ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ քննարկումները հանգեցրին պատերազմի. Քիսինջեր

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը գերմանական Die Zeit շաբաթաթերթին տված հարցազրույցում նշել է, որ հենց ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության շուրջ քննարկումները հանգեցրին Ուկրաինայի պատերազմին։

Հենրի Քիսինջերը թեեւ չի արդարացնում Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, սակայն իրադարձությունների շարքը, որոնք հանգեցրին պատերազմին, ըստ ԱՄՆ նախկին պետքարտուղարի, սկսվեցին Ուկրաինային դաշինք ընդունելու հնարավորության մասին ՆԱՏՕ-ի անդամների առաջին քննարկումից հետո։ Քիսինջերն ասել է, որ թեեւ պատերազմն ինքնին շատ անողոք բան է, հարձակումը պետք է հետ մղվի, եւ ինքն աջակցում է ուկրաինական եւ արեւմտյան դիմադրությանը, այդուհանդերձ, ըստ նրա, դրա համար ամբողջ մեղքը չպետք է բարդել միայն Պուտինի վրա:
«Դեռ 2014-ին իմ հոդվածներից մեկում լուրջ կասկածներ էի հայտնել Ուկրաինային ՆԱՏՕ-ի անդամ հրավիրելու ծրագրի վերաբերյալ: Սրանով սկսվեցին մի շարք իրադարձություններ, որոնք ավարտվեցին պատերազմով: Սա չի արդարացնում պատերազմը, բայց ես այն ժամանակ կարծում էի եւ հիմա էլ կարծում եմ, որ անխոհեմ կլինի, եթե Արեւելյան բլոկի բոլոր նախկին երկրները դառնան ՆԱՏՕ-ի անդամ՝ հետն էլ Ուկրաինային հրավիրել միանալու ՆԱՏՕ-ին»,- ասել է Քիսինջերը՝ հիշեցնելով, որ այնուհետեւ ինքն առաջարկել է Ուկրաինային օժտել չեզոք կարգավիճակով՝ այն դարձնելով «կամուրջ երկու կողմերի միջեւ»:
Նախկին պետքարտուղարն ասել է, որ պատերազմի ավարտից հետո Ուկրաինային անշուշտ պետք է ընդունել Հյուսիսատլանտյան դաշինք։ «Հիմա, երբ ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ այլեւս չեզոք գոտիներ չկան, ավելի ճիշտ կլինի, որ Արեւմուտքն Ուկրաինային ընդունի ՆԱՏՕ-ի կազմում: Դա երաշխիք կդառնա, որ հակամարտությունները, որոնք կարող են նորից ծագել պատերազմի ավարտից հետո կամ խաղաղության համաձայնագրի արդյունքում, Ռուսաստանի կամ Ուկրաինայի միակողմանի հարձակումներով չեն լուծվի»,- պարզաբանել է Քիսինջերը։
 
Աղբյուր՝ aliqmedia.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: