ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ընտրական իրավունք

Ընտրությունների դերակատարումը հատկապես կարևորվում է հասարակական բարեփոխումների ճանապարհին գտնվող ժողովուրդների համար: Ընտրությունները այսօր հանդիսանում են միակ կարևոր մեխանիզմը, որը լեգիտիմացնում է իշխանությունը տվյալ երկրում կամ համայնքում:

Ընտրությունների միջոցով հնարավորություն է ստեղծվում առաջ քաշել նոր  լիդերների, հասարակությունում շրջանառության մեջ դնել նոր ծրագրեր և գաղափարներ: Ընտրական իրավունքը մարդու կարևոր քաղաքացիական իրավունքներից մեկն է: Տարբերակվում են ընտրական իրավունքի 2 ձևեր՝
  • ակտիվ ընտրական իրավունք,
  • պասիվ ընտրական իրավունք:
Ակտիվ ընտրական իրավունքը քաղաքացիների ընտրելու իրավունքն է: Ժամանակի ընթացքում գոյություն են ունեցել ակտիվ իրավունքի տարբեր սահմանափակումներ: Օրինակ՝ գոյություն են ունեցել գույքային, տարիքային, սեռային և կրոնական սահմանափակումներ: Մինչև 19-րդ դարի կեսերը ընտրություններին հիմնականում մասնակցում էին որոշակի սոցիալական դիրք, ստատուս ունեցող մարդիկ, որոնք ունեին նաև որոշակի գույք: Հիմնավորումը կայանում էր նրանում, որ այդպիսի մարդիկ ավելի շահագրգռված են քաղաքականության մեջ մասնակցություն ունենալ: Սեռային սահմանափակումը վերացել է 20-րդ դարի 20-ական թվականներից: Շվեյցարիայում այն պահպանվում էր մինչև 1983թ. և միայն դրանից հետո այնտեղ թույլատրվեց կանանց մասնակցությունը ընտրական գործընթացներում: Շատ երկրներում գործում է նաև բարոյականության ցենզը. որոշ երկրներում թմրամոլները, մայրությունից զրկված կանայք կամ դատարանի կողմից ազատազրկման դատապարտված մարդիկ իրավունք չունեին մասնակցել ընտրական գործընթացներին: Ներկա պայմաններում ակտիվ ընտրական իրավունքի հիմնական սահմանափակումը տարիքային ցենզն է: Ակտիվ ընտրական իրավունքով մարդիկ օժտվում են 18 տարին լրանալուց հետո: Պասիվ ընտրական իրավունքը քաղաքացիների ընտրվելու իրավունքն է: Սրա համար նույնպես գործում են որոշակի սահմանափակումներ:
 
Ընտրական իրավունքի սկզբունքներ
 
Ընտրական իրավունքի տեսակներից բացի գործում են նաև ընտրական իրավունքի մի շարք սկզբունքներ, մասնավորապես առանձնացվում են՝
  • համընդհանրության սկզբունքը,
  • ուղղակիության սզբունքը,
  • գաղտնիության սկզբունքը,
  • հավասարության սկզբունքը:
Համընդհանրության սկզբունքը ենթադրում է, որ ընտրական իրավունքը տարածվում է ընտրական իրավունք ունեցող ողջ քաղաքացիների վրա և ընտրությունները անցնում են համընդհանուր սկզբունքներով երկրի ողջ տարածքում: Բացի համապետական ընտրություններից առանձին դեպքերում կարող են տեղի ունենալ նաև մասնակի ընտրություններ: Այս դեպքում ընտրությունները ընդգրկում են սահմանափակ տարածք և բնակչության միայն մի մասն է մասնակցում ընտրություններին: Ուղղակիության սկզբունքը ենթադրում է, որ քաղաքացիները իրենց քաղաքական կամքը արտահայտում են ուղղակի կերպով՝ մասնակցելով ընտրական գործընթացին և ուղղակիորեն ընտրելով այս կամ այն թեկնածուին: Գաղտնիության սկզբունքը ենթադրում է, որ քաղաքացին ընտրություն կատարելիս չպետք է կաշկանդված լինի որևէ հանգամանքով և նրա ընտրության համար պետք է ապահովված լինեն գաղտնիության բոլոր պայմանները: Հավասարության սկզբունքը ենթադրում է, որ անկախ սոցիալական և քաղաքական կարգավիճակից՝ յուրաքանչյուր ընտրող օժտված է հավասար ընտրական ձայնի իրավունքով, որի դեպքում գործում է "1 ընտրող = 1 ձայն" բանաձևը:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
սաուդյան,արաբիան,սպառնում,կրճատել,նավթի,մատակարարումը,քանի,որ,իրանի,գործարքը,մոտենում,է , Սաուդյան Արաբիան սպառնում է կրճատել նավթի մատակարարումը, քանի որ Իրանի գործարքը մոտենում է
Սաուդյան Արաբիան սպառնում է կրճատել նավթի մատակարարումը, քանի որ Իրանի գործարքը մոտենում է
Էր Ռիադի ներկայիս դիրքորոշումը «հաստատում է, որ Սաուդյան Արաբիան համաշխարհային բեմում ավելի համահունչ է մնում Ռուսաստանին, քան Միացյալ Նահանգներին»: Հայտնում է National Interest-ը։
հռոմի,պապի,ուղերձն,այս,հրատապ,խնդրի,վերաբերյալ,է , Հռոմի պապի ուղերձն այս հրատապ խնդրի վերաբերյալ է
Հռոմի պապի ուղերձն այս հրատապ խնդրի վերաբերյալ է
Կոնգրեսը բավականաչափ աշխատանք չի կատարել ԱՄՆ-ում արհեստական բանականության կարգավորման վրա՝ միանալու Հռոմի պապ Ֆրանցիսկոսի առաջարկին՝ տեխնոլոգիան կարգավորող համաշխարհային պայմանագրի վերաբերյալ, POLITICO-ին ասաց սենատոր Մարկ Ուորները( Mark Warner):
եմ,ավելացում,հայաստանում.,նուրբ,եւ,մշուշոտ,բաժանարար,գծեր , ԵՄ ավելացում Հայաստանում. նուրբ եւ մշուշոտ բաժանարար գծեր
ԵՄ ավելացում Հայաստանում. նուրբ եւ մշուշոտ բաժանարար գծեր
ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հանձնակատար Բորելը հայտարարել է, որ Եվրամիության խորհուրդը կայացրել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ընդլայնելու որոշում: Այդպիսով, ներկայիս 138 դիտորդների թիվը կհասնի 209-ի:
հայաստանը,«գազային,գերտերությունների»,համագործակցության,կենտրոնում.,թակարդ,ադրբեջանի,համար , Հայաստանը «գազային գերտերությունների» համագործակցության կենտրոնում. թակարդ Ադրբեջանի համար
Հայաստանը «գազային գերտերությունների» համագործակցության կենտրոնում. թակարդ Ադրբեջանի համար
2017 թվականի աշխատանքային առաջին օրը՝ հունվարի 9-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Իրանի և Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպաններ Սեյեդ Քազեմ Սաջադիին ու Մուհամմետնիյազ Բադիի Մաշալովին:
խաղաղության,խաչմերուկ,կյանքի,կոչելու,գործում,հհ-ն,ակնկալում,իրանի,ներգրավվածությունը.,վահան,կոստանյանի,հոդվածը,irna-ում,հայաստան-իրան , «Ի՞նչ է առաջարկում պաշտոնական Երևանը՝ «Խաղաղության խաչմերուկը» կյանքի կոչելու համար. Վահան Կոստանյանի հոդվածը IRNA-ում
«Ի՞նչ է առաջարկում պաշտոնական Երևանը՝ «Խաղաղության խաչմերուկը» կյանքի կոչելու համար. Վահան Կոստանյանի հոդվածը IRNA-ում
Հայաստանն ակնակալում է Իրանի անմիջական շահագրգռվածությունն ու ներգրավվածությունը «Խաղաղության խաչմերուկ» կոչվող հավակնոտ գաղափարը կյանքի կոչելու գործում:
հասարակությունը,զարմանալիորեն,համբերատար,ներում,է,ամեն,ինչ,բացի,հանճարեղությունից:,օսկար,ուայլդ , Հասարակությունը զարմանալիորեն համբերատար է, ներում է  ամեն ինչ, բացի հանճարեղությունից: Օսկար Ուայլդ
Հասարակությունը զարմանալիորեն համբերատար է, ներում է ամեն ինչ, բացի հանճարեղությունից: Օսկար Ուայլդ
Ոչ ոք չգիտի, թե ինչ կանի ամբոխը, առավել ևս նա ինքը. Աֆորիզմներ քաղաքականության մասին:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: