ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
«ՄԻԱՍՆՈՒԹԵԱՆ ԴԱՇԻՆՔ»-ի ԳՈՐԾԱԴՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ(1)

Միասնութեան Դաշինքը կեանքի է կոչւել իրանահայ հայրենասէր, համայնքասէր, բանիմաց ու մասնագէտ անձանց միջոցով:

1.            Մշակութային, կրթադաստիարակչական
Իրանահայ համայնքի մշակութային և կրթադաստիարակչական կեանքը հիմնականում կայանում է եկեղեցիներում, հայկական դպրոցներում և մարզամշակութային միութիւնների յարկի տակ: Քանի որ ներքին և արտաքին մի շարք պայմանների (պատերազմ, արտագաղթ, տնտեսական ճգնաժամ, ... ) հետևանքով փոփոխութեան է ենթարկւել համայնքի մշակութային ու կրթադաստիարակչական պահանջները, ուստի պէտք է նոր պայմաններին համապատասխան դարձնել, վերակառուցել այդ կառոյցներն ու գործող համակարգը:
2-                  Ազգային դպրոցներ.
Ըստ Թեմի առկայ կանոնագրութեան՝ համայնքի դպրոցների և ընդհանրապէս կրթադաստիարակչական գործով զբաղւում է Թեմական Խորհրդի (որն իր հերթին նշանակւում է ՊԺ- կողմից) միջոցով կեանքի կոչւող Կրթական Խորհուրդը: Հետևաբար այս համակարգում ցանկալի բարեփոխումն իրականացնելու համար պէտք է ունենալ համապատասխան մասնագիտութեամբ, ժամանակակից, նոր գաղափարներով և կառավարման գիտելիքներով ու հմտութիւններով օժտւած անհատներից կազմւած Կրթական Խորհուրդ: Այդպիսի Կրթական խորհուրդն է կարող ելքեր գտնել մեր դպրոցների ու այնտեղ աճող-զարգացող մատաղ սերնդի նորօրեայ խնդիրների համար:
Դպրոցները, ուսուցիչներն ու դասագրքերը մեր նոր սերնդի կրթադաստիարակչութեան իրագործման ու գիտելիքներով հարստացման գործի էական տարրերն են:
Այդ ուղղութեամբ անհրաժեշտ է՝
Ա. Լրջօրէն զբաղւել հայոց դպրոցների որակի բարձրացման գործով և դասաւանդման բովանդակութեան յագեցումով: Այդ առումով՝ որդեգրել դպրոցի նկատմամբ նիւթական և բարոյական ուշադրութեան մեծացման քաղաքականութիւն, որի արդիւնքում կը կանխւի հայ աշակերտների՝ վերջին տարիների տարերային արտահոսքը դէպի ոչ հայկական դպրոցներ:
Բ. Դասագրքերի արդիականացումը համարել ամենալուրջ և անհետաձգելի պարտականութիւն:
Գ. Մշտապէս հոգ տանել ուսուցիչների, յատկապէս հայ ուսուցիչների վերապատրաստման համար, այդ առումով օգտագործել Մայր Հայաստանի ընձեռած հնարաւորութիւնները:
Դ. Թւով խիստ փոքրացած համայնքի համար աւելորդ համարւող ու փակւող դպրոցների շէնքերի հասոյթի օգտագործման գործում առաջնութիւնը պէտք է տալ հէնց կրթական համակարգին՝ դպրոցների արդիականացմանը, ուսուցիչների վերապատրաստմանը և վարձերի բարձրացմանը, ուսանողներին կամ ընդունակ աշակերտներին նիւթական աջակցութիւն ցուցաբերմանը և այլն: Խիստ անհրաժեշտութեան դէպքում կարելի է նաև շահագործել համայնքային այլ պահանջներին բաւարարութիւն տալու սահմաններում. դա՝ համայնքային գոյքի ճիշտ տնօրինման ծրագրի հիմնական բաժիններից մէկն է:
3- Մարզամշակութային միութիւններ
Հայկական մարզամշակութային միութիւնները տասնամեակներ շարունակ դպրոցներին կից, մեծ դեր են ունեցել մեր համայնքի անդամների կրթման, հոգևոր ու ֆիզիկական զարգացման և յատկապէս հայեցի դաստիարակութեան գործում: Սակայն ներկայ պայմաններում գրեթէ անգործութեան են մատնւած և նոյնիսկ փաստացի փակւած են:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ այդ միութիւնները իրականում ազգապատկան հարստութիւն են և որևէ անձի կամ խմբի սեփականութիւնը չեն, ազգային իշխանութիւնը ներկայ առանձնայատուկ պայմաններում պարտաւոր է առանձին ուշադրութիւն դարձնել նրանց վերստին աշխուժացնելու, կամ որպէս գոյք ու հարստութիւն՝ լաւագոյնս օգտագործելու գործին: Այս խնդրի բարդութիւնը պահանջում է գործին (թէ մշակութային և թէ մարզական և թէ թաղային իրադրութեանը) քաջատեղեակ ու մանրամասն հանգամանքներին ծանօթ անհատներից կազմւած մի մարմին:
 
4.            Հասարակատնտեսական
Ընդհանուր առմամբ համայնքի անդամներին ճնշում է երկրում տիրող տնտեսական ճգնաժամային իրավիճակը: Նման պայմաններում ազգային իշխանութիւնը պարտականութիւն ունի համապատասխան քայլերով և իրեն վստահւած միջոցներով վերահասու լինել և լուծել առկայ խնդիրները:
Այս ոլորտում կարելի է առանձնացնել և առանձին ուշադրութիւն դարձնել հայ երիտասարդների հետ կապւած խնդիրներին:
5-                  Երիտասարդութեան խնդիրները
Համայնքի երիտասարդութիւնը լուրջ ու պատասխանատու ամբողջութիւն է: Մեր համայնքի երիտասարդ սերնդի խնդիրների լուծման համար կենտրոնացւած ու մշակւած ծրագրերի կարիք է զգացւում: Երիտասարդների մի մեծ խումբ աւարտելով իր դպրոցական և յատկապէս համալսարանական ուսումը, երկրում տիրող տնտեսական բարդ պայմանների պատճառով, մնում է անել վիճակում՝ աշխատազուրկ, առանց բնակարանի և հետևաբար ապագայի յոյսի, որով և հեշտութեամբ տրւում արտագաղթին՝ համայնքին զրկելով կենսունակութիւնից: Ուստի համայնքի ազգային իշխանութիւնը իր բոլոր մարմիններով, յանձնախմբերով ու կառոյցներով, առաւելագոյնս պէտք է լծւի երիտասարդութեանը սատար հանդիսանալու և տեղում հաստատւելու գործին:
Այդ առումով անհրաժեշտ է՝
Ա.  Մեծացնել այն նիւթական նպաստն ու բարոյական աջակցութիւնը, որը ուղղւած է համալսարանական կրթութիւն ստացող ուսանողներին:
 Բ.  Փոքր բնակարանների կառուցումով և ինքնարժէքով երիտասարդ ընտանիքներին տրամադրելով՝ կայունացնել նրանց, և համայնքի ապագան երաշխաւորել:
Գ. Երիտասարդներին և երիտասարդ ընտանիքներին տրամադրել խորհրդատւական ծառայութիւններից օգտւելու հնարաւորութիւն: Դա կարող է իրականացւել համայնքի ներսում և համայնքից դուրս, երկրում եղած խորհրդատուների ուժերով:
Դ.  Գործարար և մասնագէտ տարրերի օգնութեամբ, երիտասարդին տալ իր մասնագիտութեանը մօտ գտնւող ժամանակաւոր աշխատանք, ինչը կարող է երիտասարդին հաղորդել մասնագիտական կամ աշխատանքային ինքնավստահութիւն:
Ե.  Համայնք - Հայաստան կապերի հզօրացմամբ երիտասարդներին ուղորդել դէպի հայրենի երկրի կենտրոնները՝ աշխատանք և ուսում ստանալու կամ հմտանալու համար:
Զ. Ազգային կառոյցում ստեղծել «Մարզական մարմին», որը համայնքի մասշտաբով, միութիւնների և պետական կառոյցների համատեղ ջանքերով կարող է զարկ տալ մարզանքին: Մարզանքն առնել Ազգային կառոյցի ամենօրեայ ուշադրութեան և հոգածութեան ներքոյ:
6- Ընտանիքների և տարեցների խնդիրները
Հասարակատնտեսական պայմաններից ելած ու վերջին տասնամեակում գագաթնակէտին հասած բարդ իրավիճաից տուժում են համայնքի աւելի հասուն խաւն ու տարեցները: Նրանց նոյնպէս պէտք է առանձին ուշադրութեան արժանացնել և օգնութեան ձեռք մեկնել:
Այդ առումով անհրաժեշտ է՝
Ա. Բնակարանաշինութեան ծրագիր իրականացնել այն ընտանիքներին օգնելու համար, որոնք դրա կարիքն ունեն: Տրամադրել ինքնարժէքով և առանց հողի յատկացման:
Բ. Ապահովագրութեան (بیمه) և համալրող ապահովագրութիւն ստանալու (بیمه تکمیلی) աջակցութիւն ցուցաբերել այն անձանց և ընտանիքներին, որոնք դրա կարիքն են զգում:
Գ. Յայտնաբերել և պետական մարմինների խնամքին ներկայացնել այն ընտանիքներին ու անձանց, ովքեր համապատասխան պայմաններ կունենան:
Դ. Հայկական դպրոցների շէնքի հաշւին իրականացնել նոր ծերանոցի ստեղծման հարցը:
Ե. Թաղերում իրականացնել տարեց հայրենակիցների հաւաքագրման ու արդիւնաւէտ ժամանցի հարցը:
 ՄԻԱՍՆՈՒԹԵԱՆ ԴԱՇԻՆՔ


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
միասնութեան,դաշինք , Միասնութեան Դաշինք
Միասնութեան Դաշինք
Միասնութեան Դաշինքը կեանքի է կոչւել իրանահայ հայրենասէր, համայնքասէր, բանիմաց ու մասնագէտ անձանց միջոցով:
քվեարկության,իմաստը , Քվեարկության իմաստը
Քվեարկության իմաստը
Քվեարկել գործողություն է, որի միջոցով անձը հրապարակավ կամ գաղտնի արտահայտում է իր կարծիքը կամ նախընտրությունը հարցի կամ առաջարկի վերաբերյալ, ժողովում, խորհրդակցական մարմնում կամ ընտրություններում:
ընտրական,իրավունք , Ընտրական իրավունք
Ընտրական իրավունք
Ընտրությունների դերակատարումը հատկապես կարևորվում է հասարակական բարեփոխումների ճանապարհին գտնվող ժողովուրդների համար: Ընտրությունները այսօր հանդիսանում են միակ կարևոր մեխանիզմը, որը լեգիտիմացնում է իշխանությունը տվյալ երկրում կամ համայնքում:
«միասնութեան,դաշինք»-ի,ծրագիր , «ՄԻԱՍՆՈՒԹԵԱՆ ԴԱՇԻՆՔ»-ի ԳՈՐԾԱԴՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ (2)
«ՄԻԱՍՆՈՒԹԵԱՆ ԴԱՇԻՆՔ»-ի ԳՈՐԾԱԴՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ (2)
Թեհրանի հայ համայնքի <<Միասնութեան Դաշինք>>-ը կեանքի է կոչւել մեր համայնքի մասնագէտ և գործունեայ ազգային հասարակական գործիչների միասնական ջանքերով՝ իրականացնելու համայնքային բարեփոխումներ և խթանել համայնքի կրթական, մշակութային և սոցիալական կեանքի զարգացմանը։
բարձր,գնահատում,պետության,հոգատար,վերաբերմունքն,իրանի,հայկական,հուշակոթողների,պահպանման,վերաբերյալ․,շահեն,հովսեփյան,շահեն-հովսեփյան , Բարձր ենք գնահատում Իրանի պետության հոգատար վերաբերմունքն Իրանի հայկական հուշակոթողների պահպանման վերաբերյալ․  Շահեն Հովսեփյան
Բարձր ենք գնահատում Իրանի պետության հոգատար վերաբերմունքն Իրանի հայկական հուշակոթողների պահպանման վերաբերյալ․ Շահեն Հովսեփյան
«Հայազդ» կայքի խմբագրության հյուրն էր Հայաստանից Թեհրան ժամանած իրանահայ հուշարձանագետ և մշակութային գործիչ, պատմական վանքերի և հուշակոթողների ուսումնասիրող՝ Շահեն Հովսեփյանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: