ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ինչի՞ կարիք ունի հանրությունը

Հայաստանում իրադրությունը հասել է մի կետի, երբ հանրությունը կարիք ունի ինքնազոհաբերության պատրաստ էլիտայի: Խոսքը «խարակիրիի» մասին չէ, այլ այն մասին, որ հասարակությունն ուզում է տեսնել պետության հեռանկարի համար զրկանքի պատրաստ, հանուն բոլորի գտնելու ինչ-որ սեփական բան կորցնելու պատրաստ էլիտա:

Չճշտված և մեծ մասամբ կեղծ լուրերը հայաստանյան լրահոսում տեղ են գրավում մեծ պարբերականությամբ: Այդ ամենն  թողնում է հանրային մեծ պսիխոզի տպավորություն, որը պայմանավորված է սոցիալ-հոգեբանական ծանրագույն իրավիճակով: Դա պատի սինդրոմն է, այսինքն՝ հանրային թե՛ տեսադաշտի, թե՛ պարզապես շնչահեղձության, այսպես ասած՝ «օդ չլինելու» հետևանք: Հասարակությունը չի գտնում լուծումներ: Ամեն առանձին դեպք կարող է ունենալ իր տրամաբանական բացատրությունը, բայց երբ այդ դեպքերը ուղղակի հեղեղում են լրահոսը, դա արդեն խոսում է հասարակական համաճարակի մասին: Ընդ որում, այստեղ խնդիրը սոցիալական ծանր վիճակը չէ կամ անարդարությունները և այլն, ինչը, որպես կանոն, բերվում է իբրև արտագաղթի կամ հուսահատ այլ քայլերի, ինքնասպանությունների կամ կենցաղային բռնությունների բուն պատճառ:
Բուն խնդիրն այն է, որ Հայաստանում փակվել է հեռանկարը, փակվել են ուղենիշները: Ղարաբաղյան պատերազմի առաջին տարիներին հասարակությունն ապրում էր ոչ պակաս ծանր սոցիալ-հոգեբանական պայմաններում, շատ շատերը անգամ հաճախ կանգնել են սովի դեմ երես առ երես: Եղել է ահռելի արտագաղթ, սակայն չի եղել հանրային պսիխոզի ալիք, որպիսին տեսնում ենք այժմ:
 
Ամենևին պատճառը երկրորդ պատերազմի աղետալի ելքը չէ։ Հակառակը՝ արցախյան երկրորդ պատերազմն ու պարտությունը ոչ թե պետք է այսպես բզկտեր, կազմաքանդեր ու կամազրկեր մեր հասարակությանը, այլ ավելի պետք է ամրապնդեր մեր հավաքական կամքը՝ հանուն վաղվա օրվա, հանուն սերունդների, հանուն հայոց պետականության հավերժության։ Ու բանն այն չէ, որ երկու տասնամյակ, քառորդ դար առաջ չկար Ֆեյսբուք, իսկ հիմա կա: Ամենևին: Խնդիրը ոչ թե Ֆեյսբուքի բացակայությունը կամ առկայությունն է, այլ տեսլականի, հեռանկարի, ինչ-որ տեղ նաև երազանքի, որ կորել է հանրության մոտ:
Երեսուն տարի առաջ մարդիկ ապրում էին անկախ պետություն ստեղծելու մտայնությամբ, ամեն մեկի մոտ՝ յուրովի, սակայն ընդհանուր հասարակական տեսլականով, սպասումով: Ամեն մեկն ապրում էր իր կյանքով, սակայն ապրում էր նաև գիտակցումով, որ երկիրը շարժվում է դեպի անկախություն: Եվ դա առանձնահատուկ ուժ և համբերություն էր տալիս հանրությանը, եթե անգամ որոշակի ինքնախաբեության բաղադրիչով: Այդուհանդերձ, հենց այդ ուժը օգնեց հաղթել Արցախի պատերազմը՝ անհավասար պայմաններում, երբ Ադրբեջանը անհամեմատ ավելի շատ ռեսուրսներ էր տնօրինում, քան հայկական կողմը:
Ներկայումս ոչ թե Ֆեյսբուք կա, այլ հեռանկար չկա: Ավելին, հեռանկարի դեպքում Ֆեյսբուքն ուժ է, գործիք, միջոց, նոր հնարավորություններ: Բայց հեռանկար չկա, չկա իրական էլիտա, որը կյանքի ուղենիշներ և օրինակներ կտա հանրությանը՝ համոզիչ օրինակներ: Ճառերը օրինակ կամ ուղենիշ չեն, որովհետև հանրությունը բացարձակապես այն վիճակում չէ, երբ կարող է «կշտանալ» ճառերով:
Հայաստանին անհրաժեշտ են ոչ թե դասախոս պաշտոնյաներ, այլ պաշտոնյաներ, որոնք իրենց անձնական քայլերով, անձնական զոհաբերություններով, անձնական նախաձեռնություններով կդառնան հանրային օրինակ, պետության հեռանկարի հանդեպ հավատի, վստահության օրինակ, վարակիչ օրինակ:
Հայաստանում իրադրությունը հասել է մի կետի, երբ հանրությունը կարիք ունի ինքնազոհաբերության պատրաստ էլիտայի: Խոսքը «խարակիրիի» մասին չէ, այլ այն մասին, որ հասարակությունն ուզում է տեսնել պետության հեռանկարի համար զրկանքի պատրաստ, հանուն բոլորի գտնելու ինչ-որ սեփական բան կորցնելու պատրաստ էլիտա:
Թյուր է այն կարծիքը, թե հանրությունը արյուն է տենչում կամ տենչում է, այսպես ասած, դատաստան և այլն: Ամենևին, դա իրականությունը նենգափոխելու շահադիտական փորձեր են՝ պատասխանատվությունը հեռացնելու համար: Հանրությունը վերամոտիվացվելու, պետության հեռանկարի հանդեպ վստահությամբ, հետևաբար նաև ահռելի ստեղծարար էներգիայով լցվելու համար ունի ընդամենը զրկանքի գործնական օրինակ ցույց տվող էլիտայի պակաս:
 
Աղբյուր՝ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: