ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Միշելն Ալիևին ասում է՝ սրանից ավել չենք առաջարկելու. Արցախի հայերը երկխոսելուն այլընտրանք չունեն

Քիշնևում հանդիպումը բխում է մեր շահերից, որովհետև Ալիևը սկզբնական շրջանում ոչ մի կերպ չէր ուզում մասնակցել մի հանդիպման, որտեղ լինելու էր Շոլցը, և ամենակարևորը՝ Մակրոնը։ Այնտեղ ի՞նչ են ասելու Ալիևին՝ խելքդ գլուխդ հավաքի՛։ Ուզու՞մ ես տարածքային ամբողջականության ճանաչում, մարդը ճանաչում է դա, ուրեմն արի խելոք-խելոք ստորագրի այն, ինչ քո առջև դնում են։

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը։
 
 
-Պարոն Ստեփանյան,  Քիշնևում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանն ընդառաջ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը գրառում է կատարել՝ ընդգծելով, որ «այժմ վճռորոշ նշանակություն ունի Բաքվի և ԼՂԻՄ-ում բնակվող հայերի միջև նրանց իրավունքների և անվտանգության մասին երկխոսությունը»: Միշելը նաև հորդորել է  զերծ մնալ առավելապաշտական դիրքորոշումներից ու ձգտել երկխոսության։ Ինչպե՞ս կգնահատեք այս հայտարարությունը, ու՞մ է այն ուղղված։
-Միանշանակ Ալիևին։ Փաշինյանն իր  վերջին հայտարարությամբ նշում է, որ  Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Կարող ենք ասել, որ նա արել է մի դիվանագիտական քայլ, որը թույլ է տալիս հիմքեր ստեղծել Միշելի այս հայտարարության համար։ Ալիևը սա շատ լավ հասկանում է։ Ինչո՞վ է  պատասխանել Ալիևը Փաշինյանի հայտարարությանը՝ Լաչինում այդ մարազմատիկ ելույթով, որտեղ կային միայն սպառնալիքներ։ Երևանից եկավ պատասխան, որտեղ հղումներ արվեցին ու նշվեց, որ կարծես թե պարոն Ալիևը չի ցանկանում անել այն, ինչի մասին եղել են պայմանավորվածություններ Բրյուսելում, ինչու ոչ՝ նաև Վաշինգտոնում։ Այս ամենը շատ տրամաբանական էր։ Հայաստանից այլևս ակնկալիքներ չկան արևմուտքում, որովհետև Հայաստանը համաձայնել է մաքսիմալ զիջումների։ Մեծ հաշվով, Փաշինյանը համաձայնել է այն պլաններին, որ նրան մատուցվել է Վաշինգտոնում ու Բրյուսելում։ Քիշնևում խոսքը հենց այս մասին է լինելու։ Ինչու՞ եմ ես ասում, որ այդ հանդիպումը բխում է մեր շահերից, որովհետև Ալիևը սկզբնական շրջանում ոչ մի կերպ չէր ուզում մասնակցել մի հանդիպման, որտեղ լինելու էր Շոլցը, և ամենակարևորը՝ Մակրոնը։ Այնտեղ ի՞նչ են ասելու Ալիևին՝ խելքդ գլուխդ հավաքի՛։ Ուզու՞մ ես  տարածքային ամբողջականության ճանաչում, մարդը ճանաչում է  դա, ուրեմն արի խելոք-խելոք ստորագրի այն, ինչ քո առջև դնում են։
 
Այդ առումով Միշելի հայտարարությունը  եթե թագմանենք դիվանագիտական լեզվից,  նշանակում  է հետևյալը.«սրանից ավել մենք չենք առաջարկելու կողմերին, Ալիև՛, դու չես կարող սպասել ավելիին»։
-Երբ Միշելը հորդորում  է խիզախ որոշումներ ընդունել, դա և՞ս Ալիևին է ուղղված, թե՞ նաև Փաշինյանին։
-Իհարկե ուղղված է նաև Երևանին, որովհետև մենք հասկանում ենք, որ Փաշինյանի հայտարարությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին,  միայն հայտարարություն է։Դա քաղաքական առումով ձևակերպված փաստաթուղթ չէ, Հայաստանը խորհրդարանական երկիր է, պետք է դեռ ԱԺ-ն վավերացնի։ Այսինքն՝ սա զուտ հայտարարություն է, բայց հայտարարությամբ տարածքային ամբողջականություն չեն ճանաչում։ Կողմերն, այո՛, այս ամենին պետք է տան կոնկրետ ու պրակտիկ դրսևորում փաստաթղթի տեսքով։
-Մեր հանրությունը պատրա՞ստ է այդ խիզախ որոշումներին, ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ նման որոշումների ընդունումը։
-Նայած թե խիզախ որոշումների երաշխավորն ով է լինելու։ Եթե այդ խիզախ որոշումների վերջնարդյունքում մենք ստանում ենք Բաքվի հետ խաղաղության պայմանագիր, որով արցախյան խնդիրը մնում է չկարգավորված և բանակցությունները Բաքվի ու Ստեփանակերտի միջև շարունակվում են արևմուտքի ակտիվ մոդերացիայի տակ, այսինքն երկուսով իրար դեմ դիմաց նստած չեն, կան նաև միջնորդներ.. այդ դեպքում ծանր հետևանքներ չեն լինելու։ Բաքվին բերում գցում են մի պրոցեսի մեջ, որին նա այսօր չի ցանկանում մասնակցել։ Ինչու՞ է Ալիևն այսօր նման հայտարարություններ անում, որպեսզի ճնշում գործադրելով փորձի հասնել առավելագույնին։ Նրան ասում են՝ առավելագույնը սա է, սրանից ավել չես կարող ստանալ։ Հիմա  Ալիևը կա՛մ պետք է համաձայնի կա՛մ մերժի ու սպասի ավելի համապատասխան, բարենպաստ իրավիճակին։ Օրինակ՝ այն իրավիճակին, որը 2020 թվականի աշնանը նրան թույլ տվեց սանձազերծել 44-օրյա ագրեսիա և որևէ պատասխանատվություն դրա համար չկրել։
-Հանդիպումներ տեղի են ունենում Բրյուսելում,Վաշինգտոնում, Մոսկվայում, Քիշնևում.. ի վերջո ու՞մ մոդերատորությունն է դոմինանտ։
-Մոդերատորն այսօր միայն Վաշինգտոնն է, մնացած բոլորը օգնում են, երկրորդական դեր խաղում։ Մոսկվան  ընդհանրապես այս պրոցեսում գոյություն չունի, փորձում է ցույց տալ, թե դեռ կա ու շարունակում է ինչ-որ բան որոշել, բայց մաքսիմում ինչ Պուտինը կարողացավ Փաշինյանից պոկել Մոսկվայում, համաձայնությունն էր, որպեսզի Սյունիքում այդ հյուպատոսությունը բացվի։ Իհարկե մեզ համար սա շատ վատ է, բայց Մոսկվայի հնարավորությունը սա է։
-Գալով զրույցի սկզբին.. երբ Միշելը նշում է նախկին ԼՂԻՄ-ի հայերի հետ երկխոսելու անհրաժեշտությունը, արդյոք այնտեղ ապրող հայերը դա ցանկանում են։
-Իրենք այլընտրանք չունեն։
-Ուզում եմ ասել՝ իրենց հռետորաբանությունը մաքսիմալիստական է։
-Այո՛, բայց եկեք հասկանանք այդ հռետորաբանության տակ ինչ կա։ Նրանք ասում են՝ դուք  Հայաստանի ղեկավարություն, մեզ ասել եք, որ երաշխավոր եք, եկեք ձեր խոստումները կատարեք, մեզ չի հետաքրքրում, ոնց ուզում եք արեք։ Ինչու՞ են Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը  պատասխանել դրան, որովհետև առաջին հերթին  հենց նրանց է ուղղված։ Ո՞վ է ԼՂՀ-ն  դուրս բերել բանակցություններից՝ Քոչարյանը։ Մարդիկ դրա համար հիմա ասում են՝ եկե՛ք պատասխան տվեք։ Իսկ Արցախի բոլոր ղեկավարությունների դիրքորոշումը եղել է պատասխանատվությունը մաքսիմալ իրենց վրայից գցելը  և որ այդ պատասխանատվությունը կրի ՀՀ ղեկավարությունը։ Քոչարյանը մեծ հաճույքով այդ պատասխանատվությունը վերցրել է իր վրա, բայց դա ամենամեծ հիմարությունն էր, որ նա կարող էր անել։ Ես նրա փոխարեն ընդհանրապես կամաչեի այդ մասին հիշատակել։ Հեյդար Ալիևը խաբել է  այդ ժամանակ Քոչարյանին՝ համոզելով, որ նա Արցախի փոխարեն բանակցություն վարի։ Դրանով խնդիրը դարձել է տարածքային վեճ, իսկ մինչ այդ վեճ էր ինքնորոշման, մարդկանց իրավունքների համար։ Այդ ամենը Քոչարյանն է իր ձեռքով արել, նրան շարունակել Սերժ Սարգսյանը՝ տաս տարի ժամանակ ձգել, Փաշինյանն էլ եկել ու ասել ՝.«Արցախը Հայաստան է և վե՛րջ», բայց չի  արել որևէ բան, որ այդպես լինի։
 
Աղբյուր՝ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: