ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստանի անկախությունը պահանջ է, որին պիտի գոհացում տանք. Ահարոնյան, 2 հունիս, 1918թ

Հայկական գավառների անկախության հարցը քննարկվում է Թիֆլիսի Հայոց Ազգային խորհրդի 1918 թվականի հունիսի 1-ի նիստում, որը նախագահում էր նրա նախագահ Ավետիս Ահարոնյանը:

Որոշվում է սպասել Բաթումում գտնվող և թուրքերի հետ բանակցություններ վարող հայկական պատվիրակության վերադարձին: Առաջարկվում է կազմել մի մասնաժողով՝ անկախության ակտը բազմակողմանիորեն մշակելու նպատակով: Այդ առաջարկը ընդունվում է. ընտրվում է երեք հոգանց մասնաժողով՝ Սիրական Տիգրանյան՝ նախագահ, Ս. Հարությունյան և Ստ. Մամիկոնյան՝ անդամներ: (Աղբյուրը՝ ՀԱԱ, ֆ. 222, ց. 1, գ. 120, թ. 53-54 շրջ.: Բնագիր: Ձեռագիր, «Հայաստանի անկախության հռչակումը և իշխանության կենտրոնական մարմինների ձևավորումը. (1918թ մայիս-հուլիս), փաստաթղթերի և նյութերի ժողովածու», Երևան, 2009,  էջ 40-41, կազմող՝ Համո Սուքիասյան):
Հունիսի 2-ին Թիֆլիսի Հայոց Ազգային խորհրդի և նրա նախագահ Ավետիս Ահարոնյանի՝ Երևանի Ազգային խորհրդին գրած նամակում ասվում է. «[Թիֆլիսի Հայոց] Ազգային խորհուրդը այս երկու օրը հայտարարելու է Հայաստանի Հանրապետության անկախությունը: Դա մի պահանջ է, որին պիտի գոհացում տանք մեր ստորագրած դաշնագրին [նկատի ունի Բաթումում գտնվող հայկական պատվիրակության՝ Օսմանյան կայսրության հետ հունիսի 1-ին նախատորագրված պայմանագիրը] քաղաքական արժեք տալու համար… Վրաստանը նույնպես ընդունել է ուլտիմատումը՝ կորցնելով Բաթումը և Ախալցխան իրենց շրջաններով: Նրանք վայելում են գերմանական հովանավորությունը և դրանով ապահով են զգում իրենց թուրքական գրավումներից և լծից… Ձեր կռիվների մասին [նկատի ունի Սարդարապատը, Բաշ Ապարանը, Ղարաքիլիսան] իմացանք Վեհիբ փաշայի հաղորդածներից: Չգիտենք՝ որքան ճշմարիտ են, համենայն դեպս, թեև փոքրիկ ու աղքատ, բայց անկախ Հայաստանի ստեղծումը պարտական ենք մեր զորքի անձնվիրությանը: Որքան մեզ հայտնի է, գերմանացիներն ու տաճիկները Կովկասը բաժանում են Վրաստանի և Ադրբեջանի միջև՝ հայերին ապահովելով սոսկ ֆիզիկական գոյություն: Պետք է կարծել, որ մեր զորքի դիմադրությունը ստիպեց ճանաչել մի Հայաստան:
Նախագահ Հայոց Ազգային խորհրդի՝ Ա. Ահարոնյան
Քարտուար՝ Ն. Աղբալյան
(Աղբյուրը՝ ՀԱԱ, ֆ. 289, ց. 1, գ. 11, թ. 1-2: Պատճեն: Ձեռագիր: «Հայաստանի անկախության հռչակումը և իշխանության կենտրոնական մարմինների ձևավորումը. (1918թ մայիս-հուլիս), փաստաթղթերի և նյութերի ժողովածու», Երևան, 2009,  էջ 42-43, կազմող՝ Համո Սուքիասյան»):
Լուսանկարը՝ Մայքլ Բաբայանի արխիվից
aniarc.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: