ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
«Ախ մեգել երգիրս տեսնեի». սրանք Դրոյի կյանքի վերջին խոսքերն էին

Այսօր՝ մայիսի 31-ին, Առաջին Հանրապետության հիմնադիրներից մեկի՝ Բաշ-Ապարանի հերոս, Հայաստանի Առաջին Հանրապետության վերջին ռազմական նախարար Դրաստամատ Կանայանի ծննդյան տարեդարձն է:

Այսօր՝ մայիսի 31-ին, Առաջին Հանրապետության հիմնադիրներից մեկի՝ Բաշ-Ապարանի հերոս, Հայաստանի Առաջին Հանրապետության վերջին ռազմական նախարար Դրաստամատ Կանայանի ծննդյան տարեդարձն է:
 
Նա ծնվել է 1884 թ.՝ այն ժամանակ Ռուսական կայսրության տարածքում գտնվող Սուրմալու գավառի Իգդիր քաղաքում։ Դրոյի հայրը՝ Մարտիրոս Կանայան, բնութագրվել է որպես խելացի, ուժեղ կամքով, հարուստ, ազդեցիկ և ժողովուրդի մեջ հարգանք վայելող մարդ։ Իր մեծ տան մեջ հյուրերը անպակաս էին և հայկական շունչ ու ոգի կար նրա հարկի տակ։ Դրոն մեծանում է այս մթնոլորտում։ Նա սիրում էր թափառել դաշտերում, մանավանդ՝ զորանոցների շրջակայքում, որտեղ ընթացող զինվորական մարզանքները հափշտակում էին նրան։
 
Դրոն փախչում էր դպրոցից Իգդիրի ռազմական զորանոցների մոտ թափառելու նպատակով, և նրա հետաքրքրությունները ռազմական արվեստի նկատմամբ գալիս է հենց այդտեղից։ Մարտիրոս Կանայանը նրան հանում է գյուղական դպրոցից և տեղափոխում Երևան՝ գիմնազիա-դպրոց։ Ոգեշնչված հայ ֆիդայինների հաղթանակներով և Դաշնակցության ազգային գաղափարներով՝ Դրաստամատ Կանայանը դպրոցում ստեղծում է երիտասարդական գաղտնի շարժում, որն ուղղված էր ցարական իշխանության դեմ։ Երիտասարդ տարիքից անդամակցում է Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությանը։
 
 
1915 թ-ին, կամավորական զորագնդի գլուխ անցած՝ Դրոն մտնում է Վան։ Նրա կողմից իրականացված բոլոր մարտերը ունենում են փայլուն ելքեր։
 
Դրոն արդեն մեծ հեղինակություն ուներ որպես հրամանատար օսմանյան բանակի դեմ տարած հաղթանակներով։ 1918 թ մարտին Հայոց ազգային խորհրդի կողմից նշանակվել է Հայոց բանակայի կորպուսի ռազմական կոմիսար։
 
1918 թվականի մայիսի 23-27-ին Դրոն ստանձնել է Ապարանի ճակատամարտի հրամանատարությունը։ Ապարանի ճակատամարտը, հիրավի, Դրաստամատ Կանայանի փառքի գագաթնակետն էր։ Հայ ժողովրդի համար ամենաօրհասական այդ օրերին նա կարողացավ ոչ միայն կասեցնել թուրքական 13.000-ոց զորաբանակի առաջխաղացումը դեպի Երևան, այլև ջախջախիչ հարված հասցրեց թուրքերին, որոնք խուճապահար փախան մարտադաշտից։
 
 
Նա մեծ դեր է կատարել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման և ամրապնդման մեջ։ Դրոն գլխավորել է հայկական զորամասերը հայ-վրացական պատերազմի ժամանակ։ Նրա գլխավորությամբ հայկական ուժերը ջախջախել են վրացական բանակին, մաքրել Լոռին վրացիներից և շարժվել Թիֆլիսի ուղղությամբ: Հայկական բանակի հակահարձակումը կանգնեցվել է Անգլիայի դիվանագիտական ճնշման տակ: Կարմիր բանակի կողմից Հայաստանի առաջին Հանրապետությունը ռազմակալելուց հետո Դրոն Սիլինի հետ ղեկավարել է Հայաստանը մինչև Հայաստան կժամաներ Հայհեղկոմը։
 
1919-ի դեկտեմբերի կեսերին 600 զինվորով Գորիս է հասնում Զանգեզուր-Ղարաբաղի ռազմական ուժերի ընդհանուր հրամանատարությունը ստանձնած Դրոն։ Կարճ ժամանակում՝ մինչև հունվարի 19-ը, ողջ Զանգեզուրն ազատագրվում է, Դրոյի ընդհանուր հրամանատարությամբ կռվում էին Յապոնի, Նժդեհի, տաթևացի Վարդանի, Արտեմ Խանզատյանի և մյուս հրամանատարների առաջնորդած մարտական ուժերը; Դրոն փաստորեն իր ավարտին հասցրեց Անդրանիկի կիսատ թողած գործը։
 
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Դրոն, նպատակ դնելով վերականգնել Հայաստանի անկախությունը Խորհրդային միությունից, դարձավ նացիստական Գերմանիայի զինված ուժերի կազմում ստեղծված Հայկական լեգեոնի հրամանատար։ Նրա կողմից լուրջ աշխատանք է տարվել Գերմանիայի վերաբերմունքը հայության նկատմամբ փոխելու գործում։ 2-րդ Համաշխարային պատերազմի ավարտից հետո ձերբակալվել է ԱՄՆ-ի զինուժի կողմից, բայց կարճ ժամանակ անց ազատ արձակվել, որից հետո բնակություն է հաստատել ԱՄՆ-ում: Այնտեղ նա շարունակվել է զբաղվել քաղաքական ակտիվ գործունեությամբ, հայկական հարցի լուծման համար։ Այնուհետև հաստատվել է հայաշատ Լիբանանում։ Բուժման նպատակով այցելել է ԱՄՆ։
 
 
Դրոն ավագ որդու՝ Լյուդվիգի հետ 1929 թ.-ին
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում
 
 
Դրոն ամուսնացած է եղել երեք անգամ։ Առաջին կինը Նվարդը, որից մեկ որդի ուներ՝ Լյուդվիգը, երիտասարդ տարիքում մահացավ։ Երկրորդ կինը՝ Արփենիկը, որի հետ նա ամուսնացավ 1915 թվականին, երկու որդիների հետ բազում դժվարություններ կրեց։
 
Երբ 1924 թվականին Դրոյին թույլ տվեցին դուրս գալ Սովետական Միությունից, և նա մեկնեց Ռումինիա, Արփենիկը 1925 թվին երկու որդիների՝ 8-ամյա Սուրենի և 5-ամյա Գուրգենի հետ վերադարձավ Էջմիածին, հետո Երևան, ապա Մոսկվա, ու այդ ժամանակվանից սկսվեց նրա դժվարին կյանքի քառասնամյա ոդիսականը։ 1937 թվականին նա որդիների հետ աքսորվեց Սիբիր։ Աքսորավայրում՝ Օմսկում, Դրոյի ու Արփենիկի որդին՝ Սուրենը՝ 22 տարեկանում մահացավ թոքաբորբից։ Ապա ընտանիքն ուղարկվեց Թավրիզ, հետո նորից Ռուսաստան։
 
Տասը տարվա ընթացքում Դրոն փորձում էր ընտանիքը Ռումինիա տեղափոխելու թույլտվություն ստանալ խորհրդային իշխանություններից, սակայն մերժվում էր։ Ի վերջո, 1935 թվականին, տեսնելով, որ ապարդյուն են փորձերը, նա նամակ գրեց Արփենիկին և նորից ամուսնանալու թույլտվություն խնդրեց։
 
 
Դրոյի երրորդ կինը Գայանե Ապրելյանն էր։ Դրոյի և Գայանեի որդին՝ Մարտիրոսը, ծնվեց 1938 թվականին։ Մարտիրոս Կանայանի երկու որդիները՝ Դրոն և Ֆիլիպը մեծացան ԱՄՆ-ում, բայց չկտրված հայրենիքից։
 
Դրոն մահացել է 1956 թ մարտի 8-ին: Նրա վերջին խոսքերն էին. «ախ մեգել երգիրս տեսնեի» բառերը։
 
 
Մարմինը հողին է հանձնվել Բոստոնում։ 2000 թվականի մայիսի 29-ին վերահուղարկավորվել է Ապարանի Ճակատամարտի հուշահամալիրի աջ եզրաթմբի վրա։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: