ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՀՀ-ն իր հարևանների հետ պետք է ձևավորի կառավարելի հարաբերություններ, որ կարիք չունենա տանիքի․ քաղաքագետ

Մենք բոլորս հասկանո՞ւմ ենք, որ մենք մեր շատ սիրելի հայրենիքում 30 տարի ապրում ենք մի տեղ, որի կադաստրի վկայականը չունենք, Հայաստանը՝ որպես պետություն, իր բազմահազարամյա գոյության ընթացքում երբեք կադաստրի վկայական չի ունեցել:

Եթե այն, ինչ որ մենք ուզում ենք անել, մենք պատմության մեջ առաջին անգամ կստանանք կադաստրի վկայական, սեփականատեր կլինենք ոչ միայն դե ֆակտո, այլև՝ դե յուրե: Մենք՝ բոլորս, Հայաստանի Հանրապետության խորհրդարանը, բոլորս ուզում ենք հաղթահարել տնվորի մեր կարգավիճակը»։ 
 
Երեկ Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած   այս հայտարարությունը ցնցել է հանրային և քաղաքական որոշ շրջանակների․ ենթագիտակցորեն, դեռ հնուց եկող՝ «կադաստր»
տերմինի հետ կապված վատ ասոցիացիաների հետևանքով հավանաբար։  Չէ՞ որ   «առանց կադաստրի թույլտվության» պատշգամբներ «առաջ տալու», «գարաժներ», կրպակներ ու հողամասեր կառուցել-սեփականելու «հարուստ ավանդույթներ» ունեցող հասարակություն ենք։

Կադաստրը  (ֆր.՝ cadastre՝ համակարգում), ըստ հանրագիտարանային հակիրճ ձևակերպման՝  օբյեկտների ֆիզիկաաշխարհագրական բնութագրերի, տվյալների  համակարգված ամբողջությունն է։  
 
Ինչպես հայտնի է՝ 2022 թվականին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ ստեղծվել է ՀՀ և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովը, որից հետո տարվա ընթացքում տեղի է ունեցել հիշյալ հանձնաժողովի մի քանի համատեղ հանդիպում: 2023 թվականի փետրվարի 17-ին ՀՀ-ն դիվանագիտական խողովակներով Ադրբեջանին է փոխանցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի նիստերի ու համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգի հերթական նախագիծը: 

Պետք է ենթադրել, որ անառողջ գրգիռներ առաջացրած՝ «կադաստր» տերմինի գործածումը երկրի ղեկավարի կողմից  բխում է հենց այս՝ սահմանազատման և սահմանագծման  գործընթացի համատեքստից, գործընթաց, որի վերջնարդյունքում ՀՀ-Ադրբեջան սահմանի մասին՝ թղթի վրա ձեռք բերված պայմանավորվածությունը  պետք է ամրակայվի  հողի վրա և «քաշվի փշալարը»։

Ասել է, թե՝ մասամբ  ավարտվի  «կադաստրի վկայական» ձեռք բերելու գործընթացը։

Հավելենք, որ ՀՀ-ն սկսած 1996-ից սահմանագծման և սահմանազատման գործընթացի մեջ է նաև հարևան Վրաստանի հետ,  225 կմ երկարությամբ հայ-վրացական պետական սահմանից համաձայնեցված է շուրջ 150 կիլմետրը:   

 Քաղաքագետ, «Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը civicam-ի հետ զրույցում, պատասխանելով վարչապետի երեկվա հայտարարության վերաբերյալ  մեր հարցին՝ արդյոք կոռե՞կտ էր նրա ձևակերպումը,  ո՞րն է այն ռացիոնալ միտքը, որը պետք է քաղել  նրա ասածից՝ արձագանքեց․ «Իմ համոզմամբ՝ ընդհանուր այս խոսակցության բովանդակային կողմը ամբողջության մեջ է պետք դիտարկել։ Ցավոք, դրան խանգարում է, ինչպես դուք ասացիք՝  անառողջ մթնոլորտը, որը ձևավորվել է այդ խոսակցության շուրջ, ինչի արդյունքում խոսակցությունից վերցվում են առանձին բառեր, համեմատություններ ու դրվում են հարցի քննարկման կենտրոնում։ Մինչդեռ հարցի առանցքը փոխաբերական արտահայտությունների կամ տերմինների գործածումը չէ, այլ այն,  որ ՀՀ-ն իր հարևանների հետ պետք է ձևավորի կառավարելի, հորիզոնական, քաղաքակիրթ, միջազգային իրավունքի հիմա վրա և խաղաղ հարաբերություններ ու կարիք չունենա տանիքի, որն էլ հետո պետք է թելադրի, թե մենք ներսում ինչպես պետք է ապրենք, կամ՝ ինչպես պետք է մեզ պահենք։ Սա է ամբողջ խոսակցությունը։ Եվ այստեղ ուղղակի ամեն ինչ պարզ է, թե ով ինչ է ուզում, և ով ինչի համար է այս ամենը թիրախավորում։  Կարելի է, գուցե,  բանավեճ ծավալել հարցի արծարծման էսթետիկական կողմի մասին, բայց ես դա քաղաքական իմաստներից դուրս խոսակցություն եմ համարում»։

Քաղաքագետի խոսքով՝ «կադաստր» տերմինի գործածումը, թերևս,  «հարցի էության ընկալումն ավելի մատչելի դարձնելուն էր  ուղղված, ո՛չ ավելի»։ Սահմանների զատորոշման հետ կապված  գործընթացը  որոշ դեպքերում, ըստ Մեհրաբյանի,  տեղի է ունեցել «վայրենի ձևով, ռուսական ստորության ողջ արսենալի կիրառմամբ»։  

«Գորիս-Կապան  ճանապարհի  հետ կապված ռուսները GPS-ով գալիս և որոշում էին, թե հաստատ որ տեղով է անցնում սահմանը, և իրենց այդ GPS-ը փչացավ այն ժամանակ, երբ  ներխուժում էր տեղի ունենում Ադրբեջանի կողմից  ՀՀ տարածք,  ՌԴ-ն էլ   չէր հասկանում՝ սահմանախախտում տեղի՞ է ունեցել, թե՞՝ ոչ»։

 Ըստ Մեհրաբյանի՝ սահմանազատման և սահմանագծման գործընթացը  մեկ օրվա կամ մեկ տարվա անելիք չէ, և շատ կարևոր է, որ նախապես հստակեցվեն ընդհանուր պատկերացումները,  իրավական հիմքերը և  մասնավորապես՝ ի՞նչ պրոցեդուրայով է դա տեղի ունենալու։ «Դրա համար կա միջազգային ուղեցույց ԵԱՀԿ-ի կողմից մշակված և այդտեղ ամեն ինչ հստակ ցուցված  է։ Եվ շատ կարևոր է, որ ՀՀ-ն, գործակցելով միջազգային հանրության հետ Ադրբեջանին ևս բերի այդ դաշտ և պրոցեսը տանի հենց համաձայն այդ միջազգային պրակտիկաների, այլ ոչ թե՝ ռուսական մանր քրեականների  հասկացողությունների, քանի որ այդ դեպքում մեր 1000 կիլոմետրանոց սահմանի յուրաքանչյուր մետրը կարող է ցանկացած պահի, երբ դա որոշի ՌԴ-ն, վերածվի ճգնաժամի մի աղբյուրի։ Մենք դա տեսել ենք Սոթքի մոտ, Տեղի մոտ, և կարող է տեղի ունենալ ՀՀ  ցանկացած վայրում։ Հաջորդը՝ այդ գործընթացը որպեսզի անցնի արդյունավետ ձևով, անհրաժեշտ է, որ հենց հիմա ՀՀ կառավարությունը ռուսական զորքերը՝ ցանկացած ձևի ու ցանկացած   գույնի ուսադիրների ներքո, դուրս բերի հայ-ադրբեջանական սահմանից, որովհետև, պիտի կրկնեմ, դա մի լիցքավորված ատրճանակ է՝ դրված ՀՀ-ի քունքին։ Ու մենք չենք կարող ուղղակի հանդուրժել այն մեր քունքին։ Ռուսներն այնտեղ անելիք չունեն, ԵՄ դիտորդների առկայությունը այդտեղ, ինչպես կյանքը ցույց տվեց,   լիովին բավարար է, ավելին՝ ռուսների ներկայությունը խանգարում է ԵՄ առաքելության նպատակների իրականացմանը»։

 Մեր դիտարկմանը՝ ռուսական զորքի դուրսբերման առաջարկ եք անում, սակայն ՀԱՊԿ-ի անունից մեզ առաջարկվում է համալրել ռուսական ներկայությունը ՀՀ սահմաններին՝ ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելով։  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ, ի պատասխան Ն․Փաշինյանի հայտարարության, թե՝ ՀԱՊԿ-ը հեռանում է ՀՀ-ից,  երեկ   https://civic.am/politics/81948-arpi-davoyan-nikol-pashinyan.html նշել է՝ ՀԱՊԿ գործակցությունը համարում է շատ արդյունավետ, ընդհուպ զգուշացրել՝ «եթե առաջ է տարվում ՀԱՊԿ-ից Հայաստանը հանելու գաղափարն, ապա հարկ է գիտակցել դրանից բխող սպառնալիքը»։ «Մոսկվայից եկող կաղկանձները մենք երբեք չպետք է լուրջ ընդունենք, դրա տակ քողարկված փորացավերը մենք շատ լավ ենք պատկերացնում։ Նախ՝ ռազմական դաշինքը դիտորդ չի ուղարկում։ Երկրորդ՝ չի կարող լինել դիտորդական առաքելություն, որի տարածական պարամետրերը աբստրակտ են։ Ուղղակի չի կարող լինել այդպես։ Ինչ վերաբերում է սպառնալիք-զգուշացումներին, ապա հայկական կողմը մի բան պետք է ի պատասխան ասի՝ չգիտեմ՝ ռուսերեն դա ոնց կհնչի, բայց խոսակցական հայերենով  այսպես է հնչում՝ ռադ եղեք»,-եզրափակեց մեր զրուցակիցը։
 
Հեղինե Մանուկյան  
civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: