Ընտրական իրավունք

Ընտրությունների դերակատարումը հատկապես կարևորվում է հասարակական բարեփոխումների ճանապարհին գտնվող ժողովուրդների համար: Ընտրությունները այսօր հանդիսանում են միակ կարևոր մեխանիզմը, որը լեգիտիմացնում է իշխանությունը տվյալ երկրում կամ համայնքում:
Ընտրությունների միջոցով հնարավորություն
է ստեղծվում առաջ քաշել նոր լիդերների,
հասարակությունում շրջանառության մեջ դնել նոր ծրագրեր և գաղափարներ: Ընտրական իրավունքը մարդու կարևոր քաղաքացիական իրավունքներից մեկն է: Տարբերակվում են ընտրական իրավունքի 2
ձևեր՝
- ակտիվ
ընտրական իրավունք,
- պասիվ
ընտրական իրավունք:
Ակտիվ ընտրական իրավունքը
քաղաքացիների ընտրելու իրավունքն է: Ժամանակի ընթացքում գոյություն են ունեցել
ակտիվ իրավունքի տարբեր սահմանափակումներ: Օրինակ՝ գոյություն են ունեցել
գույքային, տարիքային, սեռային և կրոնական սահմանափակումներ: Մինչև 19-րդ դարի
կեսերը ընտրություններին հիմնականում մասնակցում էին որոշակի սոցիալական դիրք,
ստատուս ունեցող մարդիկ, որոնք ունեին նաև որոշակի գույք: Հիմնավորումը կայանում
էր նրանում, որ այդպիսի մարդիկ ավելի շահագրգռված են քաղաքականության մեջ
մասնակցություն ունենալ: Սեռային սահմանափակումը վերացել է 20-րդ դարի 20-ական
թվականներից: Շվեյցարիայում այն պահպանվում էր մինչև 1983թ. և միայն դրանից հետո
այնտեղ թույլատրվեց կանանց մասնակցությունը ընտրական գործընթացներում: Շատ
երկրներում գործում է նաև բարոյականության ցենզը. որոշ երկրներում թմրամոլները,
մայրությունից զրկված կանայք կամ դատարանի կողմից ազատազրկման դատապարտված մարդիկ
իրավունք չունեին մասնակցել ընտրական գործընթացներին: Ներկա պայմաններում ակտիվ
ընտրական իրավունքի հիմնական սահմանափակումը տարիքային ցենզն է: Ակտիվ ընտրական
իրավունքով մարդիկ օժտվում են 18 տարին լրանալուց հետո: Պասիվ ընտրական իրավունքը
քաղաքացիների ընտրվելու իրավունքն է: Սրա համար նույնպես գործում են որոշակի
սահմանափակումներ:
Ընտրական իրավունքի սկզբունքներ
Ընտրական իրավունքի տեսակներից
բացի գործում են նաև ընտրական իրավունքի մի շարք սկզբունքներ, մասնավորապես
առանձնացվում են՝
- համընդհանրության
սկզբունքը,
- ուղղակիության
սզբունքը,
- գաղտնիության
սկզբունքը,
- հավասարության
սկզբունքը:
Համընդհանրության սկզբունքը
ենթադրում է, որ ընտրական իրավունքը տարածվում է ընտրական իրավունք ունեցող ողջ
քաղաքացիների վրա և ընտրությունները անցնում են համընդհանուր սկզբունքներով երկրի
ողջ տարածքում: Բացի համապետական ընտրություններից առանձին դեպքերում կարող են
տեղի ունենալ նաև մասնակի ընտրություններ: Այս դեպքում ընտրությունները ընդգրկում
են սահմանափակ տարածք և բնակչության միայն մի մասն է մասնակցում ընտրություններին:
Ուղղակիության սկզբունքը ենթադրում է, որ քաղաքացիները իրենց քաղաքական կամքը
արտահայտում են ուղղակի կերպով՝ մասնակցելով ընտրական գործընթացին և ուղղակիորեն
ընտրելով այս կամ այն թեկնածուին: Գաղտնիության սկզբունքը ենթադրում է, որ
քաղաքացին ընտրություն կատարելիս չպետք է կաշկանդված լինի որևէ հանգամանքով և նրա
ընտրության համար պետք է ապահովված լինեն գաղտնիության բոլոր պայմանները:
Հավասարության սկզբունքը ենթադրում է, որ անկախ սոցիալական և քաղաքական
կարգավիճակից՝ յուրաքանչյուր ընտրող օժտված է հավասար ընտրական ձայնի իրավունքով,
որի դեպքում գործում է "1 ընտրող = 1 ձայն" բանաձևը:
Նմանատիպ Լուրեր

Արցախի կորուստը քաղաքական տհասության, գավառական մտածելակերպի, պետական կառավարման տապալման հետևանք է
ԱՀ տարածքային ու ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Սիւնիքը Հայաստանի. Աշխարհաքաղաքական շահերու «հանգոյց»
10 Փաստ, որ պէտք է իմանաք Հայաստանի Սիւնիքի մարզի մասին, որպէսզի հասկնաք, թէ ինչու Ատրպէյճանն ու Թուրքիան ամէն ինչ կ'ընեն այս շրջանը գրաւելու համար։

Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը Արևմուտքին ստիպում է վերանայել Ադրբեջանի հետ հարաբերությունները. The Guardian
Բաքուն տարիներ շարունակ իրեն որպես անվտանգության հուսալի գործընկեր և կարևոր տրանսպորտային հանգույց ջատագովելուց հետո, առաջացրել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի զայրույթը, գրում է The Guardian-ը։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն
Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն իր հարգանքի տուրքը մատուցեց Հայաստանի և Ադրբեջանի միջև տասնամյակներ տևող հակամարտության ընթացքում իրենց կյանքը զոհածներին։

Նախագահ Բայդենն ինձ գործուղել է այստեղ՝ ընդգծելու ԱՄՆ-ի խորը նվիրվածությունը Հայաստանի սուվերենության, տարածքային ամբողջականության և ժողովրդավարության հանդեպ. Սամանթա Փաուեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում է եղել ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը:

Ռուսաստանի և Արևմուտքի փափուկ ուժը Հայաստանում
Ռուսաստանի վարկանիշի վրա ազդեցության առումով առավել մեծ խնդիր է ռուսաստանյան պետական և հասարակական կազմակերպությունների ու հիմնադրամների գործունեությունն ու գործելաոճը, որոնք գրավչության և արդյունավետության առումով զգալիորեն զիջում են արևմտյանին։