ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ռեալում կարծում են, որ Բենզեման լրջորեն մտածում է ակումբից հեռանալու մասին

Ռեալում կարծում են, որ Բենզեման լրջորեն մտածում է ակումբից հեռանալու մասին

Մադրիդի «Ռեալը» չի խանգարի Բենզեմային հեռանալ՝ հաշվի առնելով, որ 2022 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիրը կարիերան կշարունակի ոչ եվրոպական առաջնությունում:
Հավանական է նաև, որ ֆուտբոլիստը ևս մեկ մրցաշրջան կանցկացնի Մադրիդի «Ռեալում» և 2024 թվականին կմիանա Սաուդյան Արաբիան ներկայացնող որևէ ակումբի:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 35-ամյա ֆրանսիացի հարձակվողը առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից, որտեղ նրան 200 մլն եվրոյի պայմանագիր են առաջարկել։
Բենզեման «Ռեալի» կազմում հանդես է գալիս 2009 թվականից: Ֆրանսիացին ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Կարիմը «Ռեալի» հետ դուրս է եկել նաև Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ «սերուցքայինները» պարտվել են «Մանչեսթեր Սիթիին»։ Չեմպիոնների լիգայում  տասը խաղում ֆրանսիացին չորս գոլ է խփել։

Աղբյուր՝ armsport.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ուեֆա,ֆուտզալի,չեմպիոնների,լիգայի,եզրափակիչը՝,երևանում , ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում:
վահան,բիչախչյանը,կարող,է,հեռանալ,«պոգոնից» , Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն այս ձմռանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա լեհական «Պոգոնից»։
ֆուտզալ,ուեֆա,ուեֆա-ի-գործադիր-կոմիտե,հայաստանի-ֆուտբոլի-ֆեդերացիա,երևան,ուեֆա-ֆուտզալի-չեմպիոնների-լիգայի-2024-ի-եզրափակիչ , ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կհյուրընկալի ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի 2024 թվականի եզրափակիչը:
հայաստան,հհֆ,հրաձգության-հայաստանի-երիտասարդական-առաջնություն,գյումրու-թիմ,երևանի-հրաձգության-մանկապատանեկան-մարզադպրոցի-թիմ,վանաձորի-թիմ,մեդալակիրներ ,  Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Անցկացվել է հրաձգության Հայաստանի երիտասրդների առաջնությունը։ Մասնակցել են Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Գյումրու եւ Վանաձորի թիմերը, հաղորդում է ՀՀՖ-ի մամուլի ծառայությունը։
ֆուտզալի,հայաստանի,հավաքականը,հաղթել,է,վրացիներին․,աա , Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականն առաջին հաղթանակը տարավ աշխարհի առաջնության որակավորման փուլի էլիտ ռաունդում` ընդհատելով 4 պարտությունից բաղկացած շարքը։
հրանտ-լեոն,ռանոսը,խաղաժամանակ,է,ստացել,«բորուսիայում» , Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: