ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայկական կողմը պետք է ապացույցներ ներկայացնի Շառլ Միշելի գրասենյակին, որ 2 հայ զինծառայողները սահման չեն խախտել և առևանգվել են ՀՀ տարածքից. Ստեփան Սաֆարյան

Մենք առաջինը պետք է տեղեկատվություն տրամադրենք Շառլ Միշելի գրասենյակին, թե ինչպես է տեղի ունեցել առևանգումը, ապացույցներ, որ ըստ էության նրանք սահման չեն խախտել և ենթակա են վերադարձման: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) նախագահ Ստեփան Սաֆարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից երկու հայ զինծառայողների առևանգմանը:

Ստեփան Սաֆարյանը հիշեցրեց, որ Ադրբեջանի հետ ունենք պայմանավորվածություն, որ մոլորված անձինք պետք է վերադարձվեն:  Նա նկատեց, որ Ալիևը վրդովված է իրենց սահմանախախտողների նկատմամբ քրեական գործից, որոնք կասկածվում են հայ քաղաքացու սպանության մեջ: «Այսինքն՝ փորձում են իրենց սահմանախախտներին և հանցագործության մեջ կասկածվողներին ներկայացնել որպես մոլորված անձինք,և քանի որ Հայաստանում իրավական գործընթաց է սկսվել, նույնը սիմետրիկ կրկնում են մեր երկու տղաների առնչությամբ՝ փորձելով ստեղծել հավասարություն, որպեսզի եթե անգամ դատապարտվեն՝ փոխանակվեն հավասարը հավասարի հետ կարգավիճակներով»,- ասաց նա:
Ստեփան Սաֆարյանը պարզաբանեց, որ Ալիևը տղաների նկատմամբ քննչական գործողություններ սկսելով՝ փորձում է  տպավորություն ստեղծել միջազգային հանրության մոտ, որ մեր տղաները դիվերսանտներ են, այլ ոչ թե մոլորյալներ, հետևաբար նրանք ենթակա չեն վերադարձման այն սկզբունքներով, որոնց շուրջ Շառլ Միշելի մասնակցությամբ  տեղի ունեցած հանդիպման ընթացքում պայմանավորվել են:
«Ես կարծում եմ, որ հայկական կողմը պետք է ապացույցներ ներկայացնի Շառլ Միշելի գրասենյակին, որ նրանք սահման չեն խախտել և առևանգվել են Հայաստանի Հանրապետության տարածքից»,- ասաց Ստեփան Սաֆարյանը և նշեց, որ պետք է այդ ուղղությամբ աշխատեն: Նա նաև նշեց, որ միջազգային իրավական կոնվենցիաներով մենք պետք է բոլոր գործողությունները ձեռնարկենք, որպեսզի տղաների նկատմամբ խոշտանգումներ և դաժան վերաբերմունք չլինի և նրանք պաշտպանված լինեն միջազգային իրավունքով:
Քաղաքագետը նկատեց նաև, որ Ադրբեջանը  շահագրգռված չէ խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում: «Ադրբեջանը կեղծ ուղերձներ է հղում միջազգային հանրության համար, թե իբրև ինքը շահագրգռված է: Ադրբեջանը ակնկալում է, որ ՀՀ-ն հետ կկանգնի և պատասխանատվությունը կընկնի Հայաստնաի վրա: Ադրբեջանին պետք է բանակցությունների ձախողում, որպեսզի  արդարացնի Հայաստանի նկատմամբ կատարած իր գործողությունները  և մտադրությունները»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ադրբեջանական դատարանն առևանգված հայ զինծառայողներ Հարություն Հովագիմյանի և Կարեն Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը:
 
Աղբյուր՝ araratnews.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: