ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանի հայկական եկեղեցիները

Իրանի տարածքում են գտնվում հայ ժողովրդի համար նվիրական որոշ վայրեր, հատկապես քրիստոնեության հետ կապված: Առաջինը` Ավարայրի դաշտն է, որտեղ 451 թվականին տեղի ունեցավ սպարապետ Վարդան Մամիկոնյանի գլխավորած հայկական զորքերի ճակատամարտն պարսից շահ Եզդիգերդ Երկրորդի զորքերի հետ:

Երկրորդ սրբությունը Թադեի վանքն է կամ Սև եկեղեցին (Ղարաքիլիսա) Սալմաստից ոչ հեռու (Արևմտյան Ատրպատական), որտեղ ըստ ավանդության հուղարկավորված է Քրիստոսի 12 առաքյալներից մեկը` Թադեոսը: Դա պատմական Մեծ Հայաստանի տարածքն էր, Վասպուրական նահանգը: Վանքը գտնվում է լեռնային տեղանքում, Մակու քաղաքից 20 կմ հեռավորության վրա: Վանքը սև է կոչվում, քանի որ կառուցված է սև գույնի հրաբխային քարից, այն կառուցվել է ավելի հին եկեղեցու տեղում, որն ավիրվել է երկրաշարժից: Առասպելի համաձայն, սրբի շիրիմի վրա առաջին մատուռը կառուցվել է 38թ.: Վանքի մասին առաջին տեղեկությունները թվագրվում են VII դարով: Հիմնական վանքի մերօրյա շենքը կառուցվել է 1329թ. Վանքի ժամանակակից կառույցների մեծ մասը դասվում է XIX դարի սկզբին, երբ այն վերակառուցվեց պարսից փոխարքա Աբբաս Միրզայի աջակցությամբ:
Թադեի վանքը
Ամեն տարի հուլիսին բազում հայեր և քրիստոնեադավան այլ ժողովրդներ ուխտագնացություն են կատարում Իրան` Սբ Թադեի վանք:
Թադեի վանքից բացի հարևանությամբ կան նաև փոքր մատուռներ, ամրոցների ավերակներ:
Ջուղայից 22 կմ հեռավորության վրա է գտնվում Սբ. Ստեփանոս վանքը: 9-րդ դարի այս վանական համալիրը գտնվում է Մաղարդա լեռան լանջին, Արաքսի աջ ափին: Ըստ 12-րդ դարի ժամանակագիր Միքայել Ասորու, այն հիմնադրել է Բարդուղիմեոս առաքյալը: Երկրաշարժի պատճառով վանքը մի քանի անգամ վերակառուցվել է: Այս վանքն աչքի է ընկնում եզակի որմնանկարներով և քանդակներով, կառուցված է ֆելզիտային տուֆից:
Սբ Ստեփանոս վանքը
Հայկական Ծործորի եկեղեցին գտնվում է Արտազ գավառում: Սբ Աստվածածին մատուռը վանքի միակ կանգուն շինությունն է: Մատուռը կառուցվել է կամ IX-X, կամ XIV դարում: 1987-1988թթ. մատուռը տեղափոխվեց մոտ 600 մետրով, քանի որ Մակուչայ գետի վրա սկսվեց ջրամբարի կառուցումը: Ծործորը Սբ Ստեփանոսի և Սբ Թադեոսի վանքերի հետ միասին ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում` «Իրանի հայկական եկեղեցիները» բաժնում:
Ծործորի եկեղեցի
Հայերը հաստատվել են Իրանում դեռ V դարում, երբ շահ Շապուհը  գերեվարեց hայոց Արշակ արքային և առաջին գերեվարված հայերը բնակություն հաստատեցին Պարսից թագավորության պատմական սահմաններում: Իրան հայերի ամենամեծ ներհոսքը տեղի է ունեցել 1604 թ. շահ Աբբասի իրականացրած բռնի տեղահանության արդյունքում:
Թուրք-պարսկական պատերազմներից հետո Արևմտյան Հայաստանը հայտնվեց Օսմանյան կայսրության, իսկ Արևելյանը` Պարսկաստանի կազմում:
Շահ Աբբասը տասնյակ հազարավոր հայերի բռնի տեղահանեց Ջուղայից (Նախիջևանի շրջան), Նախիջևանից ու Սևանի ավազանից, բնակեցնելով նրանց Պարսկաստանում` միանգամից 2 նպատակ հետապնդելով: Առաջին նպատակն էր ամայացնել սահմանամերձ հյուսիսային տարածքները, թույլ չտալ Պարսկաստանի հետ պատերազմող երկրներին օգտվել սննդամթերքից ու անասնակերից` այդպիսով բուֆերային գոտի ստեղծելով իր վաղեմի թշնամիներ օսմանյան Թուրքիայի և ցարական Ռուսաստանի միջև: Երկրորդ նպատակը սեփական տնտեսությունը զարգացնելն էր` օգտագործելով արարիչ ժողովրդի էներգիան, որը հիանալի տիրապետում էր առևտրի կանոններին ու արհեստներին: Ջուղայի բնակիչներին հող հատկացվեց գետի աջ ափին` Իսպահանի դիմաց, որտեղ նրանք քաղաք կառուցեցին և կոչեցին այն Նոր Ջուղա: Լավ արհեստավորներ լինելով և առևտուր անելով Հնդկաստանի հետ` հայերն արագ հարստացան, շահը նրանց մեծ արտոնություններ շնորհեց: Այստեղ այսօր էլ կենսունակ է Իրանի ամենահոծ ու հին հայկական համայնքը, որը սերում է առաջին վերաբնակներից: Այստեղ կան հայկական դպրոցներ, 12 եկեղեցի: Այսօր Նոր Ջուղան Իսպահանի աջակողմյան ափի շրջաններն են, որոնք գտնվում են Հին քաղաքի դիմաց: Այստեղ հատուկ մի մթնոլորտ է տիրում:
Սուրբ Ամենափրկիչ վանքը Նոր Ջուղայում
Այստեղից հայերը տարածվեցին Իրանի ամբողջ տարածքով` իրենց թաղամասերը ստեղծելով Թեհրանում, Թավրիզում, Շիրազում և Իրանի այլ քաղաքներում: Իսկ Խոյ, Ուրմիա, Սալմաստ (Սալմաստը մեծ գրող Րաֆֆու ծննդավայրն է) քաղաքներում, որոնք պատմական Հայաստանի տարածքում են գտնվում, հայերը ոչ թե եկվորներ են, այլ բնիկներ: Ջուղայի գլխավոր տեսարժան վայրը Սբ Ամենափրկիչ եկեղեցին է կամ Վանքը: Համալիրը բաղկացած է մեծ եկեղեցուց, մի քանի թանգարանից, պատերով պարփակված ներքին բակից: Հայկական վանքում նկատելի են արևելյան և քրիստոնեական մշակույթների տարրեր: Դրսից դա միագույն աղյուսաշեն կառույց է գմբեթներով և կամարներով, ներսից`գեղանկարչության յուրօրինակ թանգարան: Բոլոր պատերն ու առաստաղները նկարազարդված են քրիստոնեական որմնանկարներով, սրբապատկերներով և արևելյան նախշերով:
Վանքի ներքին հարդարումը
Վանքի մուտքի մոտ տեղադրված է արքեպիսկոպոս, XVI- XVII դարասկզբի հոգևոր և կրթական գործիչ Խաչատուր Կեսարացու հուշարձանը:
Մյուս եկեղեցիները նման են տաճարին ինչպես ներսից, այնպես էլ դրսից: Մեծամասնության մուտքը վճարովի է: Ամենահայտնիները Սբ Մարիամի և Սբ Գևորգի եկեղեցիներն են: Սբ Գևորգի եկեղեցին Նոր Ջուղայի հնագույն եկեղեցիներից է (թվով երրորդը), կառուցվել է 1611-ին: Ասում են, որ այն կառուցվել է Հայաստանում եղած մի եկեղեցու քարերից, որը վերաբնակներն իրենց հետ բերել են Պարսկաստան: Սբ Մարիամի եկեղեցին կառուցվել է 1613-ին և հայտնի է Վենետիկի նկարիչների վրձնած չորս սրբապատկերներով և XVII դ. երկրորդ կեսի խճանկարներով:
Բեթղեհեմի եկեղեցին կառուցվել է 1628 թվականին, զարդարված է հիանալի որմնանկարներով, այդ թվում Խորհրդավոր ընթրիքի և Եդեմից արտաքսման տեսարաններով: Այս եկեղեցին համարվում է Իսպահանի գլխավոր տեսարժան վայրերից մեկը: Քաղաքի հայկական թաղամասը հետաքրքիր է իր հին տներով ու նեղլիկ փողոցներով: Կենտրոնում փոքր հրապարակ կա, որտեղ կարելի է նստել և հանգստանալ:
Թավրիզում, որն Իրանի մեծությամբ չորրորդ քաղաքն է, գտնվում է Սբ Մարիամի եկեղեցին: Այդ քաղաքի հնագույն և ամենամեծ հայկական եկեղեցին, որի առաջին շինությունը դասվում է VI դարին, հիշատակել է Մարկո Պոլոն: Ժամանակին այն առաջնորդանիստ է եղել:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: