ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ինչու է Հայաստանի ընդդիմությունն ուզում երկիրը կրկին ներքաշել պատերազմի մեջ

Քաղաքագետ Հայ Սուքիասյանը կարծում է, որ Հայաստանի ընդդիմությունը, հիմնականում՝ խորհրդարանական, ՀՀ-ի անվտանգության երկրորդ ճակատն է, որոնք պատրաստ են դիմել թե՛ ապստամբության թե՛ տեռորի։ Նա համոզմունք ունի, որ ընդդիմությունը պատրաստ է ձեռնարկել նմանատիպ միջոցներ, միայն թե հեղաշրջում իրականացնի երկրում։

Սուքիասյանը նաև նկատում է՝ սրա պատճառն այն է, որ նրանք փողոցային պայքարում որևէ հաջողություն չեն կարողանում արձանագրել:
 
 
«Նրանք ցանկանում են քաղաքական ցնցումներով ՀՀ-ի ձեռք բերվող կայունությունը խաթարել, նպատակ ունեն ոչնչացնել պետությունը, բանակն ու ժողովրդին։ Պարզ է, որ ընտրազանգված չունեն, այլ բան է, երբ պետությունը վատագույն վիճակում բևեռացվեց, և իրենք մի կերպ սողոսկեցին խորհրդարան»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա՝ ընդդիմության՝ ընտրազանգված չունենալու փաստը հիմնավորում վերջիններիս հանրահավաքների ժամանակ արձանագրվող մարդկանց սակավ թվաքանակով:
Անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ, սակայն խորհրդարանի աշխատանքներին հազվադեպ մասնակցող Իշխան Սաղաթելյանի մայիսի 28-ին արած հայտարարությունը, այն է՝ ««Դաշնակցությունն» իր բոլոր ուժերով ու միջոցներով պայքարելու է մինչև վերջին շունչը, ժողովրդին ոտքի է հանելու և ներքին ու արտաքին թշնամուն դուրս է վռնդելու երկրից, նոր Սարդարապատ լինելու է, և այդ Սարդարապատում հաղթելու ենք»՝ քաղաքագետն ասում է.
«Նրանք ժողովրդի վերքերն են օգտագործում և դրանց վրա հաղթանակի մասին խոսում, բայց 30 տարի մսխել են Արցախի հաղթանակը, թալանել ու կողոպտել Հայաստանը, սարքել անիրավ պետություն, ձևավորել արտագաղթող ժողովուրդ։ Դաշնակցությունը երեք անգամ կոալիցիա է կազմել օլիգարխների հետ, բայց չէ՞որ լինելով սոցիալիստական կուսակցություն, պետք է պայքարեր աղքատության հաղթահարման դեմ։ Նման հայտարարություններով ընդամենը փորձում են անկայունացնել՝ առանց այդ էլ մեր ոչ բարվոք իրավիճակը։ ՀՀ-ն գիշեր-ցերեկ խնդիրների մեջ է, իրենք էլ ռևանշիստի պես են իրենց դրսևորում։ Դավադրություններ են ձեռնարկում պետության դեմ»:
Ըստ զրուցակցի՝ ընդդիմությունը բավականին լավ է տեղեկացված ՀՀ-ի ներկայիս հնարավորությունների ու միջոցների մասին, որոնց պատճառը նաև իրենք են:
«Ունեն իրենց լուման այս իրավիճակի համար։ Ես չունեմ համոզում, որ այս իշխանությունն ունի հնարավորություն ռազմական ճանապարհով հարցը լուծելու և չի լուծում, իսկ իրենք խաղում են ժողովրդի հետ։ Երկու տարի է անցել, բայց ՀՀ-ն դեռ կազդուրվելու կարիք ունի, տարածաշրջանն էլ գտնվում է ռուս-թուրքական դաշինքի գրկախառնության ներքո, Հայաստանն այլ դաշնակից չունի, ուրեմն իրենք ի՞նչ միջոցներով են պատկերացնում այդ Սարդարապատը և ռազմական կերպով հարցի լուծումը։ Տեսնում են, որ ՀՀ-ն կարող է խաղաղության պայմանագիր ստորագրել, բարելավել իրավիճակը և ՌԴ-ի հրամանով  փորձում են վիժեցնել այդ գործընթացը»,- կարծում է Սուքիասյանը:
 
Քաղաքագետը նաև չի կարծում, թե ընդդիմությանը կհաջողվի պայքարի դուրս գալ և, ինչպես վերջիններս են նշում, 5-6 ամսվա ընթացքում հասնել հեղաշրջման:
«Իրենց կողքին ժողովուրդ չկա, իրենք են իրենց ընտանիքի անդամներով, քաղաքական աղանդի մի քանի մարդկանցով և վերջ։ Ոչինչ չեն կարող անել, մեկ ճանապարհ ունեն միայն՝ տեռոր ու ապստամբություն։ Այս առումով իշխանությունը պետք է վերահսկի գործընթացը ու ապահովի անվտանգությունը։ Սակայն նրանք իրականում եթե լինեին ընդդիմություն, կաջակցեին ՀՀ-ին։ Ունեն մանդատ, կարող են հանդիպել այլ երկրների ներկայացուցիչների հետ, միջազգային կառույցներում բարձրաձայնեն, մեր երկրի անվտանգությանը վերաբերող հարցերում օգնեն պետությանը, բայց միայն խանգարում են նպատակաուղղված»,- նկատում է նա։
Ըստ Սուքիասյանի՝ ընդդիմությունը ևս իր ներսում ունի խժդժություններ, մասնավորապես  Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հետ, միմյանց մեղադրում են Հայաստանում հեղաշրջում իրականացնել չկարողանալու համար:
 
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: