ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
«Դիմադրության» շարժման փոխարեն՝ «Համախմբում» ու «ՀայաՔվե». Ովքե՞ր են համախմբվել, որ փրկեն մեզ «վերջնական կապիտուլյացիայից»

Հայաստանում ընդդիմադիր այլընտրանքային քաղաքական գործունեությունն այլևս իրականացվում է շարժումների ձևաչափով։ Օրումեջ ձևավորվում են նորանոր ռազմահայրենասիրական շարժումներ, բոլորն էլ՝ փրկության օրակարգերով։

Ու քանի որ փրկչական հերթական՝ «Դիմադրության» շարժումը կատարյալ ֆիասկո ապրեց, ապա «սուրբ տեղը» դատարկ չթողնելու համար այն որոշել են լցնել  նորով՝ «Համախմբում»-ով։ Սա այն շարժումն է,  որը ժամանակ առ ժամանակ Երևանում հայրենափրկության օրակարգով սակավամարդ հանրահավաքներ է հրավիրում (հարթակում են լինում Սերժ Սրապիոնյանը, Հրանտ Բագրատյանը, Էդգար Ղազարյանը, Խոսրով Հարությունյանը), խնդրում-պարտադրում-կոչ անում հանրությանը միանալ իրենց՝ հընթացս  հայհոյախառն հայտարարություններ, մահվան սպառնալիքներ (ծառերից կախել և այլն) տեղալով  ՀՀ իշխանությունների հասցեին։ Այս շարժումը, պարզվում է, որոշել է պաշտոնապես  ստանձնել հայաստանա-արցախափրկության նոր կուրսի ղեկավարումը՝ ներգրավելով  նաև Արցախի որոշ քաղաքական սուբյեկտների։   

Ինչպես  իրազեկում է շարժման ֆեյսբուքյան  էջը՝  նախօրեին Երևանում և Ստեփանակերտում ստորագրվել է «Հանուն Արցախի փրկության» համագործակցության հուշագիր շարժման, Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության, Հայ Հեղափոխական Դաշնակցության Արցախի կառույցի և Արցախի ժողովրդավարական կուսակցության միջև։ Նշենք, որ հուշագիրը ստորագրել են Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի անվան հետ կապվող  «Արդարություն» կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանը, որը «Հայաստանը լվացել է ձեռքերը Արցախից» շուտասելուկը  թութակող ԱՀ  ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ամուսինն է, ԱՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արթուր Մոսիյանը, Արցախի ժողովրդավարական կուսակցության ղեկավար, ԼՂՀ նախկին ԱԳ  նախարար, Արցախի  ԱԺ նախկին նախագահ  Աշոտ Ղուլյանը և «Համախմբում» շարժումը ներկայացնող ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր  Աննա Կոստանյանը, որը 2022-ին լքեց  «Լուսավոր Հայաստան»-ը, երբ ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը նշանակվեց ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան։ Ահա այս նորաստեղծ քաղաքական մոզաիկան որոշել է  «համատեղ քաղաքական գործունեություն» իրականացնել և  «համատեղ ուժերով պայքարել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ամրապնդման և Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի իրացման համար»:  

Ուշագրավ է հուշագրում առկա (տրաֆարետային մի քանի արձանագրումների շարքում)  հետևյալ ձևակերպումը՝ «կանխել  Հայաստանի  և Արցախի Հանրապետությունների վերջնական կապիտուլյացիան և պետականության ոչնչացումը»։ Քառյակի դիտարկմամբ, փաստորեն, իրենք կապիտուլացված հանրապետությունների  ներկայացուցիչներ են, իսկ  կապիտուլյացիա երևույթը, նրանց քաղաքական տրամաբանությամբ,  փաստորեն լինում է «նախնական», «միջնաժամկետ», «վերջնական», և հենց այդ՝ «վերջնականի» դեմ պայքարելու համար էլ, փաստորեն, որոշել են... հուշագիր ստորագրել։ Ի դեպ, եթե այս ուժերի գնահատմամբ՝ ՀՀ-ն կապիտուլացվել է, ապա այդ կապիտուլյացիան  հավաստող իրավական փաստաթուղթը, ոնց գցում-բռնում ենք,  նոյեմբերի 9-ի հայտարարությունն է՝ կազմված և ստորագրված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեղինակությամբ։ Հարց է ծագում՝ արցախյան կուսակցություններն ինչպե՞ս են պայքարելու «վերջնական կապիտուլյացիայի» դեմ՝ կապիտուլյացիան «հավաստող» նոյեմբերի 9-ի հայտարարությունը չեղյալ հայտարարելո՞վ, կապիտուլյացիայի «քավոր» ռուսներին Արցախից դուրս հրավիրելո՞վ, միջազգային ուժեր հրավիրելո՞վ... 
Ակնհայտ է, որ այս և նման նախաձեռնությունները  ընդդիմադիր դաշտը պարապ չթողնելու և անադեկվատ օրակարգեր գեներացնելու  համար են  ստեղծվել՝  կանխատեսվող բացասական արդյունքներով։ Մոտավորապես այնպիսի, ինչպիսին մնացած շարժումներն են արձանագրել, քանի որ հռչակել են մեկ նպատակ, սակայն կեսից սպասարկել են այդ նպատակի  հետ կապ չունեցող օրակարգ՝ քաոս ստեղծելու և իշխանազավթման։ 

 Հ.Գ. «Համախմբում»-ն, ի դեպ, ունի «դուստր» նախաձեռնություն՝ «ՀայաՔվե»-ն։  Եթե «Համախմբում»-ը բացօթյա ու «փակօթյա» հավաքներ է անում ու «բզբզում» երկիր հայրենյացը վերջնական կապիտուլյացիայից փրկելու շուրջ, ապա «ՀայաՔվե»-ի նպատակը  օրենքի ուժով  Հայաստանի անունից Արցախի ճանաչումը Ադրբեջանի կազմում արգելելն է։ Ամբիցիոզ նպատակ է, ինչ խոսք։ Բայց դա իրագործելու համար նախաձեռնողները դեռ երկար պրոցեդուրաների միջոցով պիտի անցնեն։ Օրերս շարժման ֆեյսբուքյան էջը ազդարարել էր, թե  նախաձեռնող խումբը մտադիր է  օրենսդրական փոփոխության ստորագրահավաք-քվեարկություն սկսել, որով ծանր պատիժ է նախատեսվում Հայաստանի Հանրապետության անունից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող գործողությունների համար (տեսնես «նսեմացնող գործողություն» ասելով  հատկապես ի՞նչ նկատի ունեն,  հայ-թուրքական տխրահռչակ արձանագրությունների՝ Հայոց ցեղասպանության հարցն ուսումնասիրող  հայ և թուրք  պատմաբաններից  կազմված հանձնաժողովը վկա)։ Նախաձեռնության նախապատրաստական փուլից հետո նախաձեռնող խումբը դիմելու է ԿԸՀ, որից հետո էլ սահմանվելու է 60-օրյա ժամկետ քվեարկություն-ստորագրահավաքը կազմակերպելու համար։ Եթե հավաքվի 50 հազար ստորագրություն, ապա օրենսդրական նախաձեռնությունը կներկայացվի ՀՀ ԱԺ։ 

Հետաքրքիր է, որ «Համախմբում»  կամ  նման մոտիվացնող անունով որևէ շարժում այդպես էլ չձևավորվեց այն ժամանակ, երբ նախկին իշխանությունները «Մադրիդյան սկզբունքների» հիման վրա բանակցում էին  «ազատագրված յոթ շրջանները» Ադրբեջանին վերադարձնելու ու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման համար «կրկնակի հանրաքվե» անելու շուրջ (փաստորեն, առ ոչինչ դարձնելով  1991-ի հանրաքվեն)։  Այս շարժման նախաձեռնող խմբի անդամ, «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանն ու նրա գաղափարակիցները,  օրինակ, կարող էին նման մի ստորագրահավաք էլ այդ հարցով նախաձեռնել՝ «ազգային  օրակարգի» թիվ մեկ հարց  դարձնելով Արցախի յոթ շրջանները Ադրբեջանին հանձնելու համար  քրեական պատասխանատվություն սահմանելու հարցը։ Այն ժամանակ պարոն Չալաբյանն ու իր ընկերները ռիսկ չէին  անի ինքնագործունեությամբ զբաղվելու, քանի որ վերևից իջեցված  նման պատվեր չկար։  Այդ ժամանակ միակ  պատվերը  Սահմանադրության 2015թ. փոփոխությունների օրակարգը «ռասկրուտկա» անելն էլ։ 

 «Համախմբում»-ականների հավաքներին, ի դեպ,  կարելի է տեսնել  նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանին, երգչուհի Շուշան Պետրոսյանին,  Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ, 2021-ին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միացած, ասել է թե՝  չստացված ռազմական հեղաշրջմանը մասնակցած Տիրան Խաչատրյանին, Ռ. Քոչարյանի երբեմնի խորհրդական Գառնիկ Իսագուլյանի «Լայվ նյուզ»-ի մշտական հյուր  Հայկ Նահապետյանին և այլոց... Կարելի է ենթադրել, թե որ նախկին պաշտոնյան է  որոշել  համախմբել այս մարդկանց։ Ի դեպ, «Համախմբում»  անունով մի կուսակցություն էլ ժամանակին Քոչարյանի օրոք ԱԳ  նախարար աշխատած Վարդան Օսկանյանն էր ստեղծել, որի անդամներից էին  «Հայաստան» խմբակցության անդամներ Արեգնազ Մանուկյանն ու  Անդրանիկ Թևանյանը։ 
 
Հ. Մ.
civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: