ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Սելավապահ

Սելավապահ՝ սելավապաշտպան կառույց, որի շնորհիվ կանխարգելվում կամ նվազեցվում էին տեղի գյուղերին սելավների հասցրած վնասները:

Հայաստանում 1970-1980-ականներին սելավները լուրջ վտանգներ կարող էին առաջացնել: Ավելի քան 200 բնակավայր կանգնած էր նման վտանգի առաջ, իսկ գլխավոր տրանսպորտային ուղիներում բացահայտվել էին 600-ից ավելի սելավավտանգ տեղամասեր։
 
Սելավները լեռնային գետերում առաջացող, քայքայիչ, ցեխաքարային զանգվածահոսքեր են, որոնք ունեն շատ մեծ արագություն՝ 10մ/վ և ավելի: Հայաստանում այդ տարիներին մշակվում էին տարբեր արդյունավետ միջոցներ՝ հողային և բուսածածկույթի ամրացումներ, գետահուների կանոնավորումներ, որպեսզի հնարավորինս նվազացնեն սելավների հասցրած վնասները: Ահա այդ նպատակով է Արենիում կառուցվել Սելավապահ կոչվող կառույցը, որն այսօր դարձել է շատերի հետաքրքրության առարկան: Այն համարվում է եզակի իր ինժեներական, խիտ-հյուսվածքային լուծման շնորիհվ:
 Կառույցն ունի մոտ 40 մետր բարձրություն և իրենից ներկայացնում է բետոնե-երկաթային շինություն: Սելավապահը կառուցվել է 1975-1980թթ.՝ Խորհրդային տարիներին, երբ սելավներն իրոք մեծագույն վտանգ էին ներկայացնում մոտակա գյուղերի համար: Այդ ժամանակաշրջանում Սելավապահը պաշտպանում էր գյուղերը հորդառատ անձրևներից, ձնհալներից, ապարային հոսքերից, իսկ այսօր համարվում է Արենիում այն վայրերից մեկը, որը իր խորհրդավոր և առհելի տեսքով, գրավում է թե՛ տեղացի, թե՛ օտարազգի այցելուների ուշադրությունը:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
«թումո»-ն,թվայնացնում,է,հայկական,մշակութային,ժառանգությունը , «Թումո»-ն թվայնացնում է հայկական մշակութային ժառանգությունը
«Թումո»-ն թվայնացնում է հայկական մշակութային ժառանգությունը
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն ընդլայնում է իր նախաձեռնությունը՝ թվայնացված հայկական պատմամշակութային վայրերի արխիվը հարյուրավոր կոթողներով համալրելու նպատակով:
apple-watch,խելացի-ժամացույցներ,բժշկական-գործառույթներ,արյան-ճնշում-չափել,հայտնաբերել-հիպերտոնիայի-նշաններ,ժապավեններ-ամրացնելու-նոր-մագնիսական-մեխանիզմ ,  Apple Watch-ի հաջորդ տարբերակը կկարողանա արյան ճնշում չափել
Apple Watch-ի հաջորդ տարբերակը կկարողանա արյան ճնշում չափել
Հաջորդ Apple Watch-ը կլինի ավելի բարակ և կարող է ունենալ ժապավեններ ամրացնելու նոր մագնիսական մեխանիզմ: Սակայն ավելի հետաքրքիր նորամուծություն կարող է լինել մի շարք բժշկական գործառույթների հայտնվելը։ Գուրմանի խոսքով՝ Apple Watch-ի հաջորդ տարբերակը կկարողանա հայտնաբերել հիպերտոնիայի նշանները՝ չափելով արյան ճնշումը դաստակի մոտ և ապնոէ:
գիտնականները,վերականգնել,հնագույն,հոբբիթի,դեմքը,հոբբիթ , Գիտնականները վերականգնել են հնագույն «հոբբիթի» դեմքը
Գիտնականները վերականգնել են հնագույն «հոբբիթի» դեմքը
Հիմնվելով Homo floresiensis-ի մնացորդների, մարդկանց և շիմպանզեների մասին տվյալների վրա՝ գիտնականները մոդելավորել են հնագույն «հոբբիթի» դեմքը։ Նրա հասակը 1 մետրից մի փոքր ավելի է։
չինաստանը,պատրաստվում,է,շուկա,հանել,իր,մարդանման,ռոբոտները , Չինաստանը պատրաստվում է շուկա հանել իր մարդանման ռոբոտները
Չինաստանը պատրաստվում է շուկա հանել իր մարդանման ռոբոտները
Չինաստանը մտադիր է դառնալ մարդանման ռոբոտների արտադրության առաջատարը։
ստոկհոլմում,կայացել,մրցանակի,հանձնման,արարողությունը,նոբելյան , Ստոկհոլմում կայացել է Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը
Ստոկհոլմում կայացել է Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը
Կիրակի օրը Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի համերգասրահում տեղի է ունեցել ֆիզիկայի, քիմիայի, բժշկության, գրականության և տնտեսագիտության 2023 թվականի Նոբելյան մրցանակների հանձնման արարողությունը։
արհեստական,բանականությունը,կարողանում,է,գաղտնաբառերը,վերծանել,95%,ճշգրտությամբ՝,հիմնվելով,ստեղնաշարի,ձայնի,վրա , Արհեստական բանականությունը կարողանում է գաղտնաբառերը վերծանել 95% ճշգրտությամբ՝ հիմնվելով ստեղնաշարի ձայնի վրա
Արհեստական բանականությունը կարողանում է գաղտնաբառերը վերծանել 95% ճշգրտությամբ՝ հիմնվելով ստեղնաշարի ձայնի վրա
Բրիտանացի հետազոտողների ջանքերով արհեստական ​​բանականությունը (AI) կարողանում է տարբերել համակարգչի ստեղնաշարի վրա սեղմված ստեղների ձայները:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: