ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Չի բացառվում, որ Կոսովոյի նախադեպի կիրառում տեղի ունենա Արցախի հարցով

Չի բացառվում, որ Կոսովոյի նախադեպի կիրառում տեղի ունենա Արցախի հարցով, բայց որպեսզի ԼՂ խնդիրը նման լուծում ստանա, պետք է հստակ արևմտյան քաղաքական ուղեգծում տեղավորվել․ սահմանադրագետ

Տարածաշրջանում խաղաղության ու կայունության ջատագով միջազգային հանրությունը, ի մասնավորի՝ հավաքական Արևմուտքը, այդպես էլ դուրս չի գալիս «ողջունումների»  ու կառուցողական կոչերի ռեժիմից ու առնվազն չի սաստում այդ կայունությանն ու խաղաղությանը 
սպառնացող սուբյեկտին՝ Ադրբեջանին՝ կապելով վերջինիս լեզուն ու ձեռքերը։  Եվ մինչ ՀՀ-ն, ապավինելով միջազգային իրավունքի 
նորմերին, իր հարևանի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով գործի է դնում դիվանագիտական գործիքակազմը՝ 
ակնկալելով այդ հարցում միջազգային հանրության գործուն աջակցությունը, Բաքվի բռնակալը իրեն դուրս է հայտարարել միջազգային իրավունքից և փաստացի գործում է անպատժելիության մթնոլորտում։

Ասվածի վկայությունը Ալիևի՝ մոսկովյան այցին հաջորդած հերթական սպառնալից  հայտարարություններնու գործողություններն են,  
որոնք ակնհայտորեն միտված են վիժեցնելու Բրյուսելում, դրանից առաջ էլ ՝ ԱՄՆ-ում տեղի ունեցած բանակցային գործընթացների արդյունքում արձանագրված առաջընթացը։ Ալիևի լաչինյան հոխորտանքին հաջորդեց  ՀՀ ԶՈՒ երկու զինծառայողների առևանգումը, որոնց  գումարվեց  հրադադարի հերթական խախտումը՝ Արցախի ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ ականանետերից արձակվել են կրակոցներ։ Եվ այս ամենը՝ Մոլդովայում տեղի ունենալիք հնգակողմ հանդիպումից առաջ։  
 
Ադրբեջանի նման ագրեսիվ վարքագծի ֆոնին ԵԽ նախագահ Շառլ Միշելը  հանդես է եկել անհասցե կոչով․ «Այժմ կարևոր է Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայերի միջև երկխոսությունը նրանց իրավունքների և անվտանգության վերաբերյալ։ Կարևոր է զերծ մնալ մաքսիմալիստական դիրքորոշումներից և երկխոսելու նպատակ ունենալ։ Ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո վերքերի ապաքինումը ժամանակ է պահանջում: Համարձակ որոշումներ են պետք»,- թվիթերում գրել է ԵԽ նախագահը։ Նրա այս հայտարարությունը, ըստ երևույթին, ի պատասխան  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախօրեին հնչեցրած հարցադրման է։

«Հատկապես մեր վերջին հանդիպումներից, բրյուսելյան պայմանավորվածություններից հետո Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններն առնվազն հարցեր են առաջացնում, և  պետք է հստակ մի հարցի պատասխան փորձենք գտնել՝ արդյոք այդ հայտարարությունները նշանակում են հրաժարում ձեռք բերված պայմանավորվածություններից: Կարծում եմ նաև, որ մեր միջազգային գործընկերների հետ պետք է այս խնդիրը կոմունիկացնենք, որովհետև բոլոր դեպքերում էլ պայմանավորվածությունների հուսալիությունը կարևոր նախապայման է։  Որովհետև երբ ձեռք են բերվում պայմանավորվածություններ և դրանք կյանքի չեն կոչվում, իհարկե, դա խնդիր է բոլոր տեսակի հարաբերություններում, այդ թվում՝ միջազգային և միջպետական»,- ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր Փաշինյանը։   
 
Ինչպե՞ս մեկնաբանել Ալիևի վարքագիծը, արդյոք նրա վարքը ինքնաբո՞ւխ է, թե՞ նրան տոն տվողներ, խրախուսողներ  կան։ Սահմանադրագետ Արտաշես Խալաթյանը  Civic.am-ի հետ զրույցում նշեց՝ ակնհայտ է, որ ՌԴ-ն ցանկանում է ամեն գնով տորպեդահարել  Արևմտյան հարթակը՝ որպես բութ գործիք օգտագործելով Ալիևին։  «Ալիևը Թուրքիայում ընթացող նախագահական ընտրությունների երկրորդ փուլին ընդառաջ սպասողական դիրքավորում էր որդեգրել՝ սպասելով ընտրությունների արդյունքներին։ Երբ պարզ դարձավ, որ իր հիմնական հովանավորներից մեկը՝ Թուրքիայի գործող նախագահը վերընտրվեց, ինչը նշանակում է՝  իր ռազմատենչ քաղաքականությունը սնուցող դերակատարներից մեկը շարունակում է իշխանության մնալ, և նաև մոսկովյան ձախողված բանակցություններից հետո, երբ Պուտինի ներկայությամբ  Ալիևը չկարողացավ ՀՀ-ից ստանալ ակնկալվող զիջումները,  Ադրբեջանն անցավ  բացահայտ ռազմատենչ հռետորաբանության։ Սա բացատրվում է նրանով, որ ՌԴ-ն է ցանկանում   տորպեդահարել Արևմտյան հարթակը՝ խաղաղություն բերել տարածաշրջանին, ինչը հակոտնյա է ՌԴ-ի շահերին։ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը դեռևս Միրզոյան-Բայրամով հանդիպումից հետո, ըստ էության, տարանջատեց խաղաղության պայմանագիրը մի շարք նախաձեռնություններ կյանքի կոչելուց՝ օրինակ տրանսպորտային հաղորդուղիների ապաշրջափակումը, ՀՀ-ի և Ադրբեջանի մշակութային գործիչների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև հումանիտար հանդիպումները և այլն։ Այսինքն՝ կիսաքայլեր, որոնք առավելապես միտված էին ՌԴ շահերի պաշտպանությանը՝ միաժամանակ չլուծելով գլխավոր հարցը՝ խաղաղություն ՀՀ-ի և Ադրբեջանի միջև։ Սա նշանակում է՝  ՌԴ-ին պետք է կառավարելի քարոս կամ կառավարելի հակամարտություն ունենալ, ինչը տվյալ պարագայում Արևմուտքի շահերին հակառակ է։ Իսկ Ալիևը այս իրավիճակում բութ գործիք է ՌԴ-ի և Թուրքիայի ձեռքերում»։  

 Խալաթյանը նշեց, որ Մոլդովայում նախանշված հանդիպումից առաջ ՀՀ  ԶՈՒ զինծառողների առևանգումն ու Արցախում հրադադարի խախտումը  մոսկովյան տապալված բանակցություններին ի պատասխան էին՝ չբացառելով, որ դրանք կատարվել են ՌԴ-ի թողտվությամբ։  «Կարծում եմ՝ Ադրբեջանն այսպիսով փորձ է անում վիժեցնել Քիշնևում սպասվող բանակցությունները։ ՀՀ-ի կարողունակ լինելը  տարածաշրջանային պետություններին,  մասնավորապես՝ ՌԴ-ին, ձեռնտու չէ, նրանց նպատակն է ՀՀ-ին ներքաշել պատերազմի մեջ և կապիտուլացիոն բնույթի զիջումներ ստանալ։  Այս համատեքստում մենք տեսանք ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ ՀՀ բարձրագույն ղեկավարության համաձայնությամբ արված  բավականին սուր արձագանքը կապուղիների ապաշրջափակման՝ «միջանցքային տրամաբանության» վերաբերյալ խոսակցություններին։ Գրիգորյանը հայտարարեց, որ Մոսկվայում՝ փոխվարչապետերի հանդիպմանը Հայաստանը չի պատրաստվում քննարկել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարց, եթե կասկածի տակ առնվի Հայաստանի ինքնիշխանությունը ճանապարհի նկատմամբ։  Ես առիթ ունեցել եմ խոսել այս մասին, որ ՌԴ-ն փորձում է ՀՀ-ին   «չարյաց փոքրագույն» առաջարկով ներկայանալ, մասնավորապես այս համատեքստում՝ եթե Ադրբեջանը պահանջում է էքստերիտորիալ միջանցք, ՌԴ-ն փորձում է դա մեղմացնել և ՀՀ-ին համոզել, թե կպահպանվի ՀՀ-ի ինքնիշխանությունը և դրա փոխարեն ՀՀ-ն պետք է պարզապես թույլ տա ՌԴ-ի վերահսկողությամբ պարզեցված ընթացակարգերով հաղորդուղի տրամադրել Ադրբեջանին։  Այստեղ, փաստորեն, մենք տեսնում ենք ՌԴ-ի հստակ դրդիչ դերակատարումը։  ՌԴ-ին ակնհայտորեն հարկավոր է ՀՀ վերահսկողությունից դուրս միջանցքի տրամադրում Ադրբեջանին և Ադրբեջանը այս փոխպայմանավորված խաղում «չար  ոստիկանի» դեր է կատարում, իսկ ՌԴ-ն՝ բարի։ Ակնհայտ է, որ էքստերիտորիալ միջանցքի հիմնական շահառուներից մեկը հենց  ՌԴ-ն է»։

Մեր դիտարկմանը՝ այս ամենի ֆոնին  միջազգային մյուս խաղացողները կրավորական կեցվածք են ցուցաբերում,  կոչերից այն կողմ չեն անցնում, ինչի թարմ օրինակը Միշելի թվիթերյան գրառումն է՝ Խալաթյանն արձագանքեց․ «Ակնհայտ է, որ Արևմուտքը հոգնել է Արցախի ձգձգվող  հակամարտությունից։ Արևմուտքը ավելի սկզբունքային դիրքորոշում չի ցանկանում որդեգրել, հաշվի առնելով այն մտավախությունը, թե արդյոք  ՀՀ-ն չի շարունակի մնալ ՌԴ ուղեծրում։ Արևմուտքը թեևս չի հասկանում մեկ ՌԴ շքերթի մեկնելը, և միաժամանակ ՀԱՊԿ-ին և ՌԴ-ին քննադատելը, մեկ էլ  ՌԴ-ին պարզեցված ընթացակարգով Կապանում գլխավոր հյուպատոսություն հիմնելու իրավունք վերապահելը և միաժամանակ ԵՄ դիտորդներ հրավիրել-տեղակայելը։  Այս այսպես կոչված բալանսավորման քաղաքականությունը փաստացի այսօրվա բևեռացված աշխարհում ըմբռնում չի գտնում։ Բայց միաժամանակ Արևմուտքն էլ այստեղ որոշակի մեղքի բաժին ունի, քանի որ, բոլոր դեպքերում, հստակ անվտանգային երաշխիքներ ՀՀ-ին կարծեք չեն տրամադրում։ Այսինքն, ռազմավարական ամբողջական շրջագծի սպասարկումը հասկանալի չէ, թե ով կամ ինչպես պետք է անի։ Ակնհայտ է, որ  ՀՀ-ն միայնակ չի կարող զսպել այն վտանգները, որոնք կան տարածաշրջանում իր հանդեպ և տարածաշրջանային հիմնական ֆակտորների ռազմատենչ նկրտումներին ՀՀ-ն միանշանակ չի կարող դիմագրավել։ Այսինքն, այս դեպքում, կարծում եմ, որ թերացումները երկուստեք են՝ թե՛ ՀՀ-ի, թե՛ Արևմուտքի կողմից»։ 

Խալաթյանը չբացառեց, որ Արևմուտքի ներգրավվածությամբ (միջնաժամկետ հեռանկարում) Կոսովոյի նախադեպի կիրառում տեղի ունենա Արցախի պարագայում: «Չմոռանանք որ Կոսովոյի անկախացումը ավելի քան մեկ տասնամյակ տևած պայքարի արդյունք էր, սկսվեց այդ պայքարը Կոսովոյի ալբանացիների իրավունքների և անվտանգության համար պայքարից, որի վերջնարդյունքը եղավ ագրեսոր Սերբիայից հարկադիր անջատումը։ Բայց որպեսզի ԼՂ խնդիրը նման լուծում ստանա,  պետք է հստակ Արևմտյան քաղաքական ուղեգծում տեղավորվել»։  Հակառակ պարագայում, ըստ մեր զրուցակցի,  Արևմուտքն ունի մինիմալ պլան՝ շեշտը դնել ՀՀ-ի վրա, բարձրացնել ՀՀ-ի դիմադրողականությունը, կարողունակությունը՝ Արցախը մղելով երկրորդ պլան։ «Քանի որ Արցախի խնդրի հարցով  Արևմուտքի ավելի մեծ ներգրավումը ակնհայտորեն ՀՀ-ից պահանջում է ավելի մեծ ջանքեր, որոնք ներկայումս Արևմուտքը չի տեսնում»,- եզրափակեց Խալաթյանը։
 
Հեղինե Մանուկյան
civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: