ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ադրբեջանական զինված ուժերը տեղակայվել են բնակիչներին պատկանող խոտհարքներում․ ՀՀ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հրապարակել է Սյունիքի մարզի Տեղ համայնքում և Գեղարքունիքի սահմանամերձ բնակավայրերում 2023 թվականի ապրիլ-մայիս ամիսներին փաստահավաք աշխատանքների վերաբերյալ արտահերթ զեկույց:

«Արտահերթ զեկույցում ներկայացվում են Պաշտպանի գլխավորած աշխատանքային փաստահավաք խմբերի արձանագրած մարդու իրավունքների խախտումները Սյունիքի մարզի Տեղ համայնքում, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի Վերին և Ներքին Շորժա, Կութ, Նորաբակ, Սոթք և Կուտական բնակավայրերում։
Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային բնակավայրերի անմիջական հարևանությամբ տեղակայված ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար իրականացնում են ագրեսիվ գործողություններ. հաճախակի կրակոցներ են արձակում, լարվածություն առաջացնում բնակչության շրջանում, խաթարում մարդկանց խաղաղ կյանքը, իրականացնում քաղաքացիական բնակչության կյանքը դժվարացնող գործողություններ։
2023 թվականի մարտ-ապրիլ ամիսներին ադրբեջանական զինված ուժերը տեղակայվել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի անմիջական հարևանությամբ, բնակիչների տներից մի քանի հարյուր մետր հեռավորությամբ: Ավելին, ապրիլի 11-ին բնակավայրի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերը դրսևորել են ագրեսիվ վարքագիծ. կրակոցներ են արձակել մոտակա հայկական դիրքերի ուղղությամբ, բնակավայրի հարևանությամբ կիրառել են խոշոր տրամաչափի զենքեր՝ իրական վտանգ ստեղծելով մարդկանց կյանքի ու առողջության համար:
Այդ կրակոցների պատճառով զոհվել են քաղաքացիական բնակչությանը պաշտպանող 4 հայ զինծառայողներ, 6-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Փաստահավաք աշխատանքներով արձանագրվել է, որ ադրբեջանական զինված ուժերը Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային բնակավայրերի ուղղությամբ գործում են նույն նպատակով և նույն ձեռագրով։ Մասնավորապես, զենքի ցուցադրմամբ ահաբեկում են մարդկանց, կրակում են համայնքների հարևանությամբ, գիշերային ժամերին լուսարձակներով թիրախավորում են բնակիչների տների պատուհանները, անօդաչու թռչող սարքեր են կիրառում համայնքների օդային տարածքներում և այլն։
Ադրբեջանական զինված ուժերը խրամատներ են փորել ու տեղակայվել բնակիչներին պատկանող խոտհարքներում, արոտավայրերում, հողատարածքներում՝ թույլ չտալով, որ մարդիկ անխոչընդոտ իրացնեն իրենց սեփականության իրավունքը և դրանով վաստակեն իրենց ապրուստի միջոցը։ Ավելին, ադրբեջանական զինծառայողները գյուղացիների ցանքատարածություններում խրամատներ են փորել, վնասել են ցորենի, գարու արտերը, թույլ չեն տալիս մարդկանց մոտենալ իրենց հողատարածքներին, կրակոցներով ու զենքի ցուցադրմամբ ահաբեկում են բնակիչներին։
Մարդու իրավունքների պաշտպանն արտահերթ զեկույցն ուղարկելու է ՀՀ պետական մարմիններին և ՀԿ-ներին, ինչպես նաև միջազգային կառույցներին»,- ասված է հաղորդագրության մեջ:
armradio.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: