ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
"Զարթոնք" պարախումբը "ՀՄՄ ՐաֆՖԻ" համալիրում բեմադրեց "Ոգու Մարտակոչ" խորոգրաֆիկ ներկայացումը

Թվականիս մայիսի 26-ին, <<Զաթոնք>> պարախմբի հիմնադրման 35-ամյակի, Հայոց Մեծ Եղեռնի 108-րդ տարելիցի ոգեկոչման կապակցությամբ և 1918 թ․ Մայիսի 28-ի Առաջին Հանրապետության ստեղծման և Մայիսյան հերոսամարտերում տարած հաղթանակի 105-ամյակի առիթով, Թեհրանի <<ՀՄՄ ՐաֆՖԻ>> համալիրում հանրությանը բեմադրցվեց <<Ոգու Մարտակոչ>> խորոգրաֆիկ ներկայացումը։

Hayazd Միջոցառման հովանավորն էր Հայ Մշակութային Հասարակական Ֆորումը և Ս Մարիամ Աստվածածին Բարեգործական կենտրոնը, որի հիմնադիրն է իրանահայ ազգային գործիչ և նշանավոր գործարար ճրտգ Հենրիկ Տեր Ղուկասյանը։
Միջոցառմանը ներկա էին Իրանում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմի ներկայացուցիչներ, ազգային մարմինների և միությունների և հոգևոր դասի  ներկայացոիցիչներ։


Միջոցառման ընթացքում <<Զարթոնք>> պարախմբի սաները բեմադրեցին  <<Ոգու Մարտակոչ>>  խորոգրաֆիկ ներկայացումը։ Գեղարվեստական միջոցառումը խորը հուզմունք և տպավորություն առաջացրեց հանդիսատեսների և ներկաների շրջանում։ Միջոցառման ավարտին պարախմբի անդամները և կազմակերպիչ հանձնախումբը արժանացան հանդիսատեսների և ներկաների բուռն ծափահարության և քաջալերանքին։


Միջոցառման ավարտին օրվա առիթով արտահայտվեց իրանահայ գործարար և ՀՄՀՖ-ի և ՍՄԱԲ կենտրոնի համահիմնադիր ճրտգ Հենրիկ Տեր Ղուկասյանը։ նա բարձր գնահատեց <<Զարթոնք>> պարախմբի գեղարվեստական ղեկավար և իրանահայ նշանավոր պարուսույց Տկն Լորետա Ավետիսյանին, իր տարած անխոնջ ջանքերի համար և հատուկ շնորհակալություն հայտնեց միջոցառումը կազմակերպող և իրականացնող հանձնախմբին, պարողներին, ասմունքողներին և ներկաներին։ 


Իրանահայ բարերար Ճրտգ․Հենրիկ Տեր Ղուկասյանը նաև խոստացավ, որ մեր համայնքի միասնական ջանքերով և ժողովրդի համախմբվածությամբ, այսուհետ թեհրանահայ համայնքում ականատես կլինենք նման որակյալ  գեղարվեստական միջոցառումների հաճախակի իրականացմանը տարբեր սրահներում և հայ համայնքը կվեարգտնի իր ուրույն դիրքն ու դերը մշակութային և հասարակական գործունեության ասպարեզներում։ 





ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(13) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (13)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (13)
Ըստ երկրի սահմանադրության, խորհրդարանի հայ պատգամավորները հանդիսանում են համայնքի լիիրավ ներկայացուցիչները։ Բայց նրանք նաև օրենսդիր մարմինների ներկայացուցիչ են և ոչ թե գործադիր մարմնի , իսկ երկրորդ՝ «ազգային» կանոնադրության մեջ նրանց մասին չկա ոչ մի հոդված։
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(12) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (12)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (12)
Իրանի Իսլամական Հանրապետությունում կրոնական փոքրամասնություններ ներկայացնող համայնքների իրավական հիմք է հանդիսանում «Կրոնական փոքրամասնությունների վերաբերյալ օրենքը», որը փոքրամասնություններին տրամադրում է երկրի սահմանադրությունից բխող բավականին լայն իրավունքներ իրենց ներքին գործերի և կրոնական ինքնավարության բնագավառում։
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(11) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (11)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (11)
Իրանի երեք հայկական համայնքներն էլ՝ առաքելական, կաթոլիկ և ավետարանական, իրենց կրոնական և աշխարհիկ կառույցների միջոցով զգալի դեր են կատարել հայկական հոգևոր ու նյութական արժեքների ստեղծման ու պահպանման, ինչպես նաև համայնքային խնդիրների կարգավորման գործում։
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(10) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (10)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (10)
Ընդհանրապես Իրանում հայ կաթողիկե համայնքի գոյությունը դարերի պատմություն ունի։ Հայտնի է, որ դեռևս XIV դարի սկզբից տարբեր կրոնական միաբանությունների պատկանող կաթոլիկ միսիոներները քարոզչական գործունեություն էին ծավալել Պարսկահայք նահանգում։
թեհրանում,մի,խումբ,իրանահայ,գործիչների,մասնակցությամբ,«ի,զորակցություն,արցախի»,հանրահավաք,տեղի,ունեցել․,ալիևի,ռեժիմի,տմարդի,քայլերը,դատապարտող,ելույթներ,են,հնչել,ընդունվել,բանաձև,որը,փոխանցվելու,է,մակ-ի,գրասենյակին , Թեհրանում մի խումբ իրանահայ գործիչների մասնակցությամբ «Ի զորակցություն Արցախի» հանրահավաք է տեղի ունեցել․ Ալիևի ռեժիմի տմարդի քայլերը դատապարտող ելույթներ են հնչել, ընդունվել է բանաձև, որը փոխանցվելու է ՄԱԿ-ի գրասենյակին
Թեհրանում մի խումբ իրանահայ գործիչների մասնակցությամբ «Ի զորակցություն Արցախի» հանրահավաք է տեղի ունեցել․ Ալիևի ռեժիմի տմարդի քայլերը դատապարտող ելույթներ են հնչել, ընդունվել է բանաձև, որը փոխանցվելու է ՄԱԿ-ի գրասենյակին
ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանում գտնվող ՀՄՄ «Րաֆֆի» համալիրում երեկ՝ օգոստոսի 4-ին, ինչպես ավելի վաղ էինք հայտնել, նախատեսված էր հանրահավաք՝ ի զորակցություն Արցախի։
պարսկահայերի,1828,թ.,վերաբնակեցումր,ռուսական,իշխանությունների,կողմից ,  (2) ՊԱՐՍԿԱՀԱՅԵՐԻ 1828 Թ. ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄՐ ՌՈՒՍԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
(2) ՊԱՐՍԿԱՀԱՅԵՐԻ 1828 Թ. ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄՐ ՌՈՒՍԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
1828-1829 թթ. պարսկահայերի վերաբնակեցմանը վերաբերող գրականության մեջ, գրեթե բոլոր պատմաբանները, բացի Լեոյից, ներկայացրել են պարսկական եւ ռուսական շահերը, բացակայում է հայկական շահը:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: