ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ի՞նչ գնով է հաղթել Էրդողանը

Էրդողանը պահել է իշխանությունը, բայց ինչ գնով՝ դեռ հարց է, իսկ այդ հարցի պատասխանից էլ կախված է լինելու նրա քաղաքականությունը:

Հայաստանի վարչապետ ՆԻկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Էրդողանին, այդ երկրի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Էրդողանը Թուրքիայի նախագահի ընտրության երկրորդ փուլում հաղթեց իր մրցակից Քըլըչդարողլուին, հավաքելով 52 տոկոս քվե: Նրա մրցակիցը հավաքել էր 47 տոկոսից քիչ ավելի: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ սպասում է հայ-թուրքական հարաբերության կարգավորման ուղղությամբ համատեղ աշխատանքի շարունակությանը: Իսկ Էրդողանը սպասու՞մ է այդ աշխատանքի շարունակությանը, թե՞ օրինակ սպասում է «Նեմեսիս» գործողության մարտիկների հուշարձանի ապամոնտաժմանը, ինչպես Թուրքիայի նաագահի ընտրությունից առաջ հայտարարում էր այդ երկրի արտաքին գործերի նախարարը, հայտարարելով, թե Հայաստանն այդ քայլը չանելու դեպքում Թոււրքիան կձեռնարկի էլի քայլեր՝ օդային տարածքը հայկական ավիափոխադրողների համար փակելուց բացի:
 
Թե՞ Չավուշօղլուի այդ հայտարարությունը հենց նախընտրական էր, էրդողանյան քաղաքականության «ոգու» մեջ, որով նա փորձում էր առավելագույն ձայներ հավաքել իր մրցակցի համեմատ: Մյուս կողմից, որքան էլ Հայաստանը պատրաստակամ է շարունակել աշխատանքը հայ-թուրքական կարգավորման ուղղությամբ, եւ որքան էլ այդ աշխատաանքը անշուշտ կարեւոր է եւ Հայաստանը պետք է այն շարունակի, հայ-թուրքական կարգավորման գործընթացը Թուրքիայի համար այդուամենայնից կշարունակի լինել երրորդ երկրների հետ ավելի լայն խոսակցության, քննարկումների կամ հարաբերությունների առարկա եւ իհարկե այն պահանջները, որ Անկարան ներկայացնում է արձանի առնչությամբ, միտված են թերեւս հենց այդ ուղղությամբ Թուրքիայի դիրքերը այսպես ասած թանկացնելուն: Չի բացառվում իհարկե, որ Անկարան կարող է ունենալ կասկած կամ համոզում, որ Երեւանում արձանի տեղադրումը ոչ միայն հայաստանյան գաղափար է, ինչի համար էլ ընդգծված կոշտությամբ եւ կտրուկ վարքագծով արձագանքելով դրան, այդ հանգամանքը դարձրեց հայ-թուրքական գործընթացի խաղարկման առարկա:
 
Ընտրական բարդ խնդիրը հաղթահարած Էրդողանը կգա՞ այդ առումով ավելի հանդարտության դաշտ, թե՞ առավել ինքնավստահությունից ելնելով կփորձիի էլ ավելի կոշտ քաղաքականություն վարել ընդհանրապես, այդ թվում նաեւ Հայաստանի ու Կովկասի հարցում: Այդ հարցի պատասխանը կախված է մի շարք գործոններից, որոնց մասին տեղեկություններն այսօր թերեւս հրապարակային դաշտում չեն: Մասնավորապես, օրինակ շատ կարեւոր է, թե Էրդողանն իր հաղթանակի համար արդյո՞ք պարտավոր է արտաքին որեւէ դերակատարի, թե՞ ոչ: Կամ, ինչպես կկարողանա կառավարել Թուրքիայում շարունակվող փաստացի երկփեղկ հասարակական պատկերը, որքան կխորանա տնտեսական խնդիրների ծավալը: Այլ կերպ ասած, Էրդողանը պահել է իշխանությունը, բայց ինչ գնով՝ դեռ հարց է, իսկ այդ հարցի պատասխանից էլ կախված է լինելու նրա քաղաքականությունը:
Աղբյուր՝ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: