ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ալիևն ու Պուտինը իրականում ձգտում են հենց էքստերիտորիալ միջանցքի, որտեղ Հայաստանը չի ունենալու սուվերենություն

Երեկ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում, որին հյուրի կարգավիճակով մասնակցում էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով Ալիևի՝ «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված արտահայտությանը, նշեց, որ Հայաստանը պատրաստ է բացել բոլոր կոմունիկացիաները, սակայն այն երկրների օրենսդրության և իրավասության ներքո, որոնցով դրանք անցնում են, և այդ ճանապարհը ոչ թե «Զանգեզուրի միջանցք» է, այլ «Հայկական խաչմերուկ»։

Ի պատասխան Ալիևն ասաց, որ Բաքուն Երևանից տարածքային պահանջներ չունի, և «միջանցք» բառը միջազգային տերմին է, որն օգտագործվում է նաև հյուսիս-հարավ կոմունիկացիաների դեպքում։ Ապա Ալիևն ասաց, որ նա է նախաձեռնել միջանցքի ստեղծումը, որը լեգիտիմ է համարում, նաև ավելացրեց՝ Ռուսաստանի Դաշնությունն ու այլ կողմերը ևս աջակցում են այս նախաձեռնությանը։
Փաշինյանն էլ զարմանքով արձագանքեց, որ առաջին անգամ է լսում, որ ՌԴ-ն աջակցում է միջանցքային տրամաբանությամբ կոմունիկացիաների ապաշրջափակմանը։

Ի վերջո, Ալիևը հրաժարվե՞լ է միջանցքային տրամաբանությունից, երբ նշում է, որ Բաքուն տարածքային պահանջներ չունի, իսկ «միջանցք» բառը միջազգային տերմին է, թե՞ ամեն դեպքում դեռ նկրտումներ ունի՝ հաշվի առնելով այն հայտարարությունը, որ ինքն է նախաձեռնել միջանցքի բացումը, որը նա լեգիտիմ է համարում, ՌԴ-ն ու այլ խաղացողներ էլ աջակցում են դրան։ 

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի կարծիքով՝ երբ Ալիևն ասում է, թե միջնորդ կողմերը աջակցում են այս նախաձեռնությանը՝ նկատի ունի բացառապես Ռուսաստանի Դաշնությանը։ «Իրականում դա վաղուց մեզ բոլորիս հայտնի է, ուղղակի դա Մոսկվայի կողմից բաց չէր ասվում։ Եվ Պուտինը լռեց. դա այս կոնտեքստում համաձայնության նշան էր»,- ասաց Ստեփանյանը։

Քաղաքագետը մատնանշեց նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի 9-րդ կետը՝ ուշադրություն հրավիրելով հանգամանքին, որ այնտեղ հստակ նշված է, որ պետք է լինի Ադրբեջանի և Նախիջևանի միջև ճանապարհ՝ անխափան երթևեկությամբ, որի վերահսկողությունը իրականացվելու է ռուսական անվտանգության ծառայության կողմից։ «Սա, մեծ հաշվով, միջանցքային տրամաբանություն է։ Ալիևն ու Պուտինը իրականում ձգտում են հենց էքստերիտորիալ տրամաբանությամբ միջանցքի, որտեղ Հայաստանը չի ունենալու սուվերենություն, վերահսկողությունը լինելու է մաքսիմում համատեղ՝ այնպես, ինչպես դա արվում է «Զվարթնոցում», Իրան-Հայաստան սահմանին»,- նշեց քաղաքագետն ու ավելացրեց. «Սա մեզ համար անընդունելի է, և որևէ այլ երկիր այս մոտեցումը չի կիսում։ Ինչքանով ինձ հայտնի է, Արևմուտքը այս հարցում միանշանակ Հայաստանի կողմից է։ Պարադոքս է նաև այն, որ այս հարցում համընկնում են Արևմուտքի և Իրանի շահերը։ Ամբողջ աշխարհը շահագրգռված չէ այս հարցում։ Շահագրգռված են միայն Թուրքիան, Ռուսաստանն ու Ադրբեջանը»։

Մեկնաբանելով Ալիևի հայտարարությունը, թե միջանցք բառը ուղղակի միջազգային տերմին է, և նա տարածքային պահանջներ չունի Հայաստանից, Ստեփանյանն ասաց, որ որևէ մեկը Ալիևին իրավունք չի տվել Հայաստանին տարածքային պահանջներ ներկայացնելու։ Ալիևը, ըստ քաղաքագետի, շատ փոքր խաղացող է, որ գնա այդ քայլին, ու նա իր չափերը շատ լավ գիտի։ «Մենք պետք է հասկանանք, որ Ալիևի խոսույթը Ադրբեջանում և դրսում 180 աստիճանով իրարից տարբերվում են, բայց դա չի նշանակում, որ Ալիևը չունի նկրտումներ Հայաստանի նկատմամբ։  Այսօր այդ տարածքային ձգտումները երկու հարցի շուրջ են՝ միջանցքը և, այսպես կոչված, անկլավները։ Ես համարում եմ, որ Հայաստանում ադրբեջանական անկլավներ չկան»,- ասաց Ստեփանյանը։

Անդրադառնալով եռակողմ հանդիպմանը, որը տևեց ընդամենը 20 րոպե, Դավիթ Ստեփանյանն ասաց, որ շատ է զարմացել, երբ  տեսել է «Կոմերսանտի» արտահոսքն այն մասին, որ Մոսկվայում երկու փաստաթուղթ է ստորագրվելու։ «Բազմիցս ասել եմ, որ Մոսկվայում որևէ պայմանավորվածություններ չեն լինելու։ Ինչքանով ինձ հայտնի է, մոսկովյան հանդիպումը նույնիսկ օրակարգ չուներ, իսկ սա աննախադեպ երևույթ է, և այդ  պայմաններում սպասել որևէ բան, բացի այդ երկխոսությունից, որը մենք լսեցինք՝ անհնար էր։ Կարծում եմ՝ նույն բանը տեղի է ունեցել նաև եռակողմ հանդիպման ժամանակ։ Այսինքն՝ կողմերը  ուղղակի իրենց դժգոհությունն են հայտնել իրարից, իրենց փաստարկները ներկայացրել, և Պուտինն էլ գիտի, որ ինքը չի կարող խոսել։ Ռուսաստանն այսօր որևէ առաջարկ չունի։

Ռուսաստանի բոլոր առաջարկները ներառված են նոյեմբերի 9-ի թղթի մեջ, որևէ նոր բան Ռուսաստանը չի առաջարկում, իսկ այդ թուղթը սպառված է։ Ռուսական օրակարգը Հայաստանում կարող է իրականացվել միայն մեկ դեպքում՝ Հայաստանի ազգային շահերի հաշվին, եթե մեր ղեկավարությունը դրան համաձայնի։ Ես հույս ունեմ, որ դա տեղի չի ունենալու»,- ասաց քաղաքագետը։ 

Ըստ Ստեփանյանի՝ լավ կլինի, եթե Հայաստանն ընդհանրապես չգնա Մոսկվա եռակողմ հանդիպումների։ Իսկ եթե հնարավոր չի դրան հասնել, ապա պետք է գնալ ու որևէ պայմանավորվածություն ձեռք չբերել, որովհետև որևէ պայմանավորվածություն նախ՝ չի կատարվելու, հետո՝ եթե կատարվի էլ, ապա կատարվելու է ի վնաս Հայաստանի։ Ստեփանյանը վստահեցրեց, որ մեկ շաբաթից նախատեսված փոխվարչապետների մակարդակով եռակողմ հանդիպումը ևս վերջանալու է ոչնչով։ 

Քաղաքագետը միանշանակ վստահ է, որ նոր եռակողմ հանդիպումներ կանցկացվեն արևմտյան հարթակում։

Վովա Հակոբյան
civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: