Հանդիպումը տեւել է մոտ 1.5 ժամ:
Նշենք, որ նախքան հնգակողմ հանդիպումը  Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի եւ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի մասնակցությամբ եռակողմ հանդիպում է տեղի ունեցել, որը տեւել է 10 րոպե: Դրանից հետո նրանց միացել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
Ավելի վաղ գագաթնաժողովի բացման արարողությանը լրագրողների հետ ճեպազրույցում ԵԽ նախագահ Շառլ Միշելը հույս էր հայտնել,որ հնգակողմ հանդիպմանը Հայաստանն ու Ադրբեջանը կհաստատեն հարաբերությունները կարգավորելու ընդհանուր քաղաքական կամքը: