ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ողջունում ենք Հայաստանի վարչապետի համարձակ հայտարարությունը. ԵՄ ներկայացուցիչը՝ գործընթացի մասին

«Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը վերջին մեկ ամսվա ընթացքում ակտիվացել է, և Եվրամիությունը ողջունում է դա։

ԵՄ-ն կարծում է, որ կարևոր է պահպանել այս պատմական պահը (թափը) և խուսափել քայլերից, որոնք կարող են վտանգել խաղաղ գործընթացը, ներառյալ՝ թշնամական հռետորաբանությունը»։
 
Այս մասին ասված է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի մամուլի քարտուղար Պիտեր Ստանոյի հայտարարության մեջ Քիշնևում կայանալիք հանդիպմանն ընդառաջ։
 
 
Հայտարարությունը ողջունում է Ալմաթիի հռչակագրին կողմերի հանձնառությունը։
«Մայիսի սկզբին՝ ԱՄՆ-ում խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններից հետո, առաջնորդները հանդիպեցին Բրյուսելում մայիսի 14-ին՝ հունիսի 1-ին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում նախատեսված հաջորդ հանդիպումից առաջ: Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպել են նաև Մոսկվայում։
Բրյուսելում նրանք կենտրոնացան մի քանի առանցքային թեմաների վրա, ինչպիսիք են սահմանային խնդիրները, հաղորդակցությունը, հումանիտար հարցերը և նախկին Ղարաբաղի ինքնավար մարզում ապրող հայերի իրավունքներն ու անվտանգությունը:
Այդ ժամանակվանից ի վեր ղեկավարները հրապարակավ վերահաստատել են իրենց աներկբա հավատարմությունը 1991թ. Ալմաթիի հռչակագրի տարածքային ամբողջականությանը և Հայաստանի (29800 քառ. կմ) և Ադրբեջանի (86.600 քառ. կմ) համապատասխան տարածքային ամբողջականությանը: Մենք ողջունում ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 22-ի համարձակ հայտարարությունը այս կապակցությամբ և Հայաստանի բացահայտ պատրաստակամությունը՝ աշխատելու երկկողմ սահմանի սահմանազատման ուղղությամբ։
Մենք նաև ողջունում ենք մայիսի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը։
 
Քանի որ աշխատանքը շարունակվում է այս զգայուն հարցերի շուրջ, կարևոր է քայլեր ձեռնարկել վստահություն ձևավորելու, լավ մտադրություններով աշխատելու և առաջնորդություն ցուցաբերելու համար՝ համապարփակ կարգավորման հետ կապված բոլոր խնդիրների լուծումներին հասնելու համար:
Չնայած հակամարտության բարդ պատմությանը և անցյալին, բոլոր հարցերը պետք է լուծվեն միայն խաղաղ ճանապարհով, երկխոսության ճանապարհով։ ԵՄ-ն հավատարիմ է կողմերին աջակցելու այդ գործում»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Քիշնևում՝ Եվրոպական քաղաքական համայնքի հերթական հանդիպման շրջանակում, առաջարկվել է հանդիպում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ։
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: