ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստանը հետևողականորեն գնում է դեպի ժողովրդավարություն և խաղաղություն. Վահագն Խաչատուրյան․

Հայաստանը հավատարիմ է ժողովրդավարական և համամարդկային արժեքներին ու սկզբունքներին։ Այսօր Ժողովրդավարության հայկական երկրորդ ֆորումի ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ նկատելով, որ ժողովրդավարությունը մեր երկրում կերտվում էր տարաբնույթ խոչընդոտների, պետական ապարատում արատավոր երևույթների և կիսապատերազմական իրողությունների, անվտանգային լրջագույն մարտահրավերների առկայության պայմաններում։

«Ի պատիվ ՀՀ քաղաքացիների՝ մենք այսօր վստահությամբ կարող ենք արձանագրել, որ ժողովրդավարությունն արդեն իսկ կայացած փաստ է մեր երկրում։ Իհարկե, 2020 թվականի պատերազմը, դրան հաջորդած արտաքին ու ներքին խնդիրներն ու մարտահրավերները լուրջ փորձություն էին Հայաստանում ժողովրդավարական արժեքների ու գաղափարների համար։ Բայց ամենակարևորն այս իրադրության մեջ այն էր, որ հայաստանյան իշխանությունները, չնահանջելով ժողովրդավարության էությունից և սկզբունքներից, գնացին խնդիրների լուծման ամենադեմոկրատական և ընդունելի ճանապարհով։ Ես նկատի ունեմ 2021 թվականին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունը, որ դարձավ մեր քաղաքացիների կամարտահայտման ամենագործուն և թափանցիկ միջոցը»,- նշեց նախագահը։ Խաչատուրյանը հավելեց, որ ցանկանում է անդրադառնալ նաև մի իրողության, որը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս․ «Գաղտնիք չէ, որ մեր երկրի արտաքին մարտահրավերների, Ղարաբաղյան հիմնախնդրի առկայության պայմաններում տարիներ շարունակ ժողովրդավարությունը ստորադասվել է անվտանգության խնդիրներին։ Ամենաբարձր մակարդակով անտեսվել է ժողովրդավարական ինստիտուտների կայացումը, որը փորձ է արվել ներկայացնել որպես սպառնալիք։ Նման հակադրությունը ոչ միայն անհիմն է, այլ ընդհակառակը, ժողովրդավարությունը պետության ամրության և հզորացման առաջնային երաշխիքներից է։ Ի վերջո, Հայաստանի Անկախության հանրաքվեն, առաջին նախագահական ու խորհրդարանական ընտրությունները կայացել են մեզ պարտադրված պատերազմի պայմաններում։ Ասել է, թե մեր պետականությունն ինչ-որ իմաստով նաև ժողովրդավարության ծնունդ է։ Նույն իրավիճակն է նաև այսօր, երբ դեռ թարմ են 2020 թվականի պատերազմի վերքերը, երկիրը դեռ նոր է ուշքի գալիս ծանր կորուստներից, երբ թվում էր, թե ժողովրդավարական ինստիտուտները պետք է հետին պլան մղվեին, բայց հայաստանյան իշխանությունը լուծումը գտավ հենց ժողովրդավարության մեջ։ Ես համոզված եմ, որ ժողովրդավարությունն է այն զենքը, որով մենք պետք է և կարող ենք ներկայանալ աշխարհին»։ Խաչատուրյանը շեշտեց, որ ժողովրդավարությունը ենթադրում է նաև խաղաղություն։ «Առանց դրա հնարավոր չէ կամ դժվար է ունենալ կայացած ժողովրդավարական ինստիտուտներ։ Եվ այս առումով Հայաստանը հաստատակամորեն շարժվում է դեպի ժողովրդավարություն և դեպի խաղաղություն»,- նշեց ՀՀ նախագահը։ Մանրամասները՝ տեսանյութում։



ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: