ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Բլինքենը Թուրքիային կոչ է արել անհապաղ ավարտին հասցնել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կոչ է արել Թուրքիային անհապաղ ավատին հասցնել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը՝ ընդգծելով, որ Ստոկհոլմն արդեն նշանակալի քայլեր է արել իր անդամակցության հետ կապված Անկարայի առարկությունները լուծելու համար, գրում է Gercek news-ը՝ վկայակոչելով Reuters-ին։

Բլինքենը նաև մերժել է այն ենթադրությունը, որ Բայդենի վարչակազմը Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումը կապում է Անկարային F-16 կործանիչներ վաճառելու հետ, թեև նա ասել էր, որ ԱՄՆ Կոնգրեսը դա է անում: Հավելենք, որ  ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հեռախոսազրույցից հետո լրագրողներին ասել էր․ «Նա դեռ ցանկանում է աշխատել F-16-ների վրա: Ես ասացի նրան, որ մենք ուզում ենք գործարքը Շվեդիայի հետ, ուստի՝ եկեք դա ավարտենք»։ Ելույթ ունենալով Շվեդիայի վարչապետի հետ Շվեդիայի հյուսիսում գտնվող Լուլեա քաղաքում կայացած համատեղ մամուլի ասուլիսում, Բլինքենն ասել է, որ Վաշինգտոնը պատրաստվում է շարունակել աշխատել Ստոկհոլմի անդամակցությունն ավարտելու ուղղությամբ՝ հուլիսի կեսերին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ։ «Մենք հավատում ենք, որ այժմ  ժամանակն է, և առաջ չգնալու պատճառ չկա։ Թուրքիան բարձրացրել է կարևոր և օրինական մտահոգություններ: Շվեդիան և Ֆինլանդիան երկուսն էլ անդրադարձել են այդ մտահոգություններին։ Մենք անհամբեր սպասում ենք, որ այս գործընթացը կավարտվի առաջիկա շաբաթների ընթացքում: Մենք կասկած չունենք, որ դա կարող է լինել, և դա պետք է լինի, և մենք ակնկալում ենք, որ դա կլինի», – ասել է Բլինքենը։ Թուրքիան վավերացրել է Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ն անդամակցության հայտը մարտի վերջին, սակայն դեռ հրաժարվում է հաստատել Շվեդիայի հայտը։ Էմմա Չոբանյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: