ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Գնել Սանոսյանն անդրադարձել է Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հարցին

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն անդրադարձել է Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հարցին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խորհրդարանում բյուջետային քննարկումների ժամանակ Սանոսյանն ընդգծել է, որ Հայաստանի գործող ատոմակայանի գործունեության լիցենզիան մինչև 2026 թվականի համար է, կա խնդիր ատոմակայանի գործունեության ժամկետը երկարաձգել մինչև 2036 թվականը։ Ատոմակայանի գործունեության ժամկետը երկարաձգելու ուղղությամբ մեծածավալ աշխատանքներ են տարվել անցած տարի, այս տարի էլ այդ աշխատանքները շարունակվում են։
Այնուամենայնիվ, արդեն սկսվել են Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու շուրջ քննարկումները։ Նախարարը պարզաբանեց, որ հիմա են սկսել նոր ատոմակայանից խոսել, որովհետև ատոմակայանների կառուցումը բավականին երկար է տևում։
 
Նախապատրաստական փուլն էլ է  բավականին երկար, մոտ երկու տարի պետք է նախապատրաստվելու համար, 8 կամ 10 տարի էլ՝ կառուցելու համար։
 
Սանոսյանն ընդգծեց, որ նոր ատոմակայանի կառուցումը բարդ ընտրություն է ենթադրում, քանի որ հարկավոր է հասկանալ, թե ինչ հզորության ատոմակայան է կառուցվելու, իսկ դա հասկանալու համար բազմաթիվ գործոններ պետք է հաշվի առնվեն։ «Ու քանի որ նոր ատոմակայանը կառուցվում է 100 տարվա համար, մենք պետք է 2036 թվականից ու դրան հաջորդող 100  տարիների համար հաշվարկներ անենք։ Օրինակ, մենք պետք է հաշվենք, թե 2080 թվականին մենք որքան էլեկտրաէներգիա կտանք Իրանին կամ կտա՞նք, թե՞ չենք տա, Վրաստանին էլեկտրաէներգիա կտա՞նք, թե՞ չենք տա։ Պետք է հասկանալ, թե ինչպիսին կլինեն Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, Թուրքիան Հայաստանից էլեկտրաէներգիա կգնի՞, թե՞ ոչ, որովհետև Թուրքիայի արևելյան շրջանները հիմա դրա կարիքն ունեն»,- մանրամասնեց Սանոսյանը։
Նաև պետք է հասկանալ, թե ինչպիսին կլինի տեղական սպառումը։ Պետք է հասկանալ՝ ատոմային, ջրային, արևային էներգիաները լինելու են որոշակի համաչափությա՞մբ, թե՞ ատոմակայանից կախվածությունը շատ պետք է լինի։
 
Սանոսյանի խոսքով՝ Հայաստանը հիմա լավ բալանս ունի, էներգետիկ համակարգն ատոմակայանից շատ կախվածություն չունի։ Որպես օրինակ նախարարը նշեց այն փաստը, որ ատոմակայանի աշխատանքն այս պահին կանգնած է, սակայն լուրջ խնդիրների դա չի հանգեցրել։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: