ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
«Նեմեսիսի» հերոսները․ Շահան Նաթալի

Շահան Նաթալին «Նեմեսիս» գործողության գլխավոր ներշնչողը, ծրագրողն ու համակարգողն էր: Նա ցանկանում էր ողջ աշխարհին ցույց տալ, որ սա պարզապես փոքրոգի մարդուկների անկարողությունից ծնված կատաղության վայրկենական պոռթկում չէ, այլ մի ողջ ժողովրդի արդարության փափագը, որը հաստատելու ճանապարհին հայը կանգ չի առնի և ոչնչի առաջ։

1919 թվականին Երևանում տեղի ունեցավ Հայ հեղափոխական դաշնակցության 9-րդ ընդհանուր ժողովը, որի ժամանակ որոշում կայացվեց իրագործել «Նեմեսիս» գործողությունը Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Գարոյի ղեկավարությամբ։ Գործողության օպերատիվ ղեկավարությունն ու նյութական ապահովությունը հանձնարարավեց Շահան Նաթալիին և Գրիգոր Մերջանովին։ Նշվել էր Ցեղասպանության հանցագործների 650 անուն, որոնցից առանձնացվել էին 41 գլխավոր հանցագործները։
 
«Կպայթեցնես գանգը թիվ մեկ ազգասպանին և չես փորձել փախչիլ, կկանգնիս տեղդ ոտքդ սատակին վրա ու կհանձնվիս ոստիկաններուն, որոնք կգան ու կձերբակալեն քեզ»,- ահա այսպիսի հրահանգ էր տվել Սողոմոն Թեհլերյանին «Նեմեսիսի» գլխավոր կազմակերպիչ Շահան Նաթալին։ Նա ցանկանում էր ողջ աշխարհին ցույց տալ, որ սա պարզապես փոքրոգի մարդուկների անկարողությունից ծնված կատաղության վայրկենական պոռթկում չէ, այլ մի ողջ ժողովրդի վրեժխնդիր ցասումը, արդարության փափագը, որը հաստատելու ճանապարհին հայը կանգ չի առնի և ոչնչի առաջ։
 
 
1895-97 թթ․ ջարդերն էին․․․ Սպանվեցին Շահան Նաթալիի հայրը, հորեղբայրը և բազմաթիվ ազգականներ։ 11 տարեկանում որբացած Հակոբը (իրական անունը Հակոբ Տեր-Հակոբյան էր), տուն վերադառնալով, գտնում է մորը՝ հոր դիակի վրա ողբալիս։ «Մորս հետ քաշքշելով հորս անշունչ դիակը դուրս բերեցինք և թաղեցինք ընկուզենիների տակ։ Ողջերը կսկեն թաղել մեռելները»,- գրել է նա։ Սուրբ Հակոբի որբանոցում Հակոբին որդեգրում է նյույորքաբնակ մի հայ գորգավաճառ։ Պերպերյան վարժարանում նրա ուսուցիչն էր ականավոր մանկավարժ Շահան Պերպերյանը, որի անունն էլ, որպես հարգանքի նշան, ընդունում է որպես սեփական անձնանուն։ 1909 թվականի ապրիլի 1-ից մինչև 14-ը տեղի ունեցած երիտթուրքական առաջին զանգվածային կոտորածներից հետո տեղափոխվում է ԱՄՆ։ 1909-1912 թվականներին սովորում է Բոստոնի համալսարանում։ Այդ տարիներին հրատարակել է բանաստեղծությունների ժողովածուներ և թատերգություններ, խմբագրել «Շանթ» և «Փյունիկ» գրական հանդեսները, որոշ ժամանակ՝ «Հայրենիք» օրաթերթը։ ՀՅԴ-ի՝ Երևանում տեղի ունեցած 10-րդ համագումարին մասնակցում է նաև Շահան Նաթալին։ Քննարկվում է Մեծ եղեռնի կազմակերպիչներին պատուհասելու հարցը։ Շահան Նաթալին ցնցված էր․ մի շարք պատգամավորներ սխալ էին համարում այս քաղաքականությունը՝ պատճառաբանելով, թե հայկական նորաստեղծ հանրապետությունը կարիք ունի Թուրքիայի բարեկամությանը։ Նաթալին չի նահանջում, նա դառնում է «Նեմեսիս» գործողության գլխավոր ներշնչողը, ծրագրողն ու համակարգողը։
 
 
1926 թ․ դեկտեմբերի 29-ին Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոն չորս կողմ և մեկ դեմ քվեով որոշում է միանալ «Պրոմեթևս» ուխտին, որ Կովկասի ժողովրդի պաշտպան էր հռչակում թուրքերին։ Նաթալու համբերության բաժակը լցվում է․ «Թուրքը, թուրքն է արժանի ոչնչացվելու իր աշխարհ գալեն առաջ։ Մեր տառապանքեն հայկական նոր փոթորիկը պիտի պայթի, և այդ վերջինից պիտի ծնվեն հսկաները հայ կամքին, վրեժխնդիրները, տիտանները։ Պիտի հայտնվի հայ Գերմարդը։ Օգուտ չունի թշնամին կրունկեն զարնել։ Զայն սրտեն հարվածելու է։ Ազատ ապրելու և պատվով մեռնելու համար մենք երիտասարդություն, սիրտ և երկաթ ունենք»։ Այդ հարցերում ՀՅԴ ղեկավարության հետ տարաձայնությունների պատճառով 1927 թվականին դուրս եկավ ՀՅԴ բյուրոյից, իսկ 1928-ին՝ կուսակցությունից։ Որոշ ժամանակ ապրել է Եվրոպայում, Փարիզում հիմնել «Արևմտահայ ազատագրական ուխտ» կազմակերպությունը, խմբագրել «Ազատամարտ» անկախ շաբաթաթերթը։ Ապա վերադարձել է Բոստոն, որտեղ ապրել է մինչև մահը։ 1958 թվականին այցելել է Խորհրդային Հայաստան։ 1970-ական թվականներին ողջունել է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի ստեղծումը։
 
Աղբյուր՝ oragir.news


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
հայկական-հարց,միջազգային-դիվանագիտությունը-և-հայկական-հարցը,օսմանյան-թուրքիա,էնվեր,ամերիկյան-դեսպան,մորգենթաու,գերմանիա,վանգենհայմ,հակահայ-քաղաքականություն,աշոտ-հայրունի , Օգնե՞լ, թե՞ չօգնել հայերին. այս է խնդիրը
Օգնե՞լ, թե՞ չօգնել հայերին. այս է խնդիրը
Մորգենթաուն համոզված էր, որ Գերմանիան և նրա դեսպանը կարող էին արգելել հակահայ այդ քաղաքականությունը, բայց մատը մատին չէին տալիս։ Դա նրանց ժողովրդին գցե՞ց հավիտենական մեղքի տակ։
տիկնիկներ,պանդորա,պանդոր-տիկնիկներ,սոցիալական-մեդիայի-դեր,նորաձևություն,նորաձև-հագուստ , Ճոխ, թե խաբող
Ճոխ, թե խաբող
Ով կմտածեր, որ տիկնիկները, մոտ 400 տարի՝ սկսած 14-րդ դարից, կատարել են սոցիալական մեդիայի դեր: Եվ կոչվել են, ոչ ավել ոչ պակաս, Պանդորա: Ո՞րն էր Պանդոր տիկնիկների առաքելությունը: Նորաձևություն տարածելը: Երկրեերկիր: Վաճառականները գեղեցիկ հանդերձանքով այդ փոքրիկ տիկնիկները իրենց հետ տանում էին այս ու այն կողմ ՝ ծանոթացնում մեծ քաղաքներում տիրող նորաձևության տրամադրություններին:
երևան,լոնդոն-հյուրանոց,1891,այսօրվա-վազգեն-սարգսյան-փողոց , Երևանի «Լոնդոն» հյուրանոցը. 1891 թվական
Երևանի «Լոնդոն» հյուրանոցը. 1891 թվական
Լուսանկարը՝ Ֆրանսիայի ազգային գրադարան
խատիսյանը,փորձում,է,թուրքիայի,միջնորդությամբ,ադրբեջանից,ալյուր,ստանալ․,16,սեպտեմբեր,1918 , Խատիսյանը փորձում է Թուրքիայի միջնորդությամբ Ադրբեջանից ալյուր ստանալ․ 16 սեպտեմբեր, 1918
Խատիսյանը փորձում է Թուրքիայի միջնորդությամբ Ադրբեջանից ալյուր ստանալ․ 16 սեպտեմբեր, 1918
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ներկայացնում է Աստվածատուր (Ասատուր) Խաչատրյանի օրագրությունը, որը վերաբերում է հայ ժողովրդի համար ճակատագրական Տրապիզոնի, Բաթումի և Պոլսի 1918 թ․ բանակցություններին։
գորիսից,սիսիան՝,զորավար,անդրանիկի,իր,զորախմբի,և,արևմտահայ,գաղթականների,օրագրից.,1918թ,օգոստոս , Գորիսից Սիսիան՝ զորավար Անդրանիկի, իր զորախմբի և արևմտահայ գաղթականների օրագրից. 1918թ օգոստոս
Գորիսից Սիսիան՝ զորավար Անդրանիկի, իր զորախմբի և արևմտահայ գաղթականների օրագրից. 1918թ օգոստոս
Ներկայացնում ենք մի հատված Անդրանիկի, նրա 3000-անոց զորամասի և ուղեկցող 20 հազար արևմտահայ գաղթականների 1918թ օգոստոսյան օրագրությունից:
թուրքիայի-նախագահ,գյուլ,հայաստան,գյուլի-այցը-հայաստան,սերժ-սարգսյան,12-սեպտեմբեր,2008 , «Հանրության ճնշող մեծամասնությունը դրական է գնահատել հարգարժան Գյուլի այցը Հայաստան». Սերժ Սարգսյան, 12 սեպտեմբեր, 2008 թ.
«Հանրության ճնշող մեծամասնությունը դրական է գնահատել հարգարժան Գյուլի այցը Հայաստան». Սերժ Սարգսյան, 12 սեպտեմբեր, 2008 թ.
Ես կարծում եմ, որ այցին գնահատական արդեն տվել է եւ հայ, եւ թուրք հանրությունը, բոլոր ուսումնասիրությունները խոսում են այն մասին, որ հանրության ճնշող մեծամասնությունը դրական է գնահատել նախաձեռնությունը եւ հարգարժան պրն Գյուլի այցը Հայաստան:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: