ԻՐԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ(2)

Իրանում հայերը մշտապես մասնակից են եղել այդ երկրի տնտեսական, հասարակական և մշակութային զարգացումներին, իսկ իրանական ժողովուրդը երբեք նրանց չի դիտել որպես երկրի համար օտար և խորթ տարր։
1991 թ. Հայաստանի անկախության հռչակումը նոր էջ բաց արեց
Հայաստանի և Իրանի, այդ երկու հարևան և բարեկամ երկրների և նրանց ժողովուրդների դարավոր տարեգրության մեջ։ Դիվանագիտական հարաբերությունների հաստատման և միջպետական կապերի զարգացման տասնյակ տարիների ճանապարհ անցած Հայաստանը և Իրանը արձանագրել են մեծ նվաճումներ տնտեսական,
քաղաքական, մշակութային և այլ բազմապիսի բնագավառներում։
Անկասկած այդ գործում զգալի դերակատարություն է ունեցել, ներկայումս էլ ունի նաև Իրանի հայ համայնքը։ Հիրավի, իրանահայ մեր
հայրենակիցներն արել են ամեն ինչ Հայաստանին սատարելու,
դժվարին պահերին նրան օգնության ձեռք մեկնելու, իրենց հայրենիքի հեղինակությունը անշեղորեն բարձրացնելու և դարերի հոլովույթում կողք-կողքի ապրած երկու հնագույն ժողովուրդների՝ հայերի և
իրանցիների դարավոր բարեկամությունն ամրապնդելու համար։
Իրանահայ համայնքում առկա հիմնախնդիրների՝ ինքնության,
հայապահպանության, հայեցի կրթության, հայկական դպրոցների,
մշակութային հիմնարկությունների, հայ եկեղեցու, ներհամայնքային
խնդիրների, համայնք-պետություն հարաբերությունների, համայնքի
անդամների արտագաղթի, իրանական հասարակության հետ ինտեգրման, իրանահայ համայնք-Հայաստան հարաբերությունների, և,
վերջապես, համայնքի հեռանկարի հետ կապված հարցերի ուսումնասիրությունն անկասկած ունի ինչպես գիտական, ճանաչողական,
այնպես էլ քաղաքական ու գործնական նշանակություն։
Առանց նշված խնդիրների քննության՝ անհնար է ամբողջական
պատկերացում կազմել Մերձավոր ու Միջին Արևելքի ամենահնագույն համայնքի և նրանում ընթացող գործընթացների մասին։
Իրանի հայ գաղթօջախների անցյալի պատմությունը հայ գրչի
մշակների կողմից բավականաչափ ուսումնասիրված է, մի բան, որ
չի կարելի ասել այդ համայնքի ներկա վիճակի ու զարգացումների
12
մասին։
Ինչպես նշված տարածաշրջանի համարյա առանց բացառության
բոլոր հայ համայնքները, այնպես էլ իրանահայ համայնքը, որը դարերի ընթացքում մեր սփյուռքի առավել վառ ազգային հայեցի նկարագիր ունեցող հատվածներից մեկն է եղել, այսօր կանգնած է լուրջ
մարտահրավերների առջև։ Այդ համայնքին հուզող արդի խնդիրները
հիմնականում առնչվում են մեր տարածաշրջանի սոցիալ-տնտեսական և քաղաքական ընդհանուր մթնոլորտի թելադրած գերխնդիրների հետ, որոնք իրենց արտացոլումն են գտնում իրանահայ համայնքի առօրյա կյանքի տարբեր ոլորտների վրա։
Շնորհիվ իրանական ժողովրդի հյուրընկալ վերաբերմունքի, քաղաքական լայնախոհության, հանդուրժողականության և օտարատյացության բացակայության, հնարավոր եղավ վերջին չորս հարյուր
տարիների ընթացքում Իրանում պահպանել հայկական ինքնությունն ու համայնքային կառույցները։ Ճշմարիտ է նաև, որ հայ և իրանական ժողովուրդների միջև մերձեցման պայմաններ էր ստեղծում
նաև ինքը՝ իրանահայությունը, իր վերին աստիճանի օրինապահ ընթացքով, աշխատասիրությամբ և գնահատելի ծառայություններով
Իրանի տնտեսական, քաղաքական, հասարակական և կրթականմշակութային մարզերում։
Քաղված՝<< Իրանի հայ համայնքը. արդի հիմնախնդիրներ>> գրքից
Վահան Բայբուրդյան
tert.nla.am/archive
Նմանատիպ Լուրեր

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (13)
Ըստ երկրի սահմանադրության, խորհրդարանի հայ պատգամավորները հանդիսանում են համայնքի լիիրավ ներկայացուցիչները։ Բայց նրանք նաև օրենսդիր մարմինների ներկայացուցիչ են և ոչ թե գործադիր մարմնի , իսկ երկրորդ՝ «ազգային» կանոնադրության մեջ նրանց մասին չկա ոչ մի հոդված։

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (12)
Իրանի Իսլամական Հանրապետությունում կրոնական փոքրամասնություններ ներկայացնող համայնքների իրավական հիմք է հանդիսանում «Կրոնական փոքրամասնությունների վերաբերյալ օրենքը», որը փոքրամասնություններին տրամադրում է երկրի սահմանադրությունից բխող բավականին լայն իրավունքներ իրենց ներքին գործերի և կրոնական ինքնավարության բնագավառում։

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (11)
Իրանի երեք հայկական համայնքներն էլ՝ առաքելական, կաթոլիկ և ավետարանական, իրենց կրոնական և աշխարհիկ կառույցների միջոցով զգալի դեր են կատարել հայկական հոգևոր ու նյութական արժեքների ստեղծման ու պահպանման, ինչպես նաև համայնքային խնդիրների կարգավորման գործում։

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (10)
Ընդհանրապես Իրանում հայ կաթողիկե համայնքի գոյությունը դարերի պատմություն ունի։ Հայտնի է, որ դեռևս XIV դարի սկզբից տարբեր կրոնական միաբանությունների պատկանող կաթոլիկ միսիոներները քարոզչական գործունեություն էին ծավալել Պարսկահայք նահանգում։

Թեհրանում մի խումբ իրանահայ գործիչների մասնակցությամբ «Ի զորակցություն Արցախի» հանրահավաք է տեղի ունեցել․ Ալիևի ռեժիմի տմարդի քայլերը դատապարտող ելույթներ են հնչել, ընդունվել է բանաձև, որը փոխանցվելու է ՄԱԿ-ի գրասենյակին
ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանում գտնվող ՀՄՄ «Րաֆֆի» համալիրում երեկ՝ օգոստոսի 4-ին, ինչպես ավելի վաղ էինք հայտնել, նախատեսված էր հանրահավաք՝ ի զորակցություն Արցախի։

(2) ՊԱՐՍԿԱՀԱՅԵՐԻ 1828 Թ. ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄՐ ՌՈՒՍԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
1828-1829 թթ. պարսկահայերի վերաբնակեցմանը վերաբերող գրականության մեջ, գրեթե բոլոր պատմաբանները, բացի Լեոյից, ներկայացրել են պարսկական եւ ռուսական շահերը, բացակայում է հայկական շահը: