ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (1)

Իրանահայ համայնքը մեր ժողովրդի անքակտելի մասն է կազմում։ Այդ համայնքի գոյությունը վառ վկայությունն է այն իրողության, որ իրենց պատմական զարգացման ճանապարհին հաղորդակից լինելով տարբեր ժողովուրդների հետ և ճակատագրի ու պատմական զանազան վայրիվերումների ու արհավիրքների բերումով հարկադրված լինելով ապրել հայրենիքից հեռու ու մոտ օտար երկրներում, հայերը մշտապես պայքարել են իրենց ազգային դիմագիծն ու ինքնությունը անաղարտ կերպով պահպանելու համար։

Հայերն Իրանում բնակվելու հազարամյակների պատմություն ունեն։ Այդ երկու հնդեվրոպական ժողովուրդներին՝ հայերին և իրանցիներին շատ ընդհանուր բան է միավորում։ Աղբյուրների վկայությամբ, դեռևս մ. թ. ա. VI դարի առաջին կեսին մարական պետության մեջ (Մարաստան, Մեդիա) եղել է հայ բնակչություն։ Հայերի թիվն Իրանում ավելի ստվարացել է մ. թ. ա. 550 թվականից սկսած, երբ մեդական պետության կործանումից հետո ստեղծվել է Աքեմենյան աշխարհակալ պետությունը։ Որպես վասալական պարտավորություն հայերը աքեմենյան արքաներին տրամադրել են զինվորական ստորաբաժանումներ, նրանց մղած պատերազմներին մասնակցելու համար։ Այդ ստորաբաժանումներն Իրանի առանձին վայրերում ունեցել են իրենց բանակատեղիները, որոնք և հանդիսացել են հայկական բնակավայրեր։ Տեսակետ կա նաև այն մասին, որ Հայաստանի սահմաններից ժամանակավորապես դուրս գտնվող այդ հայկական զորամասերից բացի, Աքեմենյան Իրանում գոյություն են ունեցել նաև առանձին վայրերում ցրված ոչ մեծ հայկական մշտական գաղթօջախներ։ Հավանական է, որ դրանց բնակչության մի ստվար զանգվածը հանդիսացել են վաճառականներ, արհեստավորներ և այլն։ Աքեմենյանների շրջանում հայ-իրանական հարաբերությունների վերաբերյալ մենք տեղեկություններ ենք քաղում Դարեհ Ա արքայի Բեհիսթունյան արձանագրությունից, որը բացառիկ կարևոր աղբյուր է հայերի և իրանցիների շփումները հավաստի կերպով լուսաբանելու տեսակետից։ Այդ բևառագիր արձանագրությունը առաջին գրավոր հիշատակարանն է, որտեղ խոսվում է հայերի և նրանց «Արմինա» երկրի մասին։ 
Աքեմենյան պետության համակարգում հայերն ունեցել են առանձնահատուկ արտոնյալ վիճակ, որի պատճառներն առավելապես քաղաքական էին։ Որոշակի փաստեր կան, որոնք գալիս են ապացուցելու, որ ամբողջ Հայկական լեռնաշխարհը և Քուռ-Արաքսի ավազանում գտնվող տարածությունը մինչև այժմյան Ղարաբաղի և Մուղանի դաշտերը, իսկ քիչ ավելի ուշ նաև Կասպից ծովի ափերը, պարսկական արքունիքը վստահել էր հայ ռազմիկ ցեղապետերին ու սատրապներին, որպեսզի նրանք պահպանեն պետության հյուսիսային սահմանները։ Հայ-իրանական փոխհարաբերություններն առանձնակի սերտ բնույթ ունեին Հայաստանում պարթևական ծագում ունեցող Արշակունիների արքայատոհմի տիրապետության շրջանում (մ. թ. 63-428 թթ.) ։ Հնագույն ժամանակներից սկսած, հայերն Իրանում ապրել են ոչ միայն որպես ժամանակավոր գաղութաբնակներ, կամ վասալական զինվորական պարտականություն կատարող հավաքականություններ, այլև որպես բնիկներ պատմական Պարսկահայքում, որն այդ ժամանակներում հանդիսանում էր Հայաստանի անբաժանելի մասը4 ։ Մ. թ. 226 թ. Իրանում իշխանության գլուխ անցած Սասանյանների քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ ձեռք էր բերել թշնամական դիմակայության և կոշտ առճակատումների բնույթ, որի պատճառները գլխավորապես կրոնական-քաղաքական էին։ Սասանյանների կողմից պարբերաբար կազմակերպվում էին Հայաստանից հայ բնակչության զանգվածային բռնագաղթեր դեպի Իրան5 ։ Առաջին տեղեկությունը Սասանյանների՝ 
Հայաստանից տարած մեծ թվով գերիների մասին հաղորդում է պատմիչ Ագաթանգեղոսը։ Նա
հայտնում է, որ Սասանյան արքայատոհմի հիմնադիր Արտաշիր թագավորը (226-241 թթ.) հարձակվելով Հայաստանի վրա, մեծ թվով հայերի է գերեվարել դեպի Իրան։ Սասանյանների կազմակերպած հայերի առավել խոշոր բռնագաղթը տեղի է ունեցել IV դարի երկրորդ կեսին՝ Շապուհ Բ արքայի Հայաստան կատարած արշավանքի ժամանակ։ Հայ պատմիչների հաղորդած տեղեկությունների համաձայն, III-IV դարերում Իրան է գաղթեցվել մի քանի հարյուր հազար հայ։ VII դարում, երբ Իրանը նվաճվեց արաբների կողմից, գաղթեցված հայ բնակչությունը ընդունելով իսլամը ձուլվել և փոշիացել է։ Իրանում հայկական նոր գաղթօջախներ են ստեղծվել XI դարում գլխավորապես սելջուկների կողմից կազմակերպված բռնի գաղթերի ու գերեվարությունների հետևանքով։ Կայուն կերպով հիմնավորվելով Իրանի տարածքում և այնտեղ ստեղծելով կենտրոնացված և ուժեղ պետականություն, սելջուկներն աշխատում էին հնարավորին չափով փոխել այդ երկրի էթնիկական կազմը, միաժամանակ իրենց համար հայթայթելով ձրի աշխատուժ։ Պատահական չէ, որ սելջուկները Հայաստանի բնակչությանը քշել տարել են գլխավորապես դեպի Իրան։ Հայերի խոշոր գերեվարություն սելջուկները կատարել են 1048 թվականին։ Այնուհետև նման գերեվարությունները պարբերաբար կրկնվում են Հայաստանի զույգ հատվածներում։ Այդ բռնագաղթի ու տարագրությունների հետևանքով XI-XII դարերում Իրանի հյուսիսային շրջաններում՝ Մակվում, Խոյում, Սալմաստում, Ուրմիայում, Թավրիզում, Մարաղայում, Մարանդում, Սուլթանիեում, Ղարադաղում և այլն, ինչպես նաև հարավում (Սպահանի մերձակա շրջաններում) ստեղծվում են հայկական նոր բնակավայրեր և գոյանում են հայ գաղթօջախներ։ Մոնղոլական տիրապետության շրջանում (1220-1385) պարսկահայ գաղթօջախներն էլ ավելի մեծացան, իրենց մեջ ընդունելով գաղթականական նոր հոսանքներ։ Հայաստանում մոնղոլների կատա- 6 Տե՜ս Բուռնազյան Ս., Հայաստանը և սելջուկները XI-XII դդ., Երևան, 1980։ 7 Տե՜ս Աճառյան Հ., Հայ գաղթականության պատմություն, Երևան, 2002։ 16 րած ամենամեծ գերեվարությունը տեղի է ունեցել 1236-1237 թթ., որի մասին հանգամանալից ու հավաստի տեղեկություններ է հաղորդում պատմիչ Կիրակոս Գանձակեցին։
Իրանի հայ համայնքը. արդի հիմնախնդիրներ։ Վահան Բայբուրդյան (պ. գ. դ., պրոֆեսոր) – Եր., Լուսակն, 2013 թ.


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
թեհրան,իրանահայ-համայնք,ս․-մարիամ-աստվածածին-բարեգործական-կենտրոն,սմաբկ,հմհֆ,հայ-մշակութային-հասարակական-ֆորում,հայազդ-լրատվական-կայք,աշխարհատեսների-հայկական-կենտրոն,մարո-այվազյան,կարինե-ղուկասյան,սահակ-շահմուրադյան , ՀՄՀՖ-ի, Ս․ ՄԱԲԿ-ի և Թեհրանի Աշխարհատեսների Հայկական կենտրոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցությունների զարգացման հեռանկարները
ՀՄՀՖ-ի, Ս․ ՄԱԲԿ-ի և Թեհրանի Աշխարհատեսների Հայկական կենտրոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցությունների զարգացման հեռանկարները
Թվականիս դեկտեմբերի 16-ին Սրբ․ Մարիամ Աստվածածին Բարեգործական կենտրոնի և Հայ Մշակութային Հասարակական Ֆորումի հյուրն էր Թեհրանի Աշխարհատեսների Հայկական կենտրոնի վարչության ատենապետ՝ Տկն․ Մարո Այվազյանը։
հայ-մշակութային-և-հասարակական-ֆորում,ս․-մարիամ-աստվածածին-բարեգործական-կենտրոն,հմհֆ-ի-ներկայացուցիչներ,հմհֆ-ի-տնօրեն,կարինե-ղուկասյան,հայազդ-կայքի-խմբագիր,հայազդ,սահակ-շահմուրադյան,իրանահայ-թարգմանիչ,մշակութային-և-կրթական-գործիչ,հասարակական-գործիչ,նորայր-մեհրաբյան,հայ-գողգոթան,շուշի,գոմեշ , ՀՄՀՖ-ի ներկայացուցիչները և իրանահայ թարգմանիչ և հասարակական գործիչ Նորայր Մեհրաբյանը քննարկել են համագործակցության խթանման ուղղություններն ու հնարավորությունները
ՀՄՀՖ-ի ներկայացուցիչները և իրանահայ թարգմանիչ և հասարակական գործիչ Նորայր Մեհրաբյանը քննարկել են համագործակցության խթանման ուղղություններն ու հնարավորությունները
Հայ Մշակութային և Հասարակական Ֆորումի վարիչ տնօրենի և «Հայազդ» կայքի խմբագրության հրավերով թվականիս դեկտեմբերի 2-ին, Թեհրանի Ս․ Մարիամ Աստվածածին Բարեգործական կենտրոնում կայացավ իրանահայ վաստակավոր թարգմանիչ, հասարակական, մշակութային և կրթական գործիչ Նորայր Մեհրաբյանի հետ հանդիպումը։
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(14) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (14)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (14)
ՀԱՄԱՅՆՔԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ և ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԱՄՈՒԼԸ ԵՎ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
հայ-մարզամշակութային-րաֆֆի-համալիր,հմմ-րաֆֆի-համալիրի-մշակութային-բաժանմունք,գրքերի-պարսկերեն-թարգմանության-շնորհանդես,պարսկերեն-թարգմանության-հեղինակ,նորայր-մեհրաբյան,հայ-գողգոթան,շուշի,գոմեշ,գրիգորիս-պալաքյան,սերո-խանզադյան,հրանտ-մաթևոսյան,իիհ-ում-հհ-դեսպանության-խորհրդական,սերգեյ-գրգիգորյան,հյուպատոս-արթուր-սարգսյան,անդրանիկ-սիմոնյան,թեհրանի-հայոց-թեմի-թեմական-խորհրդի-ներկայացուցիչնե,մաշղ-հրատարակչության-ներկայացուցիչներ,իրանահայ-մարզամշակութային-միությունների-ներկայացու , ՀՄՄ Րաֆֆի համալիրում կայացել է «Հայ Գողգոթան», «Շուշի» և «Գոմեշ» գրքերի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը
ՀՄՄ Րաֆֆի համալիրում կայացել է «Հայ Գողգոթան», «Շուշի» և «Գոմեշ» գրքերի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը
Թվականիս նոյեմբերի 16-ին, Հայ մարզամշակութային Րաֆֆի համալիրի Մշակութային բաժանմունքի նախաձեռնությամբ տեղի ունեցավ երեք արժեքավոր գրքերի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը։
կլարա,աբքարի,պատմությունը.,իրանահայ,առաջին,մանրանկարչուհի , Կլարա Աբքարի պատմությունը. Իրանահայ առաջին մանրանկարչուհի
Կլարա Աբքարի պատմությունը. Իրանահայ առաջին մանրանկարչուհի
Կլարա Աբքարը 73 տարեկան էր, երբ իր տունը վերածեց արվեստանոցի՝ նկարչություն սովորեցնելու համար։ Երկու տարի անց Թեհրանի նախկին թագավորական Սաադ Աբադ պալատում բացվեց նրա աշխատանքների թանգարանը: Նա հայտնի է որպես առաջին իրանցի կին մանրանկարչուհի, սակայն կենդանության օրոք երբեք վաճառքի չի հանել իր ստեղծագործություններից ոչ մեկը:
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(13) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (13)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (13)
Ըստ երկրի սահմանադրության, խորհրդարանի հայ պատգամավորները հանդիսանում են համայնքի լիիրավ ներկայացուցիչները։ Բայց նրանք նաև օրենսդիր մարմինների ներկայացուցիչ են և ոչ թե գործադիր մարմնի , իսկ երկրորդ՝ «ազգային» կանոնադրության մեջ նրանց մասին չկա ոչ մի հոդված։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: