ-մշակութային-հասարակական-ֆորում,հայազդ-լրատվական-կայք,աշխարհատեսների-հայկական-կենտրոն,մարո-այվազյան,կարինե-ղուկասյան,սահակ-շահմուրադյան , ՀՄՀՖ-ի, Ս․ ՄԱԲԿ-ի և Թեհրանի Աշխարհատեսների Հայկական կենտրոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցությունների զարգացման հեռանկարները
ՀՄՀՖ-ի, Ս․ ՄԱԲԿ-ի և Թեհրանի Աշխարհատեսների Հայկական կենտրոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցությունների զարգացման հեռանկարները
Թվականիս դեկտեմբերի 16-ին Սրբ․ Մարիամ Աստվածածին Բարեգործական կենտրոնի և Հայ Մշակութային Հասարակական Ֆորումի հյուրն էր Թեհրանի Աշխարհատեսների Հայկական կենտրոնի վարչության ատենապետ՝ Տկն․ Մարո Այվազյանը։
հայ-մշակութային-և-հասարակական-ֆորում,ս․-մարիամ-աստվածածին-բարեգործական-կենտրոն,հմհֆ-ի-ներկայացուցիչներ,հմհֆ-ի-տնօրեն,կարինե-ղուկասյան,հայազդ-կայքի-խմբագիր,հայազդ,սահակ-շահմուրադյան,իրանահայ-թարգմանիչ,մշակութային-և-կրթական-գործիչ,հասարակական-գործիչ,նորայր-մեհրաբյան,հայ-գողգոթան,շուշի,գոմեշ , ՀՄՀՖ-ի ներկայացուցիչները և իրանահայ թարգմանիչ և հասարակական գործիչ Նորայր Մեհրաբյանը քննարկել են համագործակցության խթանման ուղղություններն ու հնարավորությունները
ՀՄՀՖ-ի ներկայացուցիչները և իրանահայ թարգմանիչ և հասարակական գործիչ Նորայր Մեհրաբյանը քննարկել են համագործակցության խթանման ուղղություններն ու հնարավորությունները
Հայ Մշակութային և Հասարակական Ֆորումի վարիչ տնօրենի և «Հայազդ» կայքի խմբագրության հրավերով թվականիս դեկտեմբերի 2-ին, Թեհրանի Ս․ Մարիամ Աստվածածին Բարեգործական կենտրոնում կայացավ իրանահայ վաստակավոր թարգմանիչ, հասարակական, մշակութային և կրթական գործիչ Նորայր Մեհրաբյանի հետ հանդիպումը։
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(14) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (14)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (14)
ՀԱՄԱՅՆՔԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ և ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԱՄՈՒԼԸ ԵՎ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
հայ-մարզամշակութային-րաֆֆի-համալիր,հմմ-րաֆֆի-համալիրի-մշակութային-բաժանմունք,գրքերի-պարսկերեն-թարգմանության-շնորհանդես,պարսկերեն-թարգմանության-հեղինակ,նորայր-մեհրաբյան,հայ-գողգոթան,շուշի,գոմեշ,գրիգորիս-պալաքյան,սերո-խանզադյան,հրանտ-մաթևոսյան,իիհ-ում-հհ-դեսպանության-խորհրդական,սերգեյ-գրգիգորյան,հյուպատոս-արթուր-սարգսյան,անդրանիկ-սիմոնյան,թեհրանի-հայոց-թեմի-թեմական-խորհրդի-ներկայացուցիչնե,մաշղ-հրատարակչության-ներկայացուցիչներ,իրանահայ-մարզամշակութային-միությունների-ներկայացու , ՀՄՄ Րաֆֆի համալիրում կայացել է «Հայ Գողգոթան», «Շուշի» և «Գոմեշ» գրքերի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը
ՀՄՄ Րաֆֆի համալիրում կայացել է «Հայ Գողգոթան», «Շուշի» և «Գոմեշ» գրքերի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը
Թվականիս նոյեմբերի 16-ին, Հայ մարզամշակութային Րաֆֆի համալիրի Մշակութային բաժանմունքի նախաձեռնությամբ տեղի ունեցավ երեք արժեքավոր գրքերի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը։
կլարա,աբքարի,պատմությունը.,իրանահայ,առաջին,մանրանկարչուհի , Կլարա Աբքարի պատմությունը. Իրանահայ առաջին մանրանկարչուհի
Կլարա Աբքարի պատմությունը. Իրանահայ առաջին մանրանկարչուհի
Կլարա Աբքարը 73 տարեկան էր, երբ իր տունը վերածեց արվեստանոցի՝ նկարչություն սովորեցնելու համար։ Երկու տարի անց Թեհրանի նախկին թագավորական Սաադ Աբադ պալատում բացվեց նրա աշխատանքների թանգարանը: Նա հայտնի է որպես առաջին իրանցի կին մանրանկարչուհի, սակայն կենդանության օրոք երբեք վաճառքի չի հանել իր ստեղծագործություններից ոչ մեկը:
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(13) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (13)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (13)
Ըստ երկրի սահմանադրության, խորհրդարանի հայ պատգամավորները հանդիսանում են համայնքի լիիրավ ներկայացուցիչները։ Բայց նրանք նաև օրենսդիր մարմինների ներկայացուցիչ են և ոչ թե գործադիր մարմնի , իսկ երկրորդ՝ «ազգային» կանոնադրության մեջ նրանց մասին չկա ոչ մի հոդված։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: